Մեր մասին

Հանրային լրագրության ակումբ ՀԿ-ն ներկայացնում է «My News»՝ «Իմ լուրերը» հանրային թղթակցության եւ քաղաքացիական լրագրության համար ստեղծված հարթակը:

«Իմ լուրերը» հարթակի խաղաֆիկացիայի շնորհիվ յուրաքանչյուր թղթակցություն պարգեւատրվում է միավորներով, եւ ամենաակտիվ թղթակիցը իր վաստակած միավորների շնորհիվ կարող է համալրել Առաջատարների շարքը: 

«Իմ լուրերը» հարթակում հնարավոր է զետեղել տեսա, ֆոտո եւ տեքստային թղթակցություններ, վեր հանել համայնքային խնդիրներ եւ ուղղորդել թղթակցությունները համապատասխան գերատեսչություններին:

«Իմ լուրերը» կայքը թողարկվել է 2012 թվականին: Հայաստանի տարբեր հատվածներից կայքի հետ համագործակցող հանրային թղթակիցները 2012-ից ի վեր ակտիվորեն թղթակցել են համայնքային, մշակութային, սոցիալական, քաղաքական թեմաների շրջանակներում, լուսաբանել թե' տեղական ինքնակառավարման, եւ թե' համապետական ընտրությունները, մասնակցել մրցույթների, շահել մրցանակներ, եւ ամենակարեւորը՝ իրենց թղթակցություններով կարողացել են լուծել համայնքային նշանակության բազմաթիվ խնդիրներ:

Թղթակցության հետ կապված հարցերի դեպքում կարող եք դիմել կայքի խմբագիր Արփինե Արզումանյանին: