«Թղթակցություններ

Դաշնակցությունն արծաթե անձրև է խոստանում

Ոլորտ:

05/03/2012 - 01:45
Որտեղ է տեղի ունեցել: 
Երևան, Շինարարներ - Ջանիբեկյան - Աբելյան փողոցների խաչմերում
Ինչ է տեղի ունեցել: 

«Մենք չենք խոստանում ոսկե անձրև, բայց եթե խոստանանք, որ արծաթե անձրև է գալու, ուրեմն գալու է», - ապրիլի 30-ին Աջափնյակ թաղամասի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը: Նա բնակչությանը կոչ արեց ընտրել ազատությունը՝ ի դեմս իրենց կուսակցության, քանի որ ազատությունը հայրենիքում ազատ ինքնադրսևորվելու, կարողությունները իրացնելու հնարավորությունն է: «Ուրիշի երկրում, ուրիշի համար աշխատելը ազատություն չէ: Մարդիկ այսօր լքում են Հայաստանը ոչ այնքան սոցիալական պայամններից դրդված, որքան անհուսությունից և անարդարություններ տեսնելուց, քանի որ հայ ժոզովուրդը ավելի վատ պայաններում էլ է ապրել, բայց չի հեռացել, որովհետև հավատ է ունեցել: Այսօր այլևս չկա այդ հավատը», - նշեց Վահան Հովհաննիսյանը:  Պատգամավորն ասաց, որ հավաքվածների մեջ կան, անշուշտ մարդիկ, ովքեր Ընտրական հանձնաժողովի անդամներ են լինելու, ում կսկսեն զանգահարել, գործարքներ առաջարկել համաձայնության գալու համար: ՀՅԴ-ն կոչ է անում չընդունել նման կարգի առաջարկությունները, քանի որ դաշնակցականները համաձայնության են գալիս միայն օրենքի և խղճի շուրջ:

Կուսակցության ծրագրերից որոշ դրույթներ ներկայացրեց ՀՅԴ Բյուրոյի անդամ Արծվիկ Մինասյանը: Դաշնակցությունը նախատեսում է նվազագայույն աշխատավարձը սահմանել 63000 դրամ, նվազագույն կենսաթոշակը` 63000 դրամից ոչ պակաս: Ծնելիությունը խթանելու նպատակով սահմանել կենսաթոշակ մինչև յոթ տարեկան առաջին երեխայի համար ամսական 20000, երկրորդի՝ 25000, երրորդի՝ 40000, չորրորդի՝ 60000 դրամ կենսաթոշակ, իսկ հինգ և ավել երեխա ունեցող ընտանիքներին բնակարան տրամադրել:

Ըստ Արծվիկ Մինասյանի՝ հաջորդ կարևոր խնդիրն է Արցախի վերաբնակեցումը, քանի որ չի կարող լինել երկիր առանց ժողովրդի, պետք է ստեղծել այնպիսի պայմաններ, որ հայրենիք վերադառնան սփյուռքի հայերը և բնակեցնեն Արցախը: Նա կարևորագույն խնդիր է համարում նաև բանակում այնպիսի բարեփոխումների իրականացումը, որ յուրաքանչույր մայր չվախենա իր որդուն զինվորական պարտականություն կատարելու ուղարկել, հստակ իմանալով, որ նա հետ է դառնալու որպես ազգին ծառայած, հպարտ, առողջ և պինդ երիտասարդ: Արծվիկ Մինասյանն ասում է, որ Հայ Հեղափոխական Դաշնակցությունը բազմիցս կոչ է արել բոլոր քաղաքական ուժերին հրապարակայնորեն բանավիճելու և իրենց ծրագրերը ներկայացնելու, սակայն ոչ մի արձագանք չի ստացել: Նրա խոսքերով վերջին հինգ տարիների ընթացքում իրենց խմբակցության կողմից ներկայացվել են մի շարք օրինագծեր նվազագույն աշխատավարձի, կենսաապահովման նվազագույն զամբյուղի, Հայաստանի հեղինակությունը միջազգային ասպարեզում բարձրացնելու վերաբերյալ և այլ թեմաներով, սակայն դրանց Ազգային Ժողովում դեմ են քվեարկել կոալիցոն երեք կուսակցութունները:

Ելույթը շարունակելով՝ ՀՅԴ Գերագույն Մարմնի անդամ Արմեն Ռուստամյանը հորդորեց քաղաքացիներին միավորվել, քանի որ միավորված հայությունն անպարտելի է, ինչն ապացուցել է ողջ պատմության ընթացքում: Միավորվելու համար, ըստ նրա, անհրաժեշտ է հստակ գաղափար, որի շուրջ պետք է համախմբվել և այդ համախմբումը կազմակերպող քաղաքական ուժ, որը նորից Հայ Հեղափոխական Դաշնակցությունն է:

Ելույթներին հաջորդեց երգիչ Ներսիկ Իսպիրյանի համերգը: Հավաքվածների կարծիքները տարբեր էին, ոմանք Դաշնակցության հավատարիմ հետևորդներն էին, ոմանք ասացին, որ ուղակի եկել են համերգ լսելու: 70 տարեկան Սիրանույշ տատին էլ ասաց. «Մենակ իրանց եմ հավատում, կարգին տղեք են»

Ով (ով է ներգրավված/ում մասնակցությամբ)

Հայ Հեղափոխական Դաշնակցություն, Աջափնյակ

Ինչու (պատճառը. ինչու է տեղի ունեցել): 

Քարոզարշավ, 2012թ. մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններ 

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Tigran Hovhannisyan 05/07/2016 - 19:13

Ուրախ տրամադրություն, ծիծաղ եւ պարզապես «դրայվ» դուք կարող եք ստանալ, դիտելով  «Վայ, մամա ջան» ֆիլմը, որի շնորհանդեսը կայացավ մայիսի 6-...

Arm Sargsyan 03/13/2016 - 19:33

Չգիտեմ, թե ցանկությունս որքանով է հնարավոր ի կատար ածել, որքանով՝ ոչ, բայց այն մեծ է, անչափ մեծ.

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:11

Տարիքակիցներիս հետ ժամանակ անցկացնելու համար մեծ մասամբ ստիպված եմ լինում գնալ քաղաքի տարբեր մասեր, քանի որ Դավթաշենում չկան իմ և իմ...

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:00

Սույն թվականի հունվարի 16-ի առավոտյան, Դավթաշեն առաջին թաղամասի կանգառներից մեկում կանգնած էի և նկատեցի մի խումբ տաքսիներ, որոնք...

Մարիամ Գրիգորյան 01/23/2016 - 23:01

Ողջույն: Ես Մարիամն եմ: Ապրում եմ Դավթաշենում: Հայաստանը ունի որոշակի բյուջե, բայց իր բյուջեից շատ քիչ մասն է հատկացնում թոշակառուներին...

Աշոտ Իսրաելյան 05/10/2014 - 16:00

Նորաբաց «Երևան Մոլ»-ում օրվա տարբեր ժամերին կարելի է տեսնել «Սամսունգ» ընկերության «ռոբոտին»: Ռոբոտը իր պարային շարժումներով գովազդում է...

Liza Gasparyan 01/08/2013 - 14:30
Նելլի Շիշմանյան 12/30/2012 - 19:15

Մեր օրերում ապրում են կանայք, ովքեր հայրենիքի խաղաղության համար չեն խնայել ոչինչ.  Հայրենական Մեծ Պատերազմի սկսվելու մասին լուրը լսելով...

Liza Gasparyan 12/07/2012 - 11:20

1988թ-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետեւանքով զոհվեց 25.000 մարդ , անօթեւան մնաց` 514.000-ը:

Elmira Abgarian 11/28/2012 - 12:00

Դեռևս մայիս ամսվա սկզբին անդրադարձել էի Երեւանի Դավթաշեն 4րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչների բողոքին առ այն, որ նրանց ջանքերով  աճեցրած...

Elmira Abgarian 11/28/2012 - 11:45

Երեւանի Դավթաշենի 4-րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչները բողոքում են, որ  տարիներ շարունակ իրենց կողմից տնկած և  խնամված ծառերը կտրել են...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...