«Թղթակցություններ

«Փոփոխվող աշխարհ. Հայացք Երեւանից» հանդեսի առաջին համարը

Ոլորտ:

05/18/2012 - 11:15
Որտեղ է տեղի ունեցել: 
Ինչ է տեղի ունեցել: 

 

Երեւանում`Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում (ՌԱՀՀԿ) տեղի ունեցավ «Փոփոխվող աշխարհ. Հայացք Երեւանից» եռամսյա պարբերականի առաջին համարի շնորհանդեսը, որին ներկա էին հանդեսի հեղինակները, վերլուծաբաններ, լրագրողներ եւ հասարակայնության ներկայացուցիչներ: ՌԱՀՀԿ գիտական տնօրեն Մանվել Սարգսյանը` հույս հայտնեց, որ պարբերականն անաչառ ու խորը կերպով կմատուցի փոփոխվող աշխարհում տեղի ունեցող առանցքային իրադարձությունները, ինչպես նաեւ դրանց հայաստանյան ընկալումները: «Այսօր ճանաչողական նոր մեխանիզմների մշակումը խիստ կարեւորվում է, ինչը թույլ կտա համակողմանի հասկանալ տարածագոտում եւ աշխարհում կատարվող հասարակական-քաղաքական երեւույթները եւ, ի մասնավորի, արտաքին մարտահրավերների տրամաբանությունը»,- նշեց Սարգսյանը` հավելելով, որ մեզանում ձեւավորված կարծրատիպերի հաղթահարման եւ բանական մոտեցումների հստակեցման գործում տպագիր վերլուծական մտքի դերը հսկայական է: Այնուհետեւ ելույթ ունեցան եւ առաջին համարում զետեղված իրենց աշխատությունների թեմատիկ նյութը համառոտակի ներկայացրին Արմեն Գրիգորյանը, Սարո Սարոյանը, Վարդան Ջալոյանը, Արմինե Ղազարյանը, Էդգար Վարդանյանը եւ Անդրիաս Ղուկասյանը: Ներկաներին հետաքրքրող հարցերի վերաբերյալ հոդվածագիրները տվեցին հավելյալ պարզաբանումներ: «Փոփոխվող աշխարհ»-ը բացվում է ՌԱՀՀԿ գիտական տնօրեն Մանվել Սարգսյանի հարցազրույցով, որտեղ հանգամանորեն խոսվում է ինչպես նոր պարբերականի կարեւոր առաքելության, այնպես էլ հայաստանյան ամենահրատապ օրակարգի` ներքին եւ արտաքին հրամայականների մասին, որոնք սպասում են իրենց անկողմնակալ հետազոտողին: ՌԱՀՀԿ-ի նոր վերլուծական հրատարակությունը նպատակ ունի տարածաշրջանային եւ համաշխարհային զարգացումների լույսով վերհանել այսօրվա ու վաղվա հանգուցային խնդիրների, մարտահրավերների եւ հեռանկարների համայնապատկերը, առաջարկել թարմ գաղափարներ ու այլընտրանքային լուծումներ: Հանդեսի գլխավոր խմբագիրը Մ.Սարգսյանն է, խմբագիրը` Գ.Լալայանը, համակարգչային ձեւավորողն ու էջադրողը` Ա.Թուրաջյանը: Խմբագրական խորհրդում ընդգրկված են Կ.Կալենչյանը, Ս.Սարոյանը, Է.Վարդանյանը եւ Ռ.Պլուզյանը:     

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Tigran Hovhannisyan 05/07/2016 - 19:13

Ուրախ տրամադրություն, ծիծաղ եւ պարզապես «դրայվ» դուք կարող եք ստանալ, դիտելով  «Վայ, մամա ջան» ֆիլմը, որի շնորհանդեսը կայացավ մայիսի 6-...

Arm Sargsyan 03/13/2016 - 19:33

Չգիտեմ, թե ցանկությունս որքանով է հնարավոր ի կատար ածել, որքանով՝ ոչ, բայց այն մեծ է, անչափ մեծ.

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:11

Տարիքակիցներիս հետ ժամանակ անցկացնելու համար մեծ մասամբ ստիպված եմ լինում գնալ քաղաքի տարբեր մասեր, քանի որ Դավթաշենում չկան իմ և իմ...

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:00

Սույն թվականի հունվարի 16-ի առավոտյան, Դավթաշեն առաջին թաղամասի կանգառներից մեկում կանգնած էի և նկատեցի մի խումբ տաքսիներ, որոնք...

Մարիամ Գրիգորյան 01/23/2016 - 23:01

Ողջույն: Ես Մարիամն եմ: Ապրում եմ Դավթաշենում: Հայաստանը ունի որոշակի բյուջե, բայց իր բյուջեից շատ քիչ մասն է հատկացնում թոշակառուներին...

Աշոտ Իսրաելյան 05/10/2014 - 16:00

Նորաբաց «Երևան Մոլ»-ում օրվա տարբեր ժամերին կարելի է տեսնել «Սամսունգ» ընկերության «ռոբոտին»: Ռոբոտը իր պարային շարժումներով գովազդում է...

Liza Gasparyan 01/08/2013 - 14:30
Նելլի Շիշմանյան 12/30/2012 - 19:15

Մեր օրերում ապրում են կանայք, ովքեր հայրենիքի խաղաղության համար չեն խնայել ոչինչ.  Հայրենական Մեծ Պատերազմի սկսվելու մասին լուրը լսելով...

Liza Gasparyan 12/07/2012 - 11:20

1988թ-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետեւանքով զոհվեց 25.000 մարդ , անօթեւան մնաց` 514.000-ը:

Elmira Abgarian 11/28/2012 - 12:00

Դեռևս մայիս ամսվա սկզբին անդրադարձել էի Երեւանի Դավթաշեն 4րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչների բողոքին առ այն, որ նրանց ջանքերով  աճեցրած...

Elmira Abgarian 11/28/2012 - 11:45

Երեւանի Դավթաշենի 4-րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչները բողոքում են, որ  տարիներ շարունակ իրենց կողմից տնկած և  խնամված ծառերը կտրել են...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...