«Թղթակցություններ

Երկրի դժվարությունները խոչընդոտ չեն

Ոլորտ:

Չորեքշաբթի, Դեկտեմբեր 26, 2012 - 11:30
Որտեղ է տեղի ունեցել: 

Չգիտես ինչու, երբ լսում ենք երկրից հեռացողների եւ «օտար ափերում» բախտ որոնողների մասին, համարում ենք դա բնական` հաշվի առնելով մեր երկրում տիրող ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակը: Բայց, երբ ասում են, որ Ռուսաստանից, Եվրոպայից կամ նույնիսկ Ամերիկայից հայ է վերադարձել Հայաստանում մշտական բնակություն հաստատելու, զարմանում ենք, անգամ սրտի խորքում մտածում, որ սա զուտ քարոզչական հնարք է, ուրիշ ոչինչ: Բայց արի ու տես, որ այդպես չէ` մարդիկ վերադառնում են եւ իրենց ապագան կապում Հայաստանի հետ: 

23-ամյա Հասմիկ Ավագյանը մեկ ու կես տարի է,  ինչ հետդարձի ճամփան է բռնել  Ռուսաստանից:  2003 թվականին նա ընտանիքով`հայրիկի, մայրիկի եւ եղբոր հետ մեկնեց Մոսկվայի մարզի Պոդոլսկ շրջան` հույս ունենալով ապրել այնտեղ անհոգ եւ ապահով կյանքով: Սկզբից ամեն ինչ լավ էր ընթանում`նա ավարտեց Մոսկվայի պետական բաց համալսարանը` ստանալով տնտեսագետ-մենեջերի որակավորում:  Սակայն խնդիրներ ծագեցին հետո, երբ փորձեց աշխատանքի տեղավորվել: Պարզվեց, այդ մասնագիտությամբ այդքան էլ հեշտ չէր  աշխատանք գտնել եւ երկարատեւ փնտրտուքներից հետո` երիտասարդ հայ աղջիկը ստիպված սկսեց աշխատել որպես դայակ ռուս մի ընտանիքում:   «Քանի որ ես Ռուսաստանի քաղաքացի չէի, ինձ ոչ-մի տեղ աշխատանքի չէին ընդունում: Տեսնում էին անձնագիրս ռուսական չէ, ասում էին «հաջողություն», - պատմում է Հասմիկը: Ըստ նրա, «ամեն տարի Ռուսաստանում նոր օրենքներ են ընդունում, որոնք արտասահմանցիների կյանքը դարձնում է էլ ավելի դժվար եւ հենց այդ պատճառով էլ որոշեցի վերադառնալ»:   Հասմիկի խոսքերով, եթե 2000-ի սկզբներին միգրանտների համար աշխատանքի ընդունվելը դյուրին գործ էր, ապա գնալով ամեն ինչ բարդացավ` պետությունը ստիպում էր, որ նրանք աշխատանքի թույլտվություն ունենային: Իսկ դրա համար գործատուն պետք  է գրանցեր աշխատողին իր կազմակերպության վրա, սակայն նա չէր ցանկանում դրանով զբաղվել, քանի որ մի քանի օր պետք է հերթ կանգներ: «Այնպես, որ, իմանալով Ռուսաստանի օրենքները, ես ոչ-ոքին խորհուրդ չէի տա Հայաստանից մեկնել այնտեղ: Որովհետեւ գրանցվելու եւ աշխատելու պայմանները դժվար են: Շատ դեպքերում նույնիսկ Ռուսաստանի քաղաքացին չի կարող որեւէ կերպ ձեզ օգնել», - անկեղծանում է նա: Հասմիկն ուրախ է,  որ ժամանակին Ռուսաստան մեկնելիս գոնե չի վաճառել Երեւանի իրենց բնակարանը, այլապես ներկայումս նրա ընտանիքը փողոցում կհայտնվեր: Չորս տարի առաջ վերադարձել են նրա մայրը եւ եղբայրը, իսկ հայրը, ով Պոդոլսկում վարում էր «Կամազ» մակնիշի ավտոմեքենա`  այս տարվա ամռանը:   Ներկայումս Հասմիկը աշխատում է երեւանյան Ինտերնետ-ակումբներից մեկում: Չի փոշմանել, որ վերադարձել է. «Երեւանում դժվար է բարձր աշխատավարձով աշխատանք գտնել,  բայց քիչ, թե շատ փնտրողը, կգտնի: Այս պահին ուրիշ երկիր մեկնելու մտադրություն չունեմ: Փորձում եմ  հայաստանյան պայմաններին հարմարվել»: Չիկագոյի բնակիչ 31-ամյա Վարդուհի Պետրոսյանը (կամ ինչպես նրան ասում են ԱՄՆ-ում Վարդան ) հաստատապես որոշել է վերադառնալ Հայաստան, չնայած որ ոչ-մի նյութական խնդիր չունի, ապրում է ապահով կյանքով`ունի ԱՄՆ-ի քաղաքացիություն, տուն, մեքենա, բիզնես, ամուր ընտանիք:  Երեւանում իրենց տունը եղել է կայարանի մոտակայքում, սակայն մոր մահից հետո ապրել է մորաքրոջ մոտ` Չարբախում: Անցել է կյանքի դժվար ճանապարհ`15 տարեկանից աշխատելով տարբեր մասնագիտություններով:   Հայաստանից մեկնել է ԱՄՆ 2001 թվականին` ուսանողների փոխանակման ծրագրի շրջանակներում, երբ 20-ամյա աղջնակ էր: Այդ ժամանակ նա 3-րդ կուրսում էր սովորում էր ԵՊՀ-ի սոցիոլոգիայի ֆակուլտետում:  ԱՄՆ-ում նա շարունակեց ուսումը` ստանալով հոգեբանի կրթությունը: Սակայն Երեւան վերադառնալ չշտապեց. հանդիպեց իր կյանքի տղամարդուն` ամուսնացավ: Ունի երկու բալիկ`8-ամյա Յասինը եւ 5 տարեկան Այահը: «Երեխաներս արաբական անուններ են կրում, քանի որ ամուսինս Աբդել Աշիդին ծագումով արաբ է Մարոկոյից», - պարզաբանում է նա:   Նա ունի սեփական ընկերություն, որը զբաղված է փոխադրամիջոցների վարձակալությամբ: Վարդան աշխատում է ամուսնու հետ միասին նույն ընկերությունում: «Շատ բան փոխվեց մեզ համար, երբ ծնվեցին երեխաները: Քանի որ, ոչ ես, ոչ էլ ամուսինս այստեղ չենք ծնվել-մեծացել, ինչքան էլ լավ լինի եւ ապահով, միեւնույն է մեզ համար խորթ են այստեղի վարքերը: Սկսեցինք մտածել երեխաների մասին` հատկապես ի՞նչ ընկերներ են ունենալու, ի՞նչ մշակույթ կրող մարդկանց հետ են շփվելու: Այստեղ շատ ընկերներ ունենք ` հայ, արաբ, հնդիկ, մեքսիկացի, որոնց երեխաները մեծացել են եւ բոլորովին օտար մարդիկ են դարձել իրենց ծնողների համար: Ինչ ուզում ես արա, միեւնույն է նրանցից շատերին, երբ մեծանան,  քո համար «կորած» կհամարես:  Մի խոսքով որոշեցինք վերադառնալ Հայաստան», - պատմում է նա:   Վարդուհին սկզբից ինքն է վերադառնալու երեխաների հետ, այնուհետեւ նրան կմիանա ամուսինը:  Նրանց ընտանիքը արդեն մեկ անգամ` 2010-ին, վերադարձել է  Հայաստան, հիմնելով այստեղ սրճարան, որը շատ արագ, ինչպես ինքն է պատմում, «ծաղկեց-բարգավաճեց»: Սակայն, մարդիկ, որոնց Վարդուհին վստահում էր, նրան խաբեցին` կանգնեցնելով   իրեն ֆինանսական կորուստների առջեւ եւ նա ստիպված էր նորից` 2012 ամռանը վերադառնալ ԱՄՆ: Սակայն նա չի հուսահատվել եւ կրկին ուզում է գալ եւ ապրել Երեւանում` հիմնելով իր բիզնեսը: «Հիասթափվեցի որոշ մարդկանցից, բայց դա փորձություն էր, որի միջով անցա: Սակայն ես չեմ հիասթափվել իմ երկրից, իմ քաղաքից, ընկերներից …միեւնույն է իմն է, հարազատ է: Հասկացա, որ շատ ժամանակ ես եմ սխալ եղել», - պատմում է Վարդուհին: Նրա աղջիկը` Այահը, առաջին եւ երկրորդ դասարանները սովորել է Երեւանում եւ հիմա հաճախակի հարցնում է մայրիկին. «Ե՞րբ ենք վերադառնալու Հայաստան, իմ բոլոր իսկական ընկերները Հայաստանում են, ես այստեղ ընկեր չեմ կարողանում ձեռք բերել»: Իսկ Վարդուհու ամուսինը բազմաթիվ անգամ եղել է Հայաստանում եւ շատ է հավանում այստեղի կյանքը: «Մենք բոլորս` հին ազգերս, ինչ-որ մի ընդհանուր կյանքի մոտեցում ունենք: Աբդելը` հայ չլինելով հանդերձ, երբեք իրեն օտար չի զգացել Հայաստանում եւ շատ է սիրում իմ երկիրը: Ճիշտ է նա դեռ շատ քիչ բառեր գիտի հայերեն լեզվով (հիմնականում հայհոյանք, որը նրան սովորեցրել է Վարդայի եղբայրը), սակայն ներկայումս սովորում է մեր լեզուն», - պատմում է Վարդուհին: Մենենջմենթի մասնագետ 22-ամյա Նարե Հայրապետյանն Արարատ քաղաքից` երկար տարիներ (17,5 ) ապրելով Բելգիայում եւ ունենալով այդ երկրի քաղաքացիություն, բոլորովին վերջերս ամուսնացել է հայ տղամարդու հետ եւ նույնպես որոշել է մշտապես ապրել Հայաստանում:  Այդ որոշման պատճառները տարբեր են:  «Շատ բարդ է դրսում ապրելը: Այն տպավորությունն է, որ դժվարությունների առաջ միայնակ ես, ճիշտ է կան ընկերներ, բայց հարազատները` այլ են: Դժվար է նաեւ երեխային հայ դաստիարակել եւ մեծացնել: Երբ ես հիշում եմ, ինչ դժվարությամբ էին դա անում իմ ծնողները, ես սկսում եմ կասկածել` կկարողանա՞մ այդպես անել ես: Հիմա վերադարձել եմ, որոհետեւ ամուսնացել եմ եւ ամուսնուս հետ որոշել ենք, որ պետք է ապրենք Հայաստանում», - անկեղծանում է Նարեն: Բելգիայում նա աշխատում էր հեռահախորդակցության ոլորտի խոշոր ընկերությունում, որպես օպերատորների խմբի ղեկավար`ստանալով 1500 եվրո ամսական աշխատավրձ, սական Հայաստանում, չնայած բացի հայերենից եւ ռուսերենից` տիրապետում է բազմաթիվ այլ լեզուների`ֆրանսերեն, գերմաներեն, անգլերեն եւ նույնիսկ ֆլամանդերենի տարբեր բարբառների, չի կարող իրեն հարմար աշխատանք գտնել: Այնումենայնիվ Նարեն չի պատրաստվում իր հայրենիքը լքել`համարելով, որ այս դժվարությունները ժամանակավոր են:  «Մարդիկ կան, որոնք սիրում են իրենց հայրենիքը, օրը, ժամը, իրենց ներկան ու անցյալը և ապրում են իրենց հայրենիքով։ Դա նշանակում է, որ դեռ կա հայրենիք, դեռ կա գաղափարախոսություն»,- վերջերս ասաց քանդակագործ Արա Շիրազը։

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 09/28/2016 - 17:54

«Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ մեր քայլերը որոշակի ազդեցություն են ունենում բնության վրա, պետք է փորձել...

Հերմինե Ղարիբյան 06/03/2016 - 17:22

Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցի նախաձնեռնությամբ մեկնարկեց «Բանավեճի մշակույթ, հռետորական խոսքի արվեստ»...

Arpine Arzumanyan 06/02/2016 - 11:53

Արցախից (Ստեփանակերտից և Մարտակերտից) 30 երեխա Դավթաշեն են ժամանել Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի հրավերով:

Tigran Hovhannisyan 05/07/2016 - 19:13

Ուրախ տրամադրություն, ծիծաղ եւ պարզապես «դրայվ» դուք կարող եք ստանալ, դիտելով  «Վայ, մամա ջան» ֆիլմը, որի շնորհանդեսը կայացավ մայիսի 6-...

Arm Sargsyan 03/13/2016 - 19:33

Չգիտեմ, թե ցանկությունս որքանով է հնարավոր ի կատար ածել, որքանով՝ ոչ, բայց այն մեծ է, անչափ մեծ.

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:11

Տարիքակիցներիս հետ ժամանակ անցկացնելու համար մեծ մասամբ ստիպված եմ լինում գնալ քաղաքի տարբեր մասեր, քանի որ Դավթաշենում չկան իմ և իմ...

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:00

Սույն թվականի հունվարի 16-ի առավոտյան, Դավթաշեն առաջին թաղամասի կանգառներից մեկում կանգնած էի և նկատեցի մի խումբ տաքսիներ, որոնք...

Մարիամ Գրիգորյան 01/23/2016 - 23:01

Ողջույն: Ես Մարիամն եմ: Ապրում եմ Դավթաշենում: Հայաստանը ունի որոշակի բյուջե, բայց իր բյուջեից շատ քիչ մասն է հատկացնում թոշակառուներին...

Shuxur Karapetyan 01/19/2016 - 23:35

Վանաձոր քաղաքի Մոսկովյան 10 հասցեի բազում բնակիչների խնդրանքով անդրադառնում եմ ...

Աշոտ Իսրաելյան 05/10/2014 - 16:00

Նորաբաց «Երևան Մոլ»-ում օրվա տարբեր ժամերին կարելի է տեսնել «Սամսունգ» ընկերության «ռոբոտին»: Ռոբոտը իր պարային շարժումներով գովազդում է...

Liza Gasparyan 01/08/2013 - 14:30
Նելլի Շիշմանյան 12/30/2012 - 19:15

Մեր օրերում ապրում են կանայք, ովքեր հայրենիքի խաղաղության համար չեն խնայել ոչինչ.  Հայրենական Մեծ Պատերազմի սկսվելու մասին լուրը լսելով...

Liza Gasparyan 12/07/2012 - 11:20

1988թ-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետեւանքով զոհվեց 25.000 մարդ , անօթեւան մնաց` 514.000-ը:

Elmira Abgarian 11/28/2012 - 12:00

Դեռևս մայիս ամսվա սկզբին անդրադարձել էի Երեւանի Դավթաշեն 4րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչների բողոքին առ այն, որ նրանց ջանքերով  աճեցրած...

Elmira Abgarian 11/28/2012 - 11:45

Երեւանի Դավթաշենի 4-րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչները բողոքում են, որ  տարիներ շարունակ իրենց կողմից տնկած և  խնամված ծառերը կտրել են...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 09/28/2016 - 17:54

«Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ մեր քայլերը որոշակի ազդեցություն են ունենում բնության վրա, պետք է փորձել...

Հերմինե Ղարիբյան 06/03/2016 - 17:22

Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցի նախաձնեռնությամբ մեկնարկեց «Բանավեճի մշակույթ, հռետորական խոսքի արվեստ»...

Arpine Arzumanyan 06/02/2016 - 11:53

Արցախից (Ստեփանակերտից և Մարտակերտից) 30 երեխա Դավթաշեն են ժամանել Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի հրավերով: