«Թղթակցություններ

Երբ բնությունը պայքարում է մարդկանց դեմ

Ոլորտ:

Երկուշաբթի, Հուլիս 2, 2012 - 00:00
Որտեղ է տեղի ունեցել: 

Օդ, ջուր, հող, շրջակա միջավայր` Վանաձորում չորսն էլ պահպանման կարիք ունեն:
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զառաֆյանը կարծում է, որ իրենք 2006թ. սկսած` զբաղվել են Լոռու մարզի բնապահպանական խնդիրներով: Նա նշեց նաեւ, որ Լոռու մարզի թեժ կետերից մեկը անտառներն են: «1990-ական թթ. պաշտոնական հայտարարության համաձայն` Հայաստանում շուրջ 11,2 տոկոս անտառածածկ տարածք կա, եւ այս թիվը մինչ այսօր նույնն է մնացել: Սակայն մութ ու ցուրտ տարիներին 300 հա տարածք է հատվել, որն այդպես էլ մինչեւ այսօր չի վերականգնվել»,-ասում է Զառաֆյանը`  հավելելով, որ Լոռու մարզը տարիների ընթացքում կորցրել է իր ամենաթանկ անտառափայտը:
«Օրհուս» կենտրոնի համակարգող Պերճ Բոջուկյանը տեղեկացրեց, որ Լոռու մարզի մոտ 23 տոկոսն անտառածածկ է, մարզում կա 6 անտառ: Նա հիշեցրեց նաեւ, որ 2011-ին, ըստ պաշտոնական տեղեկատվության, Լոռու մարզում 1900-ից ավելի ապօրինի անտառահատում է եղել:
ՀԿ-ի մեկ այլ անդամի` Մանյա Մելիքջանյանին, անհանգստացնում է Լոռու մարզում գտնվող Արմանիսի ոսկու հանքը: Ըստ նրա, այն գործում է ոչ թափանցիկ. «Մենք չունենք հավաստի տվյալներ, որ հանրությանը ներկայացնենք, թե ինչ է կատարվում այնտեղ»: Նա նշեց, որ մինչ հանքի շահագործումը տնօրենը խոստացել էր, որ Ձորագետ ոչ մի թափոն չի թափվի, սակայն, տիկին Մանյայի հավաստմամբ, թափոնները միայն Ձորագետ էլ թափվում են: «Դեպի ընկերություն տանող ճանապարհները, դռները փակ են մեզ համար: Դիմում եմ մարզպետարանին` եկեք միասին մտածենք եւ լուծումներ գնտենք»,- առաջարկեց նա:
Իսկ, ահա, «Վանաձոր կենտրոն» ՓԲԸ-ի տեխնիկական անվտանգության պետ Ջեռմենտ Տեր-Ստեփանյանին ամենեւին մեկ այլ հարց է հուզում: «Անտառը կպահպանվի, ջուրն ու օդն էլ մաքուր կլինեն, բայց ո՞ւմ համար»,-հարցնում է Տեր-Ստեփանյանը եւ հավելում, որ օրեցօր մարդկանց թիվը պակասում է:
«Վալլեքս» խմբի մամլո քարտուղար Վահրամ Ավագյանը կարծում է, թե բնապահպանությունն այն թեման է, որտեղ պատասխանատու մոտեցումն ուղղակի անհրաժեշտություն է: Ինֆա Զառաֆյանի հարցին, թե արդյո՞ք «Վալլեքսը» մինչեւ հիմա աշխատում է Թեղուտի շահագործման հետ կապված կառավարության այն որոշման հիման վրա, որն ընդունվել է 2007թ., Ավագյանը պատասխանեց` այո: Սակայն ուշագրավ է այն, որ 2007-ին կառավարությունը «Վալլեքսին» տվել է Թեղուտի հանքը 25 տարով շահագործելու թույլտվություն, չնայած դրան` ընկերությունը ներկայացրել էր ընդամենը 8 տարվա ծրագիր: Սա դեռ ամենը չէ, Ավագյանը տեղեկացրեց, որ իրենք նախատեսում են հանքը շահագործել 70 տարի ժամկետով:
 

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Tigran Hovhannisyan 05/07/2016 - 19:13

Ուրախ տրամադրություն, ծիծաղ եւ պարզապես «դրայվ» դուք կարող եք ստանալ, դիտելով  «Վայ, մամա ջան» ֆիլմը, որի շնորհանդեսը կայացավ մայիսի 6-...

Arm Sargsyan 03/13/2016 - 19:33

Չգիտեմ, թե ցանկությունս որքանով է հնարավոր ի կատար ածել, որքանով՝ ոչ, բայց այն մեծ է, անչափ մեծ.

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:11

Տարիքակիցներիս հետ ժամանակ անցկացնելու համար մեծ մասամբ ստիպված եմ լինում գնալ քաղաքի տարբեր մասեր, քանի որ Դավթաշենում չկան իմ և իմ...

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:00

Սույն թվականի հունվարի 16-ի առավոտյան, Դավթաշեն առաջին թաղամասի կանգառներից մեկում կանգնած էի և նկատեցի մի խումբ տաքսիներ, որոնք...

Մարիամ Գրիգորյան 01/23/2016 - 23:01

Ողջույն: Ես Մարիամն եմ: Ապրում եմ Դավթաշենում: Հայաստանը ունի որոշակի բյուջե, բայց իր բյուջեից շատ քիչ մասն է հատկացնում թոշակառուներին...

Աշոտ Իսրաելյան 05/10/2014 - 16:00

Նորաբաց «Երևան Մոլ»-ում օրվա տարբեր ժամերին կարելի է տեսնել «Սամսունգ» ընկերության «ռոբոտին»: Ռոբոտը իր պարային շարժումներով գովազդում է...

Liza Gasparyan 01/08/2013 - 14:30
Նելլի Շիշմանյան 12/30/2012 - 19:15

Մեր օրերում ապրում են կանայք, ովքեր հայրենիքի խաղաղության համար չեն խնայել ոչինչ.  Հայրենական Մեծ Պատերազմի սկսվելու մասին լուրը լսելով...

Liza Gasparyan 12/07/2012 - 11:20

1988թ-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետեւանքով զոհվեց 25.000 մարդ , անօթեւան մնաց` 514.000-ը:

Elmira Abgarian 11/28/2012 - 12:00

Դեռևս մայիս ամսվա սկզբին անդրադարձել էի Երեւանի Դավթաշեն 4րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչների բողոքին առ այն, որ նրանց ջանքերով  աճեցրած...

Elmira Abgarian 11/28/2012 - 11:45

Երեւանի Դավթաշենի 4-րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչները բողոքում են, որ  տարիներ շարունակ իրենց կողմից տնկած և  խնամված ծառերը կտրել են...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...