Երեւանի Նորագավիթ թաղամասի Բագրատունյաց փողոցում, պտղատու ծառերի մոտ աղբ է կուտակված` պոլիէթիլենային տոպրակներ, սննդի մնացորդներ եւ կենցաղային այլ տեսակ աղբ: Հարեւանությամբ էլ բնակելի տներ են:
Նկարահանման պահին աղբակույտն այրվում էր, իսկ ծուխն էլ տարածվում էր ամբողջ տարածքով: