Այսօր՝ հունիսի 18-ին, մի քանի հարյուր դրամով թանկացել են Վանաձոր-Երեւան երթուղային տաքսիների տոմսերը:
Խնդրով մտահոգները իրենց բողոքը որոշել են արտահայտել նաեւ Ֆեյսբուք սոցիալական ցանցում Դեմ ենք Երեւան- Վանաձոր երթուղու թանկացմանը միջոցառումը կազմակերպելով, որին արդեն միացել են ավելի քան 130 օգտատեր: Նրանք այսօր քննարկել են հետագա քայլերը, որոնք գուցե կանխեն այս թանկացումը: