«Թղթակցություններ

«Անուշ» օպերան` առաջին անգամ գյուղի բեմում

Ոլորտ:

Երկուշաբթի, Հուլիս 9, 2012 - 00:00
Որտեղ է տեղի ունեցել: 

Հուլիսի 9-ին Արարատի մարզի Զովաշեն գյուղի մշակույթի տանը տեղի ունեցավ Երեւանի Ալ. Սպենդարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի երգչախումբի ելույթը: Օպերային թատրոնի վաստակաշատ խումբը ներկայացրեց  կոմպոզիտոր  Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան, դիրիժոր` Կարեն Լավչյանի ղեկավարությամբ: «Անուշ» օպերան  Հ. Թումանյանի «Անուշ» պոեմի համանուն օպերան է, որ Տիգրանյանը գրել է  1908 թ-ին:

Նախաձեռնությունը Ռուբիկ Հակոբջանյանի մարտական ընկերներինն էր, որը կյանքի կոչվեց Զովաշեն գյուղի գյուղապետ Հրայր Հակոբջանյանին օգնությամբ, ով կարեւորելով մշակույթի դերը մարդկանց կյանքում` կազմակերպել էր այն:

«Գյուղում այգեկութ է եւ շատ հաճախ  մարդիկ  օպերա կամ թատրոն գնալու ժամանակ  եւ միջոցներ չունեն: Նախապես որոշված չէր` թատրոն  թե օպերային ներկայացում կլիներ, այս պահին սրա հնարավորությունն ունեինք: Հուսով եմ, որ ծրագիրը շարունակական կլինի»,-ասաց Հ. Հակոբջանյանը:

Դիրիժոր Կարեն Լավչյանը նշեց,  որ հնարավոր չէր ամբողջ ներկայացումը բերել գյուղ, քանի որ մեծ երգչախումբ եւ նվագախումբ է ուղեկցում ողջ ներկայացման ժամանակ: 

«Ստեղծել ենք ներկայացման «շարժական» տարբերակը, որում ներառված են լավագույն հատվածները եւ չկան իմաստային կորուստներ:  Այն հատվածները, որտեղ ֆիզիկապես հնարավոր չէր  կատարել` զետեղել ենք ասմունք, որը կարդում է օպերայի մենակատար Տիգրան Դավթյանը: Հայաստանի շատ քաղաքներում ելույթներ ունեցել ենք, բայց գյուղերից` առաջինն է: Սա հնարավորություն է հայ ժողովրդի  ստեղծած երաժշտական լավագույն կոթողը վերադարձնել  ժողովրդին` լավագույն կատարողների միջոցով:

Ներկայացմանը ներկա էր նաեւ Արարատի փոխմարզպետ Սամվել Մինասյանը, ով շնարհակալություն հայտնելով  կատարողնեիրն` նշեց, որ առիթ է ունեցել «Անուշ» օպերան լսել Գոհար Գասպարյանի կատարմամբ, որի ժամանակ նույն հուզական ապրումներն է ունեցել: 
 
Արարատի մարզպետարանի աշխատակազմի, կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Անահիտ Հակոբյաանն էլ ասաց, որ իր համար սա գեղեցիկ անակնկալ էր, քանի որ Զովաշենը մարզի ամենափոքր գյուղերից մեկն է: 
 
«Հիացած եմ, որ գյուղի բնակչությունը հնարավորություն ունեցավ տեսնելու եւ լսելու «Անուշ» օպերան: Գյուղում միջոցառումներ լինում են, բայց այս մասշտաբի` ոչ: Պետք է այնպես անենք, որ մշակութային կյանքը տեղափոխվի նաեւ մարզեր: Կփորձենք, որ այսպիսի ներկայացումներ լինեն նաեւ մարզի այլ համայնքներում»- ասաց Անահիտ Հակոբյաանը:
 
«Ներկայացումը մեծ բավականություն պատճառեց բոլորիս: Սա իսկապես աննախադեպ էր, քանի որ գյուղում օպերային ելույթ դեռ չէր հնչել»-ասաց ուսուցչուհի Գայանե Պետրոսյանը
 
Գյուղի բնակչուհի Աննա Մանասարյանն էլ ասաց, որ հոգեւոր սնունդ քիչ են ստանում, սակայն համայնքի ղեկավարի շնորհիվ լրացվեց այդ բացը:
 
«Դերասանական կազմը պրոֆեսիոնալ էր: Հուսով ենք, սա դեռ սկիզբն է»-ասաց Ա. Մանասարյանը:
 
Լուսանկարները` Հայկ Կարապետյանի
 
Ավելի մանրամասն կարդացեք նաեւ այստեղ:
 
 
 

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Tigran Hovhannisyan 05/07/2016 - 19:13

Ուրախ տրամադրություն, ծիծաղ եւ պարզապես «դրայվ» դուք կարող եք ստանալ, դիտելով  «Վայ, մամա ջան» ֆիլմը, որի շնորհանդեսը կայացավ մայիսի 6-...

Arm Sargsyan 03/13/2016 - 19:33

Չգիտեմ, թե ցանկությունս որքանով է հնարավոր ի կատար ածել, որքանով՝ ոչ, բայց այն մեծ է, անչափ մեծ.

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:11

Տարիքակիցներիս հետ ժամանակ անցկացնելու համար մեծ մասամբ ստիպված եմ լինում գնալ քաղաքի տարբեր մասեր, քանի որ Դավթաշենում չկան իմ և իմ...

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:00

Սույն թվականի հունվարի 16-ի առավոտյան, Դավթաշեն առաջին թաղամասի կանգառներից մեկում կանգնած էի և նկատեցի մի խումբ տաքսիներ, որոնք...

Մարիամ Գրիգորյան 01/23/2016 - 23:01

Ողջույն: Ես Մարիամն եմ: Ապրում եմ Դավթաշենում: Հայաստանը ունի որոշակի բյուջե, բայց իր բյուջեից շատ քիչ մասն է հատկացնում թոշակառուներին...

Աշոտ Իսրաելյան 05/10/2014 - 16:00

Նորաբաց «Երևան Մոլ»-ում օրվա տարբեր ժամերին կարելի է տեսնել «Սամսունգ» ընկերության «ռոբոտին»: Ռոբոտը իր պարային շարժումներով գովազդում է...

Liza Gasparyan 01/08/2013 - 14:30
Նելլի Շիշմանյան 12/30/2012 - 19:15

Մեր օրերում ապրում են կանայք, ովքեր հայրենիքի խաղաղության համար չեն խնայել ոչինչ.  Հայրենական Մեծ Պատերազմի սկսվելու մասին լուրը լսելով...

Liza Gasparyan 12/07/2012 - 11:20

1988թ-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետեւանքով զոհվեց 25.000 մարդ , անօթեւան մնաց` 514.000-ը:

Elmira Abgarian 11/28/2012 - 12:00

Դեռևս մայիս ամսվա սկզբին անդրադարձել էի Երեւանի Դավթաշեն 4րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչների բողոքին առ այն, որ նրանց ջանքերով  աճեցրած...

Elmira Abgarian 11/28/2012 - 11:45

Երեւանի Դավթաշենի 4-րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչները բողոքում են, որ  տարիներ շարունակ իրենց կողմից տնկած և  խնամված ծառերը կտրել են...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...