Աշտարակի քաղաքապետարանի ետնամասում երկուական աղբամաններ կան` ընդհանուր աղբի և պլաստիկ շշերի համար: Այնուամենայնիվ քաղաքացիները աղբը նետում են այնտեղ, որտեղ ցանկանում են: Պլաստիկ շշերի համար նախատեսված աղբամանում հայտնվում է ամեն ինչ: Վատագույն դեպքում էլ ընդհանուր աղբը հայտնվում է աղբամանների շրջակայքում: Ամեն ինչ արված է տվյալ տարածքը մաքուր պահելու համար, բայց միևնույն է, քաղաքացիները չեն ցանկանում կատարել իրենց նվազագույն պարտականությունը: