«Թղթակցություններ

Երեք հողաթափ Արարատ պապի համար

Ոլորտ:

Չորեքշաբթի, Հունվար 27, 2010 - 15:45
Որտեղ է տեղի ունեցել: 

Մեր շրջապատում կան մարդիկ, որոնք, այս աշխարհի լույսը չտեսնելով, նրան են տալիս իրենց հոգու լույսը, որը, կարծես, իրենց ավելի է հարկավոր: Չտեսնելով բնությունը` շատ ավելի լավ են այն խնամում, որ ծաղիկը ծաղկի, խոտը կանաչի, բայց այդ գեղեցկությունն ի վիճակի չեն տեսնելու. այդ ամենը մեզ համար են անում: Նրանցից է Արարատ պապիկը, ով ստեղծել է իր աշխարհը, միշտ աշխատում է կեսգիշերից հետո, երբ զով է և ոչ ոք չի խանգարում, մարդ, որը գրեթե չի շփվում, չի խոսում: Նա կամ աշխատում է, կամ էլ քնած է:

Արարատ Խաչատրյանը ծնվել է 1924 -ի ապրիլի 24-ին: Ծնվել, ապրել ու ապրում է վայոցձորյան մի փոքրիկ գյուղում` Ագարակաձորում: Ընտանիքի հոգսերը հոգալու համար 1965 թվականին աշխատանքի է անցել Գորիս-Սիսիան ճանապարհաշինական ընկերությունում: Նա և յոթ ընկերները աշխատում էին որպես բանվոր-պայթեցնող: Այդ օրն էլ կարծես սովորականի նման պետք է լիներ, սակայն չարաբաստիկ դեպքից զոհվեցին նրա յոթ ընկերները և փրկվեց միայն ինքը` վերածվելով կես մարդու` զրկվելով զույգ աչքերից և յոթ մատներից:

Ութսունվեցամյա Արարատ պապիկն իր կարգավիճակի հետ հարմարվել է: Աշխատում է` չտարբերելով գիշերը ցերեկից, լուսաբացը մայրամուտից, աշխատում է` երգելով:
Գյուղի բարձրադիր թաղամասում, ուր ապրում է Արարատ պապիկը, չկա մշտական ջրամամատակարարում, ուստի, կեսօրին ջուր են հավաքում, իսկ երեկոյան ջրում և մշակում են իրենց հողամասը:

Մի չնչին ավանդույթ ստիպեց ինձ մտածել, թե ինչ կարգապահ է նա. քառասունչորս տարի է արդեն իր ննջասենյակից մինչև հողամաս երեք հողաթափ է հագնում` տանը, բակում, հողամասում: Նույնքան ժամանակ էլ նույն տեղում են գտնվում նրա աշխատանքային գործիքները: Ընտանիքում գիտեն, որ նա չի սիրում, երբ վերցնում են իր աշխատանքային գործիքները, բայց հարկ եղած դեպքում, երբ վերցնում են, ապա միայն աննկատ, երբ քնած է, բայց Արարատ պապիկը միշտ էլ նրանց անակնկալի է բերում, հարցնելով` ո՞վ է այսօր վերցրել ուրագը: Եվ դա անում է մի թեթև ժպիտով, կարծես ասելով` ես ամեն ի˜նչ տեսնում եմ…

Նույն զարմանքին կարժանանան բոլոր նրանք, ովքեր կպոկեն խաղողի վազից ողկույզը, ծիրանենուց` ծիրանը, վարունգի թփից էլ` վարունգը: Նա սիրում է, որ ինքը անի, քանի որ անգիր գիտի, որն է հասել, որը պետք էր դեռ մի քիչ էլ կարմրեր ու հասունանար:

Ձեր կարծիքով կույրը չի տեսնում, այդ ինչպե՞ս է, որ նա մշակում է հողը և նրա հողամասում չկա ո΄չ մի մոլախոտ, նույնիսկ իշամեղուն չի վնասում նրա խաղողի հատիկները, և ամենատարօրինակը` 44 տարի նա աշխատում է կեսգիշերից հետո, այն էլ թաղամասում, ուր վխտում են օձերն ու տարբեր թունավոր միջատները. նրանք խայթել են Խաչատրյանների ընտանիքի գրեթե բոլոր անդամներին, բացի Արարատ պապիկից: Նա շատ զգույշ է:

Երբ այս պատմությունը լսեցի, մի տարօրինակ հարց էր առաջացավ մոտս. այդ ինչպե՞ս է այդ ամենը անում, երբ զրկված է յոթ մատներից: Պարզվում է աշխատելու համար էլ մատներ հարկավոր չեն` միայն ցանկություն. ծառն էլ կարող է ծաղկել մթությանե մեջ, եթե ջերմություն ես տվել նրան:

Ani Smbatyan's picture

2010 թվականին այս օրը ես հանդիպեցի իմ հերոսի հետ:

Ani Smbatyan's picture

2010 թվականին այս օրը ես հանդիպեցի իմ հերոսի հետ:

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 09/28/2016 - 17:54

«Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ մեր քայլերը որոշակի ազդեցություն են ունենում բնության վրա, պետք է փորձել...

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Tigran Hovhannisyan 05/07/2016 - 19:13

Ուրախ տրամադրություն, ծիծաղ եւ պարզապես «դրայվ» դուք կարող եք ստանալ, դիտելով  «Վայ, մամա ջան» ֆիլմը, որի շնորհանդեսը կայացավ մայիսի 6-...

Arm Sargsyan 03/13/2016 - 19:33

Չգիտեմ, թե ցանկությունս որքանով է հնարավոր ի կատար ածել, որքանով՝ ոչ, բայց այն մեծ է, անչափ մեծ.

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:11

Տարիքակիցներիս հետ ժամանակ անցկացնելու համար մեծ մասամբ ստիպված եմ լինում գնալ քաղաքի տարբեր մասեր, քանի որ Դավթաշենում չկան իմ և իմ...

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:00

Սույն թվականի հունվարի 16-ի առավոտյան, Դավթաշեն առաջին թաղամասի կանգառներից մեկում կանգնած էի և նկատեցի մի խումբ տաքսիներ, որոնք...

Մարիամ Գրիգորյան 01/23/2016 - 23:01

Ողջույն: Ես Մարիամն եմ: Ապրում եմ Դավթաշենում: Հայաստանը ունի որոշակի բյուջե, բայց իր բյուջեից շատ քիչ մասն է հատկացնում թոշակառուներին...

Աշոտ Իսրաելյան 05/10/2014 - 16:00

Նորաբաց «Երևան Մոլ»-ում օրվա տարբեր ժամերին կարելի է տեսնել «Սամսունգ» ընկերության «ռոբոտին»: Ռոբոտը իր պարային շարժումներով գովազդում է...

Liza Gasparyan 01/08/2013 - 14:30
Նելլի Շիշմանյան 12/30/2012 - 19:15

Մեր օրերում ապրում են կանայք, ովքեր հայրենիքի խաղաղության համար չեն խնայել ոչինչ.  Հայրենական Մեծ Պատերազմի սկսվելու մասին լուրը լսելով...

Liza Gasparyan 12/07/2012 - 11:20

1988թ-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետեւանքով զոհվեց 25.000 մարդ , անօթեւան մնաց` 514.000-ը:

Elmira Abgarian 11/28/2012 - 12:00

Դեռևս մայիս ամսվա սկզբին անդրադարձել էի Երեւանի Դավթաշեն 4րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչների բողոքին առ այն, որ նրանց ջանքերով  աճեցրած...

Elmira Abgarian 11/28/2012 - 11:45

Երեւանի Դավթաշենի 4-րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչները բողոքում են, որ  տարիներ շարունակ իրենց կողմից տնկած և  խնամված ծառերը կտրել են...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 09/28/2016 - 17:54

«Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ մեր քայլերը որոշակի ազդեցություն են ունենում բնության վրա, պետք է փորձել...

Հերմինե Ղարիբյան 06/03/2016 - 17:22

Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցի նախաձնեռնությամբ մեկնարկեց «Բանավեճի մշակույթ, հռետորական խոսքի արվեստ»...