«Թղթակցություններ

«Ունիսոն» ՀԿ-ի դիտորդների նախնական տվյալներ

Ոլորտ:

Երկուշաբթի, Փետրվար 18, 2013 - 16:15
Որտեղ է տեղի ունեցել: 

ՄԵԴԻԱ   ԿԵՆՏՐՈՆ  Փետրվարի 18

«Ունիսոն» ՀԿ-ի դիտորդների նախնական տվյալները (ժ.15։30-ի դրությամբ) Հաշմանդամություն ունեցող անձանց համար ընտրատեղամասերի հասանելիության աստիճանը գնահատելու նպատակով «Ունիսոն» հասարակական կազմակերպությունը 2003թ.-ից սկսած իրականացնում է ընտրատեղամասերի մոնիտորինգ:  2013թ. նախագահական ընտրությունների ընթացքում մոնիտորինգը և դիտորդությունը իրականացվել են Բաց Հասարակություն Հիմնադրամններ - Հայաստանի աջակացությամբ: Մոնիտորինգի հիմնական նպատակն է գնահատել ընտրատեղամասերի ֆիզիկական մատչելիությունը հաշմանդամ ընտրողների համար: Հետազոտությունը իրականացել է երկու հիմնական փուլերով: Նախքան ընտրությունները մեր դիտորդները գնահատել են ընտրատեղմասերի ընդհանուր շենքային պայմանները. մասնավորապես դիտարկվել են ընտրատեղամասի փողոցում կամ բակում գտնվող խոչընդոտները, որոնք կարող են խանգարել տեղաշարժման խնդիրներ ունեցող անձանց` բորդյուրներ, աստիճաններ, ճանապարհի անհարթություններ: Ուսումնասիրվել է ընտրատեղամասի մուտքի մոտ առկա խնդիրներ` առանց թեքահարթակի աստիճաններ կամ ոչ մատչելի (չափանիշներին չհամապատասխանող) թեքահարթակներ, մուտքի նեղ դռներ: Այնուհետև գնահատվել է ընտրատեղամասի ներսում առկա իրավիճակը. ո՞ր հարկում է գտնվում ընտրատեղամասը, կա՞ն արդյոք աստիճաններ, առկա՞ են թեքահարթակներ, թե՞ ոչ: Այս բոլոր կետերի համադրության հիման վրա գնահատվել է ընտրատեղամասի մատչելիությունը. բոլոր դիտարկված տեղամասերի պայմանականորեն բաժանվել են 4 կարգի` մատչելի, հիմնականում մատչելի, դժվարամատչելի և անմատչելի: Մատչելի և հիմնականում մատչելի ընտրատեղամասերը մատնանշելու համար «Ունիսոն» հասարակական կազմակերպությունը այդ վայրերում փակցրել է հատուկ նշաններ` համապատասխանաբար կանաչ (մատչելի տեղամասեր) և կապույտ (հիմնականում մատչելի)։ Նշված ընտրատեղամասերի ցուցակը տե՛ս հավելված 1-ում։ Մոնիտորինգի առաջին փուլում դիտարկվել է ընտրատեղամասերի գրեթե 100%. 470 ընտրական տեղամասերից դիտարկվել է 467-ը: Բացառություն են կազմել քրեակատարողական հիմնարկներում գտնվող երեք ընտրատեղամաս, որոնց ուսումնասիրությունը համարվել է ոչ նպատակահարմար:  Մոնիտորինգի երկրորդ փուլը իրականացվում է անմիջապես ընտրությունների օրը: Հիմնական նպատակներն են` բացահայտել, որքանով են քվեախուցերը հարմար անվասայլակներով ընտրողների համար (անկախ նրանից, եղել են նման ընտրողներ, թե ոչ), առկա են արդյոք ընտրատեղամասերում թույլ տեսնող անձանց համար նախատեսված ոսպնյակներ և կույր ընտրողների համար նախատեսված կաղապարներ, ի հայտ բերել ընտրատատեղամասերի ֆիզիկական մատչելիության հետ կապված այլ խնդիրներ: Նշված նպատակներին հասնելու համար նախատեսվում է քվեարկության օրը դիտարկել Երևան քաղաքի ընտրատեղամասերի առնվազն 50-60%-ը: Փետվարի 18-ի 15.30-ի դրությամբ «Ունիսոն» հասարակական կազմակերպության դիտորդները արձանագրել են հետևյալ տվյալները. դիտարկվել է 123 տեղամաս, բոլոր ընտրատեղմասերում առկա են տեսողության խնդիրներ ընտրողների համար նախատեսված ոսպնյակներ և կաղապարներ: 23 ընտրատեղամասում անվասայլակներով մարդկանց համար քվեախուցը անհասանելի է նեղ տարածության պատճառով, ևս 7 ընտրատեղամասում քվեախուցին մոտենալ թեև հնարավոր է, սակայն մեծ դժվարությամբ (կողքով): Որոշ ընտրատեղամասերում տեղավադրվել են շարժական թեքահարթակներ, սակայն միայն երկուսն են, որոնք համապատասխանում են չափանիշներին, այսինքն` իսկապես հարմարեցված են անվասայլակներով ընտրողների համար (6/34 Թիվ 22 դպրոց, Նազարբեկյան թաղամաս, 3/22 թիվ 48 դպրոց, Դրոյի 11): Մնացած դեպքերում շարժական թեքահարթակները չափազանց կարճ են, հետևաբար ունեն մեծ թեքություն, որը անհարմար է անվասայլակով տեղափոխվելու համար:  Հավելված 1 ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՄԱՏՉԵԼԻ ԸՆՏՐԱՏԵՂԱՄԱՍԵՐ -32 հատ (շուրջ 6 տոկոս)(յուրաքանչյուր նման տեղամասում փակցված է կանաչ գույնի սայլակի նշան) Ընտրատեղամաս թիվ Հասցե3/9 թիվ 160 ՆՈՒՀ ՀՈԱԿ, Հասրաթյան 143/6 թիվ 8 հատուկ դպրոց, Ծ.Աղբյուրի 143/3 թիվ 84 դպրոց, Քանաքեռ 14փ., 13/31 թիվ 117 դպրոց, Ֆանարջյան 153/28 թիվ 152 ՆՈՒՀ ՀՈԱԿ, Ազատության 4ա3/26 թիվ 59 դպրոց, Վարշավյան 453/35 թիվ 106 դպրոց, 1-ին տեղամաս, Նանսենի 113/36 թիվ 106 դպրոց, 1-ին տեղամաս, Նանսենի 118/18 Արհեստագործական դպրոց, Բ-1 թաղ., Անդրանիկի 91/22/34 թիվ 197 դպրոց, 1-ին տեղամաս, Վիլնյուս 59/58/14 Մ. Սեբաստացի կրթահամալիր, Բ-1 թ. Բաբաջանյան 378/15 Մ. Սեբաստացի կրթահամալիր, Բ-1 թ. Բաբաջանյան 375/6 Թիվ 200 դպրոց, Դավթաշեն 1 թաղ.5/20 Վ. Բրյուսովի անվան ՊԼՀ հենակետային վարժարան, Էմինի 1231/30 թիվ 135 դպրոց, 1-ին տեղամաս, Ստեփանյան 55/28 «Դավիթ» առևտրի տուն, Հր. Քոչարի 41/21 ՀՖՖ, Ակադեմիա, Աճառյան 35/311/8 թիվ 180 դպրոց, Ավան Առինջ թաղ.3/23 թիվ 147 դպրոց, Կ. ՈՒլնեցու 13/21 թիվ 1 արվեստի դպրոց, Դրոյի 4ա7/11 Թիվ 184 դպրոց, Ա-1 թ., Սվաճյան 4412/16 Թիվ 52 դպրոց, Շիրակի 312/15 Թիվ 52 դպրոց, Շիրակի 36/13 Թիվ 100 դպրոց, Մարգարյան 96/14 Թիվ 100 դպրոց, Մարգարյան 96/18 Թիվ 155 դպրոց, Բաշինջաղյան 2 նրբ. 36/21 Թիվ 168 դպրոց, Բաշինջաղյան 1 նրբ.6/22 Թիվ 168 դպրոց, Բաշինջաղյան 1 նրբ.10/2 «Օլիմպոս» կրթահամալիր, Գ. Հովսեփյան 613/12 Թիվ 17 դպրոց, Սասունցի Դավթի 784/32 թիվ 172 դպրոց, Բաղրամյան 59 Ա3/22 թիվ 48 դպրոց, Դրոյի 11 ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ՄԱՏՉԵԼԻ ԸՆՏՐԱՏԵՂԱՄԱՍԵՐ - 42 հատ (շուրջ 9 տոկոս)
 (յուրաքանչյուր նման տեղամասում փակցված է կապույտ գույնի սայլակի նշան)Ընտրատեղամաս թիվ Հասցե12/37 Ն. Խարբերդ 4 փ., 2 հողակտոր 1-1512/34 Ն. Խարբերդ 4 փ., 2 հողակտոր12/29 Թիվ 160 դպրոց, Ավանեսովի 109/32 Թիվ 122 դպրոց, Արզումանյան 59/26 Վ. Վաղարշյանի անվան 80 դպրոց, Ծ. Իսակովի 2/19/19 Չարենցի անվան թիվ 67 դպրոց, Ամիրյան 99/15 Արեգնազան կրթահամալիր, Սարյան 239/14 Մուշեղ Իշխանի անվան թիվ 5 դպրոց, Բուզանդ 1076/2 Թիվ 131 դպրոց, Արզումանյան 2213/34 Թիվ 125 մանկապարտեզ, Նուբարաշեն 12փ. 113/31 Էրեբունու 31, Էրեբունի փ. 316/1 Թիվ 131 դպրոց, Արզումանյան 226/34 Թիվ 22 դպրոց, Նազարբեկյան թաղ.13/29 Թիվ 101 դպրոց, Մուշական թաղ.13/28 Թիվ 70 մանկապարտեզ, Վարդաշենի 6փ, 8013/22 Մանկապատանեկան ստեղծագործության կենտրոն, Էրեբունու 1513/23 Մանկապատանեկան ստեղծագործության կենտրոն, Էրեբունու 157/27 Թիվ 111 դպրոց, Լուկաշինի 17/28 Թիվ 111 դպրոց, Լուկաշինի 17/26 Թիվ 89 դպրոց, Սեբաստիա 193/18 թիվ 125 դպրոց, Պ. Սևակի 898/33 Թիվ 144 դպրոց, Վ. Շենգավիթ 2փ. 94/34 թիվ 78 դպրոց, Բաղրամյան 598/8 Թիվ 179 դպրոց, Ա-3 թ. Օհանով 728/9 Թիվ 179 դպրոց, Ա-3 թ. Օհանով 724/26 Արվեստանոցին կից տարածք, Աղբյուր Սերոբ 711/15 Թիվ 32 դպրոց, Սևանի 324/23 Գայի անվան թիվ 129 դպրոց, Հր. Քոչարի 294/22 Թիվ 29 մսուր-մանկապարտեզ, Կոմիտաս 3011/13 Ա. Բակունցի անվան քոլեջ, Նժդեհի 204/21 «Հայերկրաբան» Ա/Մ կենտրոն, լաբ. , Կոմիտաս 292/6 թիվ 150 դպրոց, Բակունցի 64/19 Իսակովի անվան թիվ 132 դպրոց, Ա. Խաչատրյան 284/17 Երևան քաղաքի թիվ 7 սպորտդպրոց, Կոմիտաս 3711/2 Թիվ 32 դպրոց, Սևանի 325/13 Թիվ 172 մ/ մանկ. /59 ՆՈՒՀ/, Դավթաշեն 2 թաղ.5/14 Թիվ 172 մ/ մանկ. /59 ՆՈՒՀ/, Դավթաշեն 2 թաղ.5/37 «Հայգյուղշիննախ» ինստ., Կիևյան 161/14 թիվ 170 դպրոց, Թումանյան թաղ. 31/35 Առևտրի քոլեջ, Մոլդովական 37ա1/25 թիվ 9/104/ ՆՈՒՀ, Գայի 5/112/38 Արշակունյաց 135/7, 5 հարկանի շենքի 1-ին հարկ

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 09/28/2016 - 17:54

«Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ մեր քայլերը որոշակի ազդեցություն են ունենում բնության վրա, պետք է փորձել...

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Tigran Hovhannisyan 05/07/2016 - 19:13

Ուրախ տրամադրություն, ծիծաղ եւ պարզապես «դրայվ» դուք կարող եք ստանալ, դիտելով  «Վայ, մամա ջան» ֆիլմը, որի շնորհանդեսը կայացավ մայիսի 6-...

Arm Sargsyan 03/13/2016 - 19:33

Չգիտեմ, թե ցանկությունս որքանով է հնարավոր ի կատար ածել, որքանով՝ ոչ, բայց այն մեծ է, անչափ մեծ.

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:11

Տարիքակիցներիս հետ ժամանակ անցկացնելու համար մեծ մասամբ ստիպված եմ լինում գնալ քաղաքի տարբեր մասեր, քանի որ Դավթաշենում չկան իմ և իմ...

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:00

Սույն թվականի հունվարի 16-ի առավոտյան, Դավթաշեն առաջին թաղամասի կանգառներից մեկում կանգնած էի և նկատեցի մի խումբ տաքսիներ, որոնք...

Մարիամ Գրիգորյան 01/23/2016 - 23:01

Ողջույն: Ես Մարիամն եմ: Ապրում եմ Դավթաշենում: Հայաստանը ունի որոշակի բյուջե, բայց իր բյուջեից շատ քիչ մասն է հատկացնում թոշակառուներին...

Աշոտ Իսրաելյան 05/10/2014 - 16:00

Նորաբաց «Երևան Մոլ»-ում օրվա տարբեր ժամերին կարելի է տեսնել «Սամսունգ» ընկերության «ռոբոտին»: Ռոբոտը իր պարային շարժումներով գովազդում է...

Liza Gasparyan 01/08/2013 - 14:30
Նելլի Շիշմանյան 12/30/2012 - 19:15

Մեր օրերում ապրում են կանայք, ովքեր հայրենիքի խաղաղության համար չեն խնայել ոչինչ.  Հայրենական Մեծ Պատերազմի սկսվելու մասին լուրը լսելով...

Liza Gasparyan 12/07/2012 - 11:20

1988թ-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետեւանքով զոհվեց 25.000 մարդ , անօթեւան մնաց` 514.000-ը:

Elmira Abgarian 11/28/2012 - 12:00

Դեռևս մայիս ամսվա սկզբին անդրադարձել էի Երեւանի Դավթաշեն 4րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչների բողոքին առ այն, որ նրանց ջանքերով  աճեցրած...

Elmira Abgarian 11/28/2012 - 11:45

Երեւանի Դավթաշենի 4-րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչները բողոքում են, որ  տարիներ շարունակ իրենց կողմից տնկած և  խնամված ծառերը կտրել են...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 09/28/2016 - 17:54

«Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ մեր քայլերը որոշակի ազդեցություն են ունենում բնության վրա, պետք է փորձել...

Հերմինե Ղարիբյան 06/03/2016 - 17:22

Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցի նախաձնեռնությամբ մեկնարկեց «Բանավեճի մշակույթ, հռետորական խոսքի արվեստ»...