«Թղթակցություններ

Գինու տոն Արենիում

Ոլորտ:

10/06/2012 - 21:00
Որտեղ է տեղի ունեցել: 
Ինչ է տեղի ունեցել: 

Հոկտեմբերի 6-ին Վայոց Ձորի մարզի Արենի գյուղում տեղի ունեցավ «Արենի գինու փառատոն 2012»-ը: Այն անցկացվում է արդեն 4-րդ անգամ: 

Կազմակերպիչների խոսքով փառատոնի նպատակը գինու տոն պարգեւելն է եւ գինու մոռացված ավանդույթների վերականգնումը:

Հատուկ փառատոնի համար Հայաստան էին ժամանել գինու համտեսող-խորհրդատու Սերժ Ղուկասյանը` Ֆրանսիայից եւ Իտալիայի  սոմմելիերների (գինու համտեսողներ) ասոցացիայի անդամ Լուկա Կանապիկին` Իտալիայից: Նրանք եւ եւս 4 տեղացի հոմտեսողներ կազմում էին փառատոնի ժյուրիի կազմը: 

Հանդիսավոր արարողությամբ տրվեց փառատոնի բացումը: Վայոց Ձորի համայնքները  ներկայացնող երիտասարդները խաղողի զամբյուղները դատարկեցին չանի  մեջ, ինչից հետո Արենի գյուղի երիտասարդները ոտքերով տրորեցին դրանք: Այնուհետեւ  Վայց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանն անձամբ չանում ավելացրեց անցյալ տարվանից պահված խորհրդանշական գինին: Իսկ վերջում քամված խաղողահյութը լցրեցին տարայի մեջ, որն էլ հաջորդ տարի կխարնեն չանի զանգվածին:

Ներկաներին իր կատարումներով ողջունեց երգչուհի Սիլվա Հակոբյանը:

«Գիտեմ, որ Արենիի գինին շատ համեղ է: Ես ինքս գինի շատ եմ սիրում»-ասաց երգչուհին, ավելացնելով, որ ավելի շատ է պատասխանատվություն զգում, երբ իր հայրենակիցների առաջ է ելույթ ունենում, թեեւ վստահ է, որ իրեն շատ լավ են ընդունելու եւ իրեն հավասար երգելու են:

Փառատոնին ներկայացված էին տասնյակից ավել գինեգործական ընկերություններ եւ մոտ նույնքան էլ անհատ-արտադրողներ:

«Արենի գինու փառատոն 2012»-ում հողթող ճանաչվեծ «365 wine» ՍՊԸ-ն:

Փառատոնը, որին ներկա էին նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը եւ այլ բարձրաստիճան հյուրեր, կազմակերպել էին «Արենի» Ֆեստ» հիմնադրամը, Համայնքների միությունը եւ ՀՀ Էկնոմիկայի նախարարությունը: Միջոցառմանն աջակցել էին  նաեւ Վայոց Ձորի մարզպետարանն ու Արենի համայնքը:

Գինու փառատոնն առաջին անգամ կազմակերպվել է 2009 թ.-ին: Անցած 3 տարիների ընթացքում այն ձեռք է բերել մեծ մասսայականություն և հետաքրքրություն է առաջացրել ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտերկրում՝ Վրաստանում, Ռուսաստանում, Եվրոպայում:

2011թ.-ին Գինու փառատոնի մասնակիցների թիվը կազմել է շուրջ 6000 հոգի:

Վայոց Ձոր Արենի գյուղն էլ պատմության մեջ հիշատակվում է մ.թ. ա 3-րդ դարից: Այն այժմ ունի 543 գյուղացիական տնտեսություն եւ 2040 բնակիչ: Տեղանքի բնակլիմայական պայմանները նպաստավոր են խաղողագործության համար: Համայնքն ունի 150 հատ խաղողի այգի եւ տարեկան արտահանում է 300 տոննա գինի, որն իրացվում է Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս:

Մանրամասն` այստեղ:

Ինչու (պատճառը. ինչու է տեղի ունեցել): 

Այլ մանրամասներ: 

Լուսանկարները` Լիլիթ Զեյնալյանի

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 09/28/2016 - 17:54

«Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ մեր քայլերը որոշակի ազդեցություն են ունենում բնության վրա, պետք է փորձել...

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Tigran Hovhannisyan 05/07/2016 - 19:13

Ուրախ տրամադրություն, ծիծաղ եւ պարզապես «դրայվ» դուք կարող եք ստանալ, դիտելով  «Վայ, մամա ջան» ֆիլմը, որի շնորհանդեսը կայացավ մայիսի 6-...

Arm Sargsyan 03/13/2016 - 19:33

Չգիտեմ, թե ցանկությունս որքանով է հնարավոր ի կատար ածել, որքանով՝ ոչ, բայց այն մեծ է, անչափ մեծ.

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:11

Տարիքակիցներիս հետ ժամանակ անցկացնելու համար մեծ մասամբ ստիպված եմ լինում գնալ քաղաքի տարբեր մասեր, քանի որ Դավթաշենում չկան իմ և իմ...

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:00

Սույն թվականի հունվարի 16-ի առավոտյան, Դավթաշեն առաջին թաղամասի կանգառներից մեկում կանգնած էի և նկատեցի մի խումբ տաքսիներ, որոնք...

Մարիամ Գրիգորյան 01/23/2016 - 23:01

Ողջույն: Ես Մարիամն եմ: Ապրում եմ Դավթաշենում: Հայաստանը ունի որոշակի բյուջե, բայց իր բյուջեից շատ քիչ մասն է հատկացնում թոշակառուներին...

Աշոտ Իսրաելյան 05/10/2014 - 16:00

Նորաբաց «Երևան Մոլ»-ում օրվա տարբեր ժամերին կարելի է տեսնել «Սամսունգ» ընկերության «ռոբոտին»: Ռոբոտը իր պարային շարժումներով գովազդում է...

Liza Gasparyan 01/08/2013 - 14:30
Նելլի Շիշմանյան 12/30/2012 - 19:15

Մեր օրերում ապրում են կանայք, ովքեր հայրենիքի խաղաղության համար չեն խնայել ոչինչ.  Հայրենական Մեծ Պատերազմի սկսվելու մասին լուրը լսելով...

Liza Gasparyan 12/07/2012 - 11:20

1988թ-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետեւանքով զոհվեց 25.000 մարդ , անօթեւան մնաց` 514.000-ը:

Elmira Abgarian 11/28/2012 - 12:00

Դեռևս մայիս ամսվա սկզբին անդրադարձել էի Երեւանի Դավթաշեն 4րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչների բողոքին առ այն, որ նրանց ջանքերով  աճեցրած...

Elmira Abgarian 11/28/2012 - 11:45

Երեւանի Դավթաշենի 4-րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչները բողոքում են, որ  տարիներ շարունակ իրենց կողմից տնկած և  խնամված ծառերը կտրել են...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 09/28/2016 - 17:54

«Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ մեր քայլերը որոշակի ազդեցություն են ունենում բնության վրա, պետք է փորձել...

Հերմինե Ղարիբյան 06/03/2016 - 17:22

Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցի նախաձնեռնությամբ մեկնարկեց «Բանավեճի մշակույթ, հռետորական խոսքի արվեստ»...