«Իմ քաղաքը» մրցույթ.շահի'ր ապարատ

Հանրային լրագրության ակումբը հայտարարում է պատմությունների մրցույթ` «Իմ քաղաքը» խորագրով, որին կարող է մասնակցել յուրաքանչյուրը, ով «Իմ լուրերը» (mynews.am) հարթակում վերջին մեկ տարվա ընթացքում կամ տեղադրել է, կամ կտեղադրի ֆոտո, վիդեո պատմություններ, բլոգային նոթագրություներ մինչև 2013 թ. փետրվարի 5-ը: 

Պատմի’ր մեզ քո քաղաքի խնդիրների մասին. ի՞նչ վիճակում են քո քաղաքի բակերը, տրանսպորտը, ժամանցի վայրերը: Քո քաղաքը հարմա՞ր է հաշմանդամություն ունեցող անձանց համար: Որտե՞ղ են գիշերում անօթևանները քո քաղաքում …  Ո՞րն է քո քաղաքի ամենագողտրիկ եւ քեզ համար սիրելի անկյունը: Պատմի’ր քո քաղաքի լսված ու չլսված պատմությունների մասին և շահի’ր Canon Power Shot A800 լուսանկարչական ապարատ: Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է`  - Գրանցվել www.mynews.am կայքում (եթե գրանցված չեք): -«Ուղարկիր թղթակցություն» բաժնի միջոցով կայքում տեղադրել Ձեր հեղինակած, Ձեր կողմից պատրաստված տեքստային (նոթագրություն), ֆոտո կամ վիդեո պատմություններ, որոնք վեր կհանեն Հայաստանի քաղաքների խնդիրները, քաղաքացիների և քաղաքային կյանքը: -Ուղարկել մրցույթի դիմում հայտը info@pjc.am էլ. փոստի հասցեին: Դիմում-հայտի ձևը կարող եք ներբեռնել այցելելով այստեղ, հրապարակված նյութի  ներքո` Facebook, Twitter… նշաններից հետո գտնվող ֆայլում /application.doc/: Էլեկտրոնային նամակի թեմայի (subject) տողում խնդրում ենք նշել Citizen Reporting Contest: City issues in Armenia: Մրցույթին նյութեր ներկայացնելու վերջնաժամկետը 2013 թ. փետրվարի 5-ն է: Մրցույթի արդյունքները կամփոփվեն եւ կհայտարարվեն 2013 թ. փետրվարի 15-ին: Մրցույթին կարող են դիմել ոչ միայն լրագրողներ. մենք խրախուսում ենք տարբեր զբաղվածություն ունեցող քաղաքացիների, քաղաքացիական հասարակության ակտիվիստների ներգրավվածությունը հանրային թղթակցության ոլորտում: Ժյուրիի կազմում ընդգրկվելու են լրագրողներ, քաղաքացիական հասարակության ակտիվ անդամներ, քաղաքային խնդիրներով զբաղվող կառույցների ներկայացուցիչներ: Մրցույթի ժյուրին հաշվի է առնելու կայքում տեղադրված նյութերում բարձրացված թեմաների հանրային կարեւորությունը, տեքստերի գրագիտությունը, նյութերը մատուցելու օրիգինալ մոտեցումը, նյութերի ամբողջականությունը, տեղեկատվության հավաստիությունը:  Հաշվի է առնվելու նաեւ տեղադրված նյութերի` սոցիալական ցանցերում տարածման, դրանց նկատմամբ հասարակական հետաքրքրվածության, թղթակցությունների առաջացրած քննարկումերի եւ մեկնաբանությունների առկայությունը:  Տեղեկացնենք նաև, որ տեղադրված նյութերը առաջին անգամ հրապարակված պետք է լինեն www.mynews.amկայքում: Այլ կայքերի կողմից www.mynews.am-ից արտատպումների դեպքում հղումը www.mynews.am -ին պարտադիր է:  Մրցույթի կազմակերպիչներն իրենց իրավունք են վերապահում հեռացնել լուսանկարները, եթե դրանց բովանդակությունը չհամապատասխանի մրցույթի թեմատիկ ուղղվածությանն ու հակասի մեր Օգտագործման պայմաններին:  Մրցույթի վերաբերյալ հարցերի դեպքում կարող եք կապվել Լուսինե Ավագյանի հետ` (+374 93) 43-40-17 հեռախոսահամարով:

Հանրային լրագրության ակումբը հայտարարում է «Արտագաղթ» թեմայով հանրային թղթակցությունների մրցույթ: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության վերջին տվյալների համաձայն` միայն այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում Հայաստանից մեկնել է 1

Ինչպե՞ս է անցնում նախընտրական շրջանը քո համայնքում, քաղաքում, թաղամասում:
Օրինախախտումների ականատե՞ս ես 2013-ի նախագահական ընտրությունների նախընտրական շրջանում եւ ընտրությունների ընթացքում:
Հետեւելո՞ւ ես փետրվարի 18-ին նախագահական ընտրությունների ընթացքին:

Հանրային լրագրության ակումբը հայտարարում է պատմությունների մրցույթ` «Իմ քաղաքը» խորագրով, որին կարող է մասնակցել յուրաքանչյուրը, ով «Իմ լուրերը» (mynews.am) հարթակում վերջին մեկ տարվա ընթացքում կամ տեղադրել է, կամ կտեղադրի ֆոտո, վիդեո պատմություններ, բլոգային նոթագրություներ մինչև 2013 թ. փետրվարի 5-ը: 

«Նախագահական ընտրություններին ընդառաջ» խորագրով թղթակցությունների մրցույթի վերջնաժամկետը երկարացվել է մինչեւ հունվարի 20-ը:
«Ինչպիսի՞ն պետք է լինի Հայաստանի նախագահը», «Ի՞նչ կանեի ես, եթե Հայաստանի նախագահը լինեի», «Եթե ես գրելու լինեի նախագահի թեկնածուի ծրագիրը, ի՞նչ կներառեի այնտեղ», «Ինչու՞ են անհրաժեշտ նախագահական ընտրությունները»` երիտասարդ ե՞ս ու քեզ հուզում է երկրիդ ապագա՞ն:

Բրիտանական խորհուրդը, Երևանում Բրիտանական դեսպանատունը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը և Վորլդ Վիժն Հայաստանի գրասենյակը հայտարարում են Նա/Նե լրագրողական աշխատանքների 5-րդ հոբելյանական մրցույթը: Մրցույթը կազմակերպվում է Օքսֆամ հայաստանյան մասնաճյուղի, Եվրոպական Միության, Հանրային լրագրության ակումբի, Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի և Հայաս

Հանրային լրագրության ակումբը հայտարարում է թղթակցությունների մրցույթ ` «Հայաստանի բնապահպանական խնդիրները» խորագրով, որին կարող է մասնակցել յուրաքանչյուրը, ով «Իմ լուրերը» հարթակում վերջին մեկ տարվա ընթացքում տեղադրել կամ տեղադրելու է ֆոտո, վիդեո պատմություններ, նոթագրություններ մինչև 2012 թ. դեկտեմբերի 15-ը:

Pages