«Թղթակցություններ

Երաժշտությունը միավորել է հայ եւ ադրբեջանցի երաժիշտներին

Ոլորտ:

08/20/2012 - 17:00
Որտեղ է տեղի ունեցել: 
Ինչ է տեղի ունեցել: 

«Խաղաղության ձայներ» նախագծի շրջանակներում Ալանդյան կղզիներ մեկնած հայ երաժիշտներն արդեն Հայաստանում են:  

Ինձ հաջողվեց զրուցել երաժիշտներից Միքայել եւ Աշոտ Ոսկանյանների հետ, ովքեր պատմեցին իրենց տպավորությունների մասին:

Երաժիշտները մեկնել էին Ալանդյան կղզիներ ադրբեջանցի և ալանդացի երաժիշտների հետ համատեղ համերգ տալու նպատակով:

Միքայելն ու Աշոտը նշում են, որ մեկ շաբաթյա այցելությունը բավականին հագեցած է եղել. կազմակերպվել են  քննարկումներ, դասընթացներ, կատարվել է երաժշտական փորձի փոխանակում:

Միքայել Ոսկանյանը պատմում է, որ իրենք ի սկզբանե մտավախություն ունեին, որ ադրբեջանցիների հետ շփումը չի ստացվի, սակայն.

«Օգոստոսի 6-ին, մենք  և ադրբեջանցի երաժիշտները հանպատրաստից համերգ ունեցանք` նվիրված  Հիրոսիմայի զոհերի հիշատակին: Միասին նստեցինք, նվագեցինք, եւ բոլոր մտավախությունները կարագի նման հալվեցին ու անցան»:

«Հասարակ մարդկանց հաստատ պատերազմ պետք չի,- նշում է երաժիշտ Աշոտ Ոսկանյանը,- լինում էր միասին նստում գարեջուր էինք խմում»:

Թեեւ օգոստոսի 10-ին Ալանդյան կղզիների մայրաքաղաք Մարիեհամնի հրապարակի բեմում հայ եւ ադրբեջանցի երաժիշտները պետք է համատեղ կատարմամբ հանդես գային, սակայն դա տեղի չի ունեցել, ադրբեջանցիներն ինչ-ինչ պատճառներով հրաժարվել են:

Համերգին համատեղ կատարումներով հանդես են եկել հայերն ու ալանդացիները եւ ադրբեջանցիներն ու ալանդացիները:  

Հայ երաժիշտներն այնուամենայնիվ  ուրախ են, որ համագործակցությունն ինչ-որ չափով ստացվել է: 

Հայ և ադրբեջանցի երաժիշտների հարաբերությունները լարված չեն եղել Ալանդներում, ավելին, նրանք անգամ նվերներով են փոխանակվել:

«Ադրբեջանցի երաժիշտները հայկական պատվիրակության յուրաքանչյուր անդամին  շարֆեր նվիրեցին, հրավիրեցին ճաշի, մենք էլ նրանց կոնյակ հյուրասիրեցինք»,- ասում է Աշոտ Ոսկանյանը:

Երաժիշտները պատմում են նաեւ, որ ադրբեջանցի երաժիշտներից մեկը 1985 թվականին եղել է Հայաստանում, իր երաժշտական գործիքի` թառի պատրաստող վարպետը հայ է եղել. «Նրանք անգամ հետաքրքվում էին, թե ինչ է փոխվել Երևանում,- ասում է Միքայելը,- նրանց ճաշակից, հագուկապից հասկանալի էր, որ գրագետ խումբ էր եկել»:

Աշոտ Ոսկանյանը ցանկություն ունի աշխատելու նաև ադրբեջանցի երաժիշտ Էմիլի հետ, գնահատելով նրա տաղանդը, ասում է. «Նոր երաժշտի հետ աշխատանքը նոր բան է տալիս, նոր ճանապարհ է բացում»:

Ալանդներում երաժիշտները նաեւ համատեղ թատերական ներկայացում են տվել և երաժշտական համարներ կատարել: Ինչպես նշում են երաժիշտները, երաժշտական համարների մասին կարծիքները դրական են եղել, ներկաները զարմացել են հայ երաժիշտների  կատարումների մաքրությունից:

 Հայ երաժիշտների խումբը, որը կազմվել էր «Խաղաղության ձայներ» նախագծին մասնակցելու համար, նախատեսում է շարունակել համագործակցությունը միմյանց հետ նաև հայրենիքում:

 

Նկարները` Միքայել Ոսկանյանի անձնական ալբոմից:

 

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 09/28/2016 - 17:54

«Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ մեր քայլերը որոշակի ազդեցություն են ունենում բնության վրա, պետք է փորձել...

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Tigran Hovhannisyan 05/07/2016 - 19:13

Ուրախ տրամադրություն, ծիծաղ եւ պարզապես «դրայվ» դուք կարող եք ստանալ, դիտելով  «Վայ, մամա ջան» ֆիլմը, որի շնորհանդեսը կայացավ մայիսի 6-...

Arm Sargsyan 03/13/2016 - 19:33

Չգիտեմ, թե ցանկությունս որքանով է հնարավոր ի կատար ածել, որքանով՝ ոչ, բայց այն մեծ է, անչափ մեծ.

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:11

Տարիքակիցներիս հետ ժամանակ անցկացնելու համար մեծ մասամբ ստիպված եմ լինում գնալ քաղաքի տարբեր մասեր, քանի որ Դավթաշենում չկան իմ և իմ...

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:00

Սույն թվականի հունվարի 16-ի առավոտյան, Դավթաշեն առաջին թաղամասի կանգառներից մեկում կանգնած էի և նկատեցի մի խումբ տաքսիներ, որոնք...

Մարիամ Գրիգորյան 01/23/2016 - 23:01

Ողջույն: Ես Մարիամն եմ: Ապրում եմ Դավթաշենում: Հայաստանը ունի որոշակի բյուջե, բայց իր բյուջեից շատ քիչ մասն է հատկացնում թոշակառուներին...

Աշոտ Իսրաելյան 05/10/2014 - 16:00

Նորաբաց «Երևան Մոլ»-ում օրվա տարբեր ժամերին կարելի է տեսնել «Սամսունգ» ընկերության «ռոբոտին»: Ռոբոտը իր պարային շարժումներով գովազդում է...

Liza Gasparyan 01/08/2013 - 14:30
Նելլի Շիշմանյան 12/30/2012 - 19:15

Մեր օրերում ապրում են կանայք, ովքեր հայրենիքի խաղաղության համար չեն խնայել ոչինչ.  Հայրենական Մեծ Պատերազմի սկսվելու մասին լուրը լսելով...

Liza Gasparyan 12/07/2012 - 11:20

1988թ-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետեւանքով զոհվեց 25.000 մարդ , անօթեւան մնաց` 514.000-ը:

Elmira Abgarian 11/28/2012 - 12:00

Դեռևս մայիս ամսվա սկզբին անդրադարձել էի Երեւանի Դավթաշեն 4րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչների բողոքին առ այն, որ նրանց ջանքերով  աճեցրած...

Elmira Abgarian 11/28/2012 - 11:45

Երեւանի Դավթաշենի 4-րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչները բողոքում են, որ  տարիներ շարունակ իրենց կողմից տնկած և  խնամված ծառերը կտրել են...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 09/28/2016 - 17:54

«Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ մեր քայլերը որոշակի ազդեցություն են ունենում բնության վրա, պետք է փորձել...

Հերմինե Ղարիբյան 06/03/2016 - 17:22

Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցի նախաձնեռնությամբ մեկնարկեց «Բանավեճի մշակույթ, հռետորական խոսքի արվեստ»...