«Թղթակցություններ

Ամառային արձակուրդներն անց են կացրել գումար վաստակելով

Ոլորտ:

Երեքշաբթի, Օգոստոս 30, 2012 - 00:00
Որտեղ է տեղի ունեցել: 

-Քանի՞ տարեկան պետք է լինել հեռագրի ցրիչ դառնալու համար,- ասաց Օգին:

-Տասնվեց,- ասաց Սփանգլերը:

-Ես ինը տարեկան եմ,- ասաց Օգին,- ինչո՞ ւ պետք է այդքան երկար սպասել: Տասնյոթ տարեկանում կարող ես նավատորմ ընդունվել:

-Դա օրենք է,- ասաց Սփանգլերը:

-Ինչո՞ւ են ստեղծվել բոլոր այդ օրենքները,- հարցրեց Օգին:

Սփանգլերը սկսեց հեռագրերը դասավորել: 

-Ինչպես քեզ ասեմ,- պատասխանեց նա,- օրենքը նրա համար է, որ երեխաները չաշխատեն:

-Ինչո՞ւ,- ասաց Օգին:

-Որ չհոգնեն,- ասաց Սփանգլերը,- որ կարողանան խաղալ: Այդ օրենքը երեխաներին պաշտպանելու համար է:

-Պաշտպանելու ինչի՞ց,- հարցրեց Օգին:

-Ինչպես ասեմ,- ասաց Սփանգլերը,- պաշտպանելու ծանր աշխատանքից, պաշտպանելու տերերից, որոնք երեխաներին շատ են աշխատեցնում և քիչ վճարում:

Վիլյամ Սարոյան` հատված «Մարդկային կատակերգություն» վիպակից

Ղազարյան Շանթը 13 տարեկան է, բայց արդեն հասցրել է գումար աշխատել: «12 տարեկանում ես աշխատում էի Արգինայի այգիներից մեկում: Օրեկան 3500 դրամ փող էի ստանում և վերջում մոտ տասը հազար դրամ գումար վաստակեցի. դա իմ առաջին աշխատավարձն էր: Քանի որ ճագարներ շատ եմ սիրում և շատ էի ուզում ունենալ, աշխատածս գումարով ճագարներ գնեցի ու սիրով պահեցի»,- պատմում է Շանթը: Նա ասում է, որ իր արած աշխատանքը բարդ ու վտանգավոր չէր, ու ծնողները դեմ չեն եղել իր աշխատելուն: Շանթի համար գումար աշխատելը կարևոր պայման է ինքնուրույն և հասուն մարդ համարվելու համար: Նա էլ է դրան ձգտում: «Երբ ինքդ ես գումար աշխատում, քեզ ավելի մեծ ես զգում` անկախ տարիքիցդ»,- ասում է Շանթը: Նա դեռ չի որոշել, թե ինչով կզբաղվի հետագայում, ինչ մասնագիտություն կընտրի, բայց նախընտրում է խելք ու մտքի ուժ է պահանջող աշխատանքը, այլ ոչ թե` ֆիզիկական ուժ ու լարում: Այս ամառ Շանթը չի աշխատել, բայց նրա եղբայրը` 17-ամյա Նվերը, աշխատել է ծիրանի այգում և որպես օրինակելի և լավ աշխատող` մյուս աշխատողներից ավել գումար է ստացել: 

Հարությունյաններ Սերգեյը և Հարություն զույգ եղբայրները 14 տարեկան են, գրեթե բոլոր գործերում միասին են, միշտ օգնում են միմյանց: Այս ամառ նրանք միասին աշխատել են Արգինայում` ծիրանի այգում: Պատմում են, որ դժվարությամբ են համոզել ծնողներին թույլ տալ աշխատել: «Ծնողներս վախենում էին, որ դաշտում օձեր ու կարիճներ կարող են լինել, որոնք մեզ կվնասեն, բայց մենք կարողացանք նրանց համոզել»,- պատմում է Սերգեյը: Նրանք աշխատել են 9 օր, օրը 8 ժամ, և ամեն օրվա համար ստացել 3000 դրամ աշխատավարձ: Եղբայրների համար նմանատիպ աշխատանք կատարելը ոչ դժվար էր, ոչ էլ անսովոր, քանի որ իրենց սեփական հողամասում էլ ամեն օր նմանատիպ աշխատանքներ են կատարում: Տարբերությունն այն է, որ տանը գումար չեն ստանում, իսկ ուրիշի հողամասում ստանում են: Չնայած ճարպիկները տանն էլ են կարողանում գումար աշխատել: Շանթը մեզ մի գաղտնիք բացեց, որը շատ զավեշտալի է: Պարզվում է, որ նա դեռ 8-9 տարեկանում իրենց տան հողամասում աշխատելու համար տատիկի կողմից վարձատրվել է: «Գումարը նախապես էինք պայմանավորվում, իսկ ստանում էի այն աշխատանքն անելուց հետո: Դրանք մեծ գումարներ չէին, բայց հաճելի է գիտակցելը, որ դա քո գումարն է, ու դրանով քեզ համար մի բան գնելը»,- ասում է Շանթը:

Սերգեյն ու Հարությունն արդեն որոշել են, թե ինչին կծառայի իրենց աշխատած գումարը: «Երկուսս էլ հեռախոս ենք ուզում գնել, մեր աշխատած գումարը կբավականացնի, որ մեր ուզած հեռախոսները գնենք և մի քիչ էլ տնտեսենք»,- ասում է Սերգեյը: Վերջինս առաջին անգամ գումար է աշխատել, երբ դեռ 13 տարեկան էր: «Ես մեկ օր գնացի եգիպտացորեն հավաքելու և ստացա 4000 դրամ: Դրանով ինձ համար սպորտային կոշիկներ գնեցի, նույնիսկ գումարից ավելացավ. մնացածը մայրիկիս տվեցի»,- ասում է Սերգեյը: 

Եղբայրներն ուզում են ավտոճանապարհային ոստիկաններ դառնալ, պատրաստվում են իրենց ուսումը շարունակել քոլեջում: Նրանք դեռ կհասցնեն իրենց մասնագիտությամբ գումար աշխատել, բայց մանկության տարիների աշխատանքն ու վաստակածը երկար կհիշեն: Թեկուզ այն, որ երեխաները մեծերի պես ուսապարկեր են կրում, իրենց հետ տանում են ուտելիքներ և սնվում դաշտում... 

Երեխաները նշում են, որ դաշտում միշտ էլ իրենց տարիքի կամ իրենցից տարիքով փոքր երեխաների հանդիպում են, ովքեր իրենց պես աշխատում ու վարձատրվում են դրա համար: Գյուղի երեխաների ամառային ժամանցի համար հետաքրքիր միջոցներ քիչ կան: Այս երեք ամիսների ընթացքում նրանք շատ ազատ ժամանակ են ունենում: «Պարապ մնալու փոխարեն ավելի լավ է մի բանով զբաղվել, մենք տարբեր զբաղմունքներ ենք գտնում մեզ համար: Դրանցից մեկն էլ դաշտային աշխատանքն է. այսպես մեր ծնողներին կարողանում ենք օգտակար լինել»,- ասում է Շանթը:

Այս ամենի հետ երեխանեը հասցնում են նաև հանգստանալ, խաղալ և իրենց սիրած զբաղմունքներին ժամանակ տրամադրել: Շանթը ֆուտբոլ է խաղում, Սերգեյը սպորտով է զբաղվում, Հարությունը համակարգչային խաղերով ու ծրագրերով է տարված: Այսպես էլ ապրում են երեխաները, աշխատում են, խաղում, ուրախանում... Ու ամենակարևորը` չեն հասցնում ձանձրանալ, թեպետ գյուղում դրա համար բոլոր նախադրյալները կան: 

…Իսկ եթե մեր երեխաներն ապրեին կատարյալ մանկական աշխարհում, եթե աշխատելու կարիք չունենային, խաղային ու գրքեր կարդային, ժամանցի ու զարգացման կենտրոններ հաճախեին և միայն իրենց ժամանակին ու ճիշտ տարիքում աշխատեին, գուցե աշխարհն ավելի գունավոր ու պայծառ լիներ, իսկ մանուկները` ավելի պաշտպանված: Միջնադարի ուտոպսիտ-մանկավարժների տեսություններում կարևորվում էր աճող սերնդի ֆիզիկական և աշխատանքային դաստիարակությունը, սակայն երեխայի պաշտպանությունն ու պատշաճ մանկության ապահովումը ևս կարևոր էր, և առաջինը երկրորդին չպետք է խանգարեր:

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Tigran Hovhannisyan 05/07/2016 - 19:13

Ուրախ տրամադրություն, ծիծաղ եւ պարզապես «դրայվ» դուք կարող եք ստանալ, դիտելով  «Վայ, մամա ջան» ֆիլմը, որի շնորհանդեսը կայացավ մայիսի 6-...

Arm Sargsyan 03/13/2016 - 19:33

Չգիտեմ, թե ցանկությունս որքանով է հնարավոր ի կատար ածել, որքանով՝ ոչ, բայց այն մեծ է, անչափ մեծ.

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:11

Տարիքակիցներիս հետ ժամանակ անցկացնելու համար մեծ մասամբ ստիպված եմ լինում գնալ քաղաքի տարբեր մասեր, քանի որ Դավթաշենում չկան իմ և իմ...

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:00

Սույն թվականի հունվարի 16-ի առավոտյան, Դավթաշեն առաջին թաղամասի կանգառներից մեկում կանգնած էի և նկատեցի մի խումբ տաքսիներ, որոնք...

Մարիամ Գրիգորյան 01/23/2016 - 23:01

Ողջույն: Ես Մարիամն եմ: Ապրում եմ Դավթաշենում: Հայաստանը ունի որոշակի բյուջե, բայց իր բյուջեից շատ քիչ մասն է հատկացնում թոշակառուներին...

Աշոտ Իսրաելյան 05/10/2014 - 16:00

Նորաբաց «Երևան Մոլ»-ում օրվա տարբեր ժամերին կարելի է տեսնել «Սամսունգ» ընկերության «ռոբոտին»: Ռոբոտը իր պարային շարժումներով գովազդում է...

Liza Gasparyan 01/08/2013 - 14:30
Նելլի Շիշմանյան 12/30/2012 - 19:15

Մեր օրերում ապրում են կանայք, ովքեր հայրենիքի խաղաղության համար չեն խնայել ոչինչ.  Հայրենական Մեծ Պատերազմի սկսվելու մասին լուրը լսելով...

Liza Gasparyan 12/07/2012 - 11:20

1988թ-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետեւանքով զոհվեց 25.000 մարդ , անօթեւան մնաց` 514.000-ը:

Elmira Abgarian 11/28/2012 - 12:00

Դեռևս մայիս ամսվա սկզբին անդրադարձել էի Երեւանի Դավթաշեն 4րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչների բողոքին առ այն, որ նրանց ջանքերով  աճեցրած...

Elmira Abgarian 11/28/2012 - 11:45

Երեւանի Դավթաշենի 4-րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչները բողոքում են, որ  տարիներ շարունակ իրենց կողմից տնկած և  խնամված ծառերը կտրել են...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...