Սեպտեմբերի 14-ին երեկոյան ժամը 7-ին «Եվրո Կենտրոնական Թատրոնը» /Գերմանիա/ Երևանի պետական մնջախաղի թատրոնի բեմում հանդես եկավ «Ժիզելա Ժիզել» ներկայացմամբ:
Ներկայացումից առաջ Երևանի Պետական Մնջախաղի թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը նշեց, որայս ցուցադրությունը տեղի է ունենում հայ-գերմանական մշակությային նախագծի շրջանակներում: Նա հավելեց նաեւ, որ հայ-գերմանական մշակութային նախագծի առաջարկը եղել է Բոննի քաղաքապետարանի մշակույթի բաժնի կողմից, որին իր համաձայնությունն է տվել ՀՀՄշակույթի նախարարությունը:
Ժիզելայի դերում հանդես էր գալիս նախկին պարուհի, դերասանուհի, բալետի թագուհի Ժիզելա Պլուգրադտ Մարտեուին, ով ի դեպ <<Եվրո Կենտրոնական Թատրոնի>> ներկայիս ղեկավարն է:
Երևանի Պետական Մնջախաղի թատրոն