«Թղթակցություններ

Աշխատանքային փորձն աշխատելով ենք ձեռք բերում

Ոլորտ:

03/27/2012 - 23:00
Որտեղ է տեղի ունեցել: 
Ինչ է տեղի ունեցել: 

“Խարիզմա” երիտասարդական հասարակական կազմակերպությունն իր գործունեությունը սկսել է 2011 թ.-ի ամռանը: Այս կազմակերպության մասին լսեցի 2011-ի վերջին Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ում: Անընդհատ լսում էի վերջինիս կողմից իրականացվող ծրագրերի և միջոցառումների մասին: Դրանք ինձ սկսեցին ավելի ու ավելի հետաքրքրել, և ես որոշեցի ինձ հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները ստանալ ամենակոմպետենտ մարդուց` “Խարիզմա” երիտասարդական հասարակական կազամակերպության ներկայիս տնօրեն, Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի Մանկավարժության ամբիոնի մանկավարժության և սոցիալական մանկավարժության դասախոս Արմինե Դավթյանից, ով մեզ պատմեց կազմակերպության ձևավորման ու կայացման, անցած ճանապարհի, գործող և սպասվող ծրագրերի, մասնագիտական կազմի մասին:

“Խարիզմա” երիտասարդական հասարակական կազամակերպությունը հիմնադրվել է 2006 թ.-ին Գոռ Կարապետյանի կողմից, սակայն ինչ-ինչ պատճառներով չի գործել, մինչև 2011 թվականը: Կազմակերպության, այսպես կոչված, վերածնունդը եղավ 2011 թ.-ին մի խումբ ակտիվ երիտասարդների կողմից` տիկին Դավթյանի գլխավորությամբ: Վերջիններս մասնակցում էին Արմինե Դավթյանի կողմից իրականացվող հաղորդակցման, ինքնաճանաչողության, ինքնահաստատման թրեյնինգներին: Թրեյնինգների մասնակիցներից էր նաև “Խարիզմա” կազմակերպության նախագահ Գոռ Կարապետյանը: Այս թիմն էլ տիկին Դավթյանի առաջնորդությամբ հանձն առավ կազմակերպության ակիտվացման գործը և անցավ ակտիվ գործունեության: Վերսկսվեցին խորհրդաժողովները և կազմակերպության փոխնախագահ ընտրվեց Արմինե Դավթյանը, ով լիազորվեց նաև նախագահի բոլոր գործառույթներն իրականացնելու համար: Մեծ դժվարություններ հաղթահարելով` կազմակերպությունը ձեռք բերեց գրասենյակ, որին կից գործում է “Նարնջագույն փղիկ” մանկան և երիտասարդության զարգացման կենտրոնը:

Նկատենք, որ կազմակերպությունն ունի բավականին հետաքրքիր անվանում: Խարիզման այնպիսի հատկություն է, որի շնորհիվ մարդուն գնահատում են որպես հատուկ որակներով օժտված անձ: Խարիզմատիկ անձանց կարևոր որակներից է մարդկանց վրա արդյունավետ ներգործություն ունենալու ընդունակությունը: “Խարիզմա” հասկացությունը հայտնի է հին հունական առասպելաբանությունից, որտեղ այն նշանակում է ուշադրություն գրավող: Պատմությանը հայտնի խարիզմատիկ անձանցից են հանաշխարհային կրոնի հիմնադիրներ Բուդդան, Մոյիսեյը և Քրիստոսը: Խարիզմատիկ անձանց թվին են պատկանում Լյութերն ու Կալվինը, մեծանուն պետական և ռազմական գործիչներ Հիտլերը, Մուսսոլինին, Լենինը և Տրոցկին, ինչպես նաև Գանդին և Մարտին Լյութեր Քինգը: Խարիզմատիկ անձ կարող է լինել և’ սուրբը, և’ հանցագործը: Ըստ “Խարիզմա” ԵՀԿ-ի տնօրեն Արմինե Դավթյանի. “Յուրաքանչյուր մարդ ունի բնատուր պարգևներ, մեր խնդիրն է բացահայտել դրանք և խթանել դրանց զարգացմանն ու կատարելագործմանը: Մեր կազմակերպության գաղափարախոսությունն է` անձին իր անհատականությունը, ներուժը  բացահայտելու և մասնագիտական հմտություններն ու կարողությունները հասարակական գործունեության մեջ իրացնելու հնարավորություն տալ”: Իզուր չէ, որ այս կազմակերպության մասնագիտական կազմը բաղկացած է հիմնականում երիտասարդ, նորավարտ մասնագետներից, որոնց համար գործունեության այս ոլորտը մասնագիտական աճի ու կայացման արդյունավետ հարթակ է: Կազմակերպությունն ունի հոգեբաններ և սոցիալական մանկավարժներ, ովքեր աշխատում են հատուկ կարիք ունեցող, դժվար դաստիարակվող երեխաների խմբերի հետ: ՀԿ-ում գործում է արտթերապևտիկ խմբակ, որտեղ աշխատում են մասնագետ-խաղավարներ, ովքեր տիրապետում են անգլերենին և աշխատում են նաև օտարազգի երխաների հետ: Կա նկարչական խմբակ, ձևավորվել է երիտասարդական թատերական խումբը, որը պատրաստվում է շրջագայությունների գնալ ՀՀ մարզեր` մշակութային կյանքն ակտիվացնելու համար: Տիկին Դավթյանն անձամբ զբաղվում է մասնագիտական կազմի պատրաստմամբ, մասնագիտական խորհրդատվությամբ: “Մենք առաջիկայում նախատեսում ենք թրեյնինգային ծրագրերով մեկնել զորամասեր. այդ նպատակով պատրաստվում են զինվորական մանկավարժներ, սոցիալական մանկավարժներ, հոգեբաններ: Ծրագրի գլխավոր նպատակը ժամկետային զինծառայողների ադապտացիայի գործընթացին նպաստելն է: Կազմակերպությունը հանձն է առել նաև “Սոս” մանկական գյուղի վարքային խնդիրներ ունեցող 15 երեխաների հետ շտկողական, մանկավարժական աշխատանքների կազմակերպումը: Մեր մասնագետները թրենինգային ծրագրով այցելում են նաև “Մարի Իզմիրյանի անվան” մանկատուն: Մեր այցերի և դասընթացների նպատակը երեխաների արժեքային համակարգի ձևավորումն է,  կարճ ժամանակահատվածում մենք բավականին դրական արդյունքների ենք հասել”,- նշում է տիկին Դավթյանը: Կազմակերպությունում գործում է երիտասարդ երաժիշտների, պարողների խումբ, ովքեր պատրաստվում են իրենց ստեղծագործությունները ներկայացնել բարեգործական համերգի ժամանակ: Այս համերգից ակնկալվող հասույթը ներդրվելու է մանկատների սաների հետ աշխատանքներում:
            Վերջում մեզ մնում է միայն հաջողություն մաղթել այս եռանդուն և նախաձեռնող թիմին
, որը բավականին լուրջ հեռանկարներ ունի:

Ով (ով է ներգրավված/ում մասնակցությամբ)

Արմինե Դավթյան- Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի Մանկավարժության ամբիոնի մանկավարժության և սոցիալական մանկավարժության դասախոս, "Խարիզմա" ԵՀԿ տնօրեն

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 09/28/2016 - 17:54

«Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ մեր քայլերը որոշակի ազդեցություն են ունենում բնության վրա, պետք է փորձել...

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Tigran Hovhannisyan 05/07/2016 - 19:13

Ուրախ տրամադրություն, ծիծաղ եւ պարզապես «դրայվ» դուք կարող եք ստանալ, դիտելով  «Վայ, մամա ջան» ֆիլմը, որի շնորհանդեսը կայացավ մայիսի 6-...

Arm Sargsyan 03/13/2016 - 19:33

Չգիտեմ, թե ցանկությունս որքանով է հնարավոր ի կատար ածել, որքանով՝ ոչ, բայց այն մեծ է, անչափ մեծ.

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:11

Տարիքակիցներիս հետ ժամանակ անցկացնելու համար մեծ մասամբ ստիպված եմ լինում գնալ քաղաքի տարբեր մասեր, քանի որ Դավթաշենում չկան իմ և իմ...

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:00

Սույն թվականի հունվարի 16-ի առավոտյան, Դավթաշեն առաջին թաղամասի կանգառներից մեկում կանգնած էի և նկատեցի մի խումբ տաքսիներ, որոնք...

Մարիամ Գրիգորյան 01/23/2016 - 23:01

Ողջույն: Ես Մարիամն եմ: Ապրում եմ Դավթաշենում: Հայաստանը ունի որոշակի բյուջե, բայց իր բյուջեից շատ քիչ մասն է հատկացնում թոշակառուներին...

Աշոտ Իսրաելյան 05/10/2014 - 16:00

Նորաբաց «Երևան Մոլ»-ում օրվա տարբեր ժամերին կարելի է տեսնել «Սամսունգ» ընկերության «ռոբոտին»: Ռոբոտը իր պարային շարժումներով գովազդում է...

Liza Gasparyan 01/08/2013 - 14:30
Նելլի Շիշմանյան 12/30/2012 - 19:15

Մեր օրերում ապրում են կանայք, ովքեր հայրենիքի խաղաղության համար չեն խնայել ոչինչ.  Հայրենական Մեծ Պատերազմի սկսվելու մասին լուրը լսելով...

Liza Gasparyan 12/07/2012 - 11:20

1988թ-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետեւանքով զոհվեց 25.000 մարդ , անօթեւան մնաց` 514.000-ը:

Elmira Abgarian 11/28/2012 - 12:00

Դեռևս մայիս ամսվա սկզբին անդրադարձել էի Երեւանի Դավթաշեն 4րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչների բողոքին առ այն, որ նրանց ջանքերով  աճեցրած...

Elmira Abgarian 11/28/2012 - 11:45

Երեւանի Դավթաշենի 4-րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչները բողոքում են, որ  տարիներ շարունակ իրենց կողմից տնկած և  խնամված ծառերը կտրել են...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 09/28/2016 - 17:54

«Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ մեր քայլերը որոշակի ազդեցություն են ունենում բնության վրա, պետք է փորձել...

Հերմինե Ղարիբյան 06/03/2016 - 17:22

Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցի նախաձնեռնությամբ մեկնարկեց «Բանավեճի մշակույթ, հռետորական խոսքի արվեստ»...