Վրաստանում անցկացված վերջին հարցումները ցույց են տալիս,որ ոստիկանության նկատմամբ բնակչության վստահությունը և ոստիկանության հեղինակությունը կազմում է մոտ 87%:
Սա նախկին խՍՀՄ տարածքի պետություններում ամենաբարձր վարկանիշն է իրավապահ մարմինների համար: Այս տարվա ձմռանը Ջավախքի Նինոծմինդա քաղաքի կենտրոնում նախագահ Սաակաշվիլին բացեց ժամանակակից, ապակեպատ շատ գեղեցիկ ոստիկանության նոր շենքը:
Ամենահետաքրքիրը նորովի ճարտարապետական լուծումներն են,որոնք միտված են ոստականություն-բնակիչ շփման առավել սերտացմանը:Օրինակ շենքի մուտքի առջև գտնվող պուրակը,որը տեղացիների սիրած հանգստավայրերից մեկն է դարձել:
Ի տարբերություն Հայաստանի,Վրաստանում ռեֆորմները հանգեցրել են արմատական դրական տեղաշարժերի: Նինոծմինդայում և շրջանի բոլոր բնակավայրերում բարեկարգվում են ճանապարհները,վերակառուցվում ու վերանորոգվում դպրոցները ,մշակույթի և հասարակական հանգստի և սպորտային կառույցները: Փոփոխությունները ակնհայտ են և ուսուցանելի:
Տնտեսական և սոցիալական բոլոր բարեփոխումները հանգեցնում են բնակչության արտագաղթի կասեցմանը, և դա Ջավախքում արդեն փաստ է: