Մասիսի թիվ 16/41 ընտրատարածքում ժամը 08:00-ի դրությամբ ընտրողների մեծ հոսք է գրանցվել: Ընտրությունների մեկնարկի առաջին իսկ րոպեներից քվեարկության սենյակում շուրջ 30 ընտրող կար, ինչն օրենքի խախտում է:
Ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահի միջամտությամբ` ընտրողների կեսին դուրս հրավիրեցին ընտրատեղամասից, ժամը 08:55-ի դրությամբ` արդեն խնդիրը լուծվեց ոստիկանների միջամտությամբ, եւ ընտրողները ընտրատեղամաս են մտնում հերթով` խուսափելով կուտակումներից:
Ի դեպ, վաղ առավոտյան քվեարկելու եկած ընտրողների մեծ մասը դժգոհում էր հերթերից: Նրանցից մեկը, ով երթուղային տաքսու վարորդ էր, մեզ հետ զրույցում նշեց, որ եթե ինքը 08:00-ին աշխատանքի դուրս չգա, ապա իրեն կհեռացնեն:
Նշենք, որ ժամը 09:00-ի դրությամբ` այս ընտրատեղամասում չկային Օրինաց երկիր, Դեմոկրատական եւ Կոմունիստական կուսակցություների վստահված անձիք: Հանձնաժողովի նախագահը տեղյակ չէ, թե ինչու ներկա չեն այս երեք կուսակցությունների վստահված անձիք: