«Թղթակցություններ

Գրիգոր Պապյանի սպանության գործի բացահայտման ընթացքը

Ոլորտ:

Երկուշաբթի, Հունիս 24, 2013 - 17:30
Որտեղ է տեղի ունեցել: 

Հունիսի 24-ին` ժամը 12:00-ին «Մեդիա կենտրոն»-ում տեղի ունեցավ ասուլիս` Սյունիքի մարզում Գրիգոր Պապյանի սպանության գործի բացահայտման ընթացքի վերաբերյալ: Բանախոսը՝ գործով մեղադրյալների փաստաբան Վահագն Մանուկյանն է: Դեպքը տեղի է ունեցել 2010թ.-ին օգոստոսի 28-ին. Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի մշակույթի տան մոտակայքում գործող սրճարանի բացօթյա հատվածում վիճաբանել են Սահակ Սահակյանը, Գեւորգ Թոսունյանը (Հակոբ Թոսունյանի տղան) ու Գրիգոր Պապյանը:  Հարուցվել է քրեական գործ եւ մեղադրյալներ են ճանաչել ու ձերբակալել Գևորգ, Ջորջ և Հակոբ Թոսունյանները, մյուս տղայի՝ Կարապետ Թոսունյանի նկատմամբ  ընտրվել է խափանման միջոց՝ ստորագրություն չհեռանալու մասին: Նախաքննությունն ավարտված, ու գործն արդեն դատարան տանելու ժամանակն է: Փաստաբանը պնդում է, որ իր պաշտպանյալների նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցնել` նրանց մեղսագրված գործողություններում հանցակազմի բացակայության պատճառով: Փաստաբանը համոզված է, որ գործի նախաքննությունը կատարվել է խիստ թերի ու միակողմանի, թույլ են տրվել բազմաթիվ քրեադատավարական նորմերի խախտումներ: Նա հայտնում է, որ գործով նյութերը, սկավառակները պաշտպանական կողմին չտրամադրելը վկայում է մինչդատական վարույթ իրականացնող մարմնի` քննչական խմբի քննիչների կողմից անձնական կամ այլ շահագրգռվածություն ունենալու և իր պաշտպանյալների նկատմամբ կանխակալ վերաբերմունքի մասին, ինչը ՀՀ քրդատօրի 92 հոդվածի կարգով արդեն իսկ բացարկ հայտնելու հիմքերից մեկն է:  «Իմ` որպես դատապաշտպան, տպավորությունն այն է, որ ուղղակի քրեական հետապնդում են իրականացնում մեկ ընտանիքի նկատմամբ:  Թոսունյանների գրեթե ողջ ընտանիքը կալանավորված է: Այս ողջ ամիսների ընթացքում որևէ կոնկրետ փաստարկ չի ներկայացվել, թե ինչու Հակոբ Թոսունյանը պետք է գտնվի մեկուսարանում: Իմ կողմից բոլոր միջնորդությունները քննիչի և դատախազի կողմից մերժվել են. ես պահանջում եմ տրամադրել այն բոլոր նյութերը, որոնք չեն տրամադրվել պաշտպանական կողմին»,- ասաց փաստաբանը: Նա նշեց, որ իր պաշտպանյալ Հակոբ Թոսունյանն ունի բազմաթիվ առողջական խնդիրներ և պետք է լինի բժիշկների հսկողության տակ: Ասուլիսի ամբողջական տեսաձայնագրությունը՝ այստեղ: Հավելյալ տեղեկությունների համար խնդրում ենք զանգահարել «Մեդիա կենտրոն»  (+374 60) 505 898, (+374 99) 755 898: Էլ փոստ` mediacenter@mynews.am

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Tigran Hovhannisyan 05/07/2016 - 19:13

Ուրախ տրամադրություն, ծիծաղ եւ պարզապես «դրայվ» դուք կարող եք ստանալ, դիտելով  «Վայ, մամա ջան» ֆիլմը, որի շնորհանդեսը կայացավ մայիսի 6-...

Arm Sargsyan 03/13/2016 - 19:33

Չգիտեմ, թե ցանկությունս որքանով է հնարավոր ի կատար ածել, որքանով՝ ոչ, բայց այն մեծ է, անչափ մեծ.

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:11

Տարիքակիցներիս հետ ժամանակ անցկացնելու համար մեծ մասամբ ստիպված եմ լինում գնալ քաղաքի տարբեր մասեր, քանի որ Դավթաշենում չկան իմ և իմ...

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:00

Սույն թվականի հունվարի 16-ի առավոտյան, Դավթաշեն առաջին թաղամասի կանգառներից մեկում կանգնած էի և նկատեցի մի խումբ տաքսիներ, որոնք...

Մարիամ Գրիգորյան 01/23/2016 - 23:01

Ողջույն: Ես Մարիամն եմ: Ապրում եմ Դավթաշենում: Հայաստանը ունի որոշակի բյուջե, բայց իր բյուջեից շատ քիչ մասն է հատկացնում թոշակառուներին...

Աշոտ Իսրաելյան 05/10/2014 - 16:00

Նորաբաց «Երևան Մոլ»-ում օրվա տարբեր ժամերին կարելի է տեսնել «Սամսունգ» ընկերության «ռոբոտին»: Ռոբոտը իր պարային շարժումներով գովազդում է...

Liza Gasparyan 01/08/2013 - 14:30
Նելլի Շիշմանյան 12/30/2012 - 19:15

Մեր օրերում ապրում են կանայք, ովքեր հայրենիքի խաղաղության համար չեն խնայել ոչինչ.  Հայրենական Մեծ Պատերազմի սկսվելու մասին լուրը լսելով...

Liza Gasparyan 12/07/2012 - 11:20

1988թ-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետեւանքով զոհվեց 25.000 մարդ , անօթեւան մնաց` 514.000-ը:

Elmira Abgarian 11/28/2012 - 12:00

Դեռևս մայիս ամսվա սկզբին անդրադարձել էի Երեւանի Դավթաշեն 4րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչների բողոքին առ այն, որ նրանց ջանքերով  աճեցրած...

Elmira Abgarian 11/28/2012 - 11:45

Երեւանի Դավթաշենի 4-րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչները բողոքում են, որ  տարիներ շարունակ իրենց կողմից տնկած և  խնամված ծառերը կտրել են...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...