Աշոցքի տարածաշրջանի Ցողամարգ գյուղը հարուստ է պատմամշակութային ժառանգություններով: Այստեղ կան կիկլոպյան ամրոցների հետքեր: Գյուղն ունի եկեղեցի, որի տանիքը բաց է, ունի վերանորոգման կարիք, ինչպես նաեւ գյուղում կա մատուռ:
Գյուղի տարեցներից փորձեցի ճշտել եկեցեղու անվանումը, բայց դժվարությամբ մտաբերեցին մի քանի կցկտուր տվյալներ.
«Ըդիկ բդի գյուղի քյոթուկ (կոճղի հետ են, այսինքն տեղաբնիկ) մարդկանցից բդի իմացվի, մենք մենակ գիտենք, օր ժամանակին Էջմիածին էինք դիմել տանիքի վերանորոգման համար, բայց չիդեմ ինչ են պատասխանել»,-ասում են գյուղամեջում հավաքված գյուղացիները: