«Մամ, հեսա մառշռուտկա կանգնեմ, գամ տուն»,-սա իմ ու մայրիկիս ու իմ արդեն սովորական կատակներից է: Ու սովորական է նաև երևույթը. նստելու տեղ չկա՝ կանգնած կերթևեկենք, կանգնելու տեղ չկա՝ մի կերպ կխցկվենք, էլի: Ու այնքան է դա մեր մեջ արմատացել, որ երբ երեկ ինձ վարորդը խնդրեց իջնել, որովհետև կանգնած ուղևորներ չի տանում, մի պահ նույնիսկ չընկալեցի ասածը: Հետո վրդովվեցի, ապա զարմացա ու իջա: Հետո մի տեսակ հպարտ էի, չէի էլ հասկանում՝ ինչու: Ու դա այն 113-ի վարորդն էր, որի մեքենայում երբեք տեղ չի լինում նույնիսկ կանգնելու:
Ասում եմ, գուցե մանր քայլերով դեպի քաղաքակրթությո՞ւն ենք գնում: Ու այս անգամ էվոլյուցիան վարորդների՞ց է սկսվել: