«Թղթակցություններ

Զարթնի՛ր, լաո՛, գնա՛, ընտրի’ր

Ոլորտ:

05/04/2012 - 00:00
Որտեղ է տեղի ունեցել: 
Ինչ է տեղի ունեցել: 

Մայիսի 4-ի՝ առավոտյան ժամը 6ից սկսած, մի խումբ երիտասարդներ Երևանի, Գյումրիի, Վանաձորի և Եղվարդի տարբեր հատվածներում զանազան պաստառներ էին փակցնում, որոնք կոչ էին անում մարդկանց մասնակցելու մայիսի 6-ի Ազգային ժողովի ընտրություններին:

Պաստառների վրա գրված էին բոլորին քաջածանոթ ստեղծագործություններից վերափոխված հատվածներ, ինչպես օրինակ. 

«Ընտրե՞լ, թե՞ չընտրել, սա է խնդիրը,

Ո՞րն է հոգեպես ավելի ազնիվ,

Նստել, բան չանել և միայն բողոքել՞,

Թե՞ վերցնել քվեաթերթիկն ու մի բան փոխել:»

կամ

«Զարթնի՛ր, լաո՛, գնա՛, ընտրի’ր:»: 

Կազմակերպիչներից Քրիստինան ասում է, որ այս տարբերակն են ընտրել, քանի որ երբ շատ ծանոթ մի բան նորից ես տեսնում, սկսում է աշխատել ենթագիտակցությանդ առավել խորը շերտը ու սկսում ես այդ ուղղությամբ մտածել:

Կային նաև հայտնի գովազդներ՝ իրենց փոփոխված կարգախոսերով: Աղբարկղերի վրա էլ կպցնում էին «Մի՛ նետիր քո ձայնը աղբարկղը, ընտրի՛ր:» խոսքերով փոքրիկ նշաններ:

Նախատեսված էր թիրախ դարձնել նաև նստարանները, բայց հաշվի առնելով, որ դրանք նոր են, կազմակերպիչներն ափսոսել են կեղտոտել:

Այսօր գիշերը կամ էլ վաղն առավորտյան նույն ակտիվիստները գնալու են իրենց իսկ հետքերով և հավաքելու են բոլոր պաստառները: «Մենք ընտրել էինք "սկոտչի" մեթոդը, չնայած այն ավելի թանկ նստես մեզ վրա, որպեսզի պոկելը հետո հեշտ լինի: Առաջնահերթ նպատակը քաղաքը մաքուր պահելն է: Բացի այդ մայիսի 5ը լռության օր է և մենք էլ չենք ուզում այն խախտել»- ասում է Քրիստինան:

Ակցիայի գաղափարն առաջացել էր ձմռանը Աղվերանում անցկացվող Երիտասարդական մեդիա ճամբարում Հասմիկի, Մարիամի, Քրիստինայի և Արևիկի մոտ: Նույնիսկ եթե ֆինանսավորում չգտնեին, միևնույն է անելու էին նմանատիպ մի ծրագիր, գուցե ավելի ցածր որակով: Բարեբախտաբար Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի "Երիտասարդական նախաձեռնություններ" ծրագիրը նրանց հովանավորել է, և ահա արդյունքը:

Իրենք հույս ունեին խնդիրը լսելի դարձնել հիմնականում երիտասարդների շրջանում, բայց ինչպես պարզ դարձավ, տարեցները ոչ պակաս ոգևորությամբ էին կարդում գունեղ պաստառները: Քրիստինան կարծում է,որ իրենք հասել են իրենց նպատակին:

 
Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 09/28/2016 - 17:54

«Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ մեր քայլերը որոշակի ազդեցություն են ունենում բնության վրա, պետք է փորձել...

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Tigran Hovhannisyan 05/07/2016 - 19:13

Ուրախ տրամադրություն, ծիծաղ եւ պարզապես «դրայվ» դուք կարող եք ստանալ, դիտելով  «Վայ, մամա ջան» ֆիլմը, որի շնորհանդեսը կայացավ մայիսի 6-...

Arm Sargsyan 03/13/2016 - 19:33

Չգիտեմ, թե ցանկությունս որքանով է հնարավոր ի կատար ածել, որքանով՝ ոչ, բայց այն մեծ է, անչափ մեծ.

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:11

Տարիքակիցներիս հետ ժամանակ անցկացնելու համար մեծ մասամբ ստիպված եմ լինում գնալ քաղաքի տարբեր մասեր, քանի որ Դավթաշենում չկան իմ և իմ...

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:00

Սույն թվականի հունվարի 16-ի առավոտյան, Դավթաշեն առաջին թաղամասի կանգառներից մեկում կանգնած էի և նկատեցի մի խումբ տաքսիներ, որոնք...

Մարիամ Գրիգորյան 01/23/2016 - 23:01

Ողջույն: Ես Մարիամն եմ: Ապրում եմ Դավթաշենում: Հայաստանը ունի որոշակի բյուջե, բայց իր բյուջեից շատ քիչ մասն է հատկացնում թոշակառուներին...

Աշոտ Իսրաելյան 05/10/2014 - 16:00

Նորաբաց «Երևան Մոլ»-ում օրվա տարբեր ժամերին կարելի է տեսնել «Սամսունգ» ընկերության «ռոբոտին»: Ռոբոտը իր պարային շարժումներով գովազդում է...

Liza Gasparyan 01/08/2013 - 14:30
Նելլի Շիշմանյան 12/30/2012 - 19:15

Մեր օրերում ապրում են կանայք, ովքեր հայրենիքի խաղաղության համար չեն խնայել ոչինչ.  Հայրենական Մեծ Պատերազմի սկսվելու մասին լուրը լսելով...

Liza Gasparyan 12/07/2012 - 11:20

1988թ-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետեւանքով զոհվեց 25.000 մարդ , անօթեւան մնաց` 514.000-ը:

Elmira Abgarian 11/28/2012 - 12:00

Դեռևս մայիս ամսվա սկզբին անդրադարձել էի Երեւանի Դավթաշեն 4րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչների բողոքին առ այն, որ նրանց ջանքերով  աճեցրած...

Elmira Abgarian 11/28/2012 - 11:45

Երեւանի Դավթաշենի 4-րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչները բողոքում են, որ  տարիներ շարունակ իրենց կողմից տնկած և  խնամված ծառերը կտրել են...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 09/28/2016 - 17:54

«Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ մեր քայլերը որոշակի ազդեցություն են ունենում բնության վրա, պետք է փորձել...

Հերմինե Ղարիբյան 06/03/2016 - 17:22

Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցի նախաձնեռնությամբ մեկնարկեց «Բանավեճի մշակույթ, հռետորական խոսքի արվեստ»...