«Թղթակցություններ

էկոտարաններում կենցաղային աղբ են թափում

Ոլորտ:

09/30/2012 - 14:30
Որտեղ է տեղի ունեցել: 
Ինչ է տեղի ունեցել: 

Արարատ քաղաքի փողոցներում պլաստիկ շշերի համար նախատեսված էկոտարաներում մարդիկ նետում են նաև կենցաղային աղբ և ապակե շշեր:

Ոմանք դա բացատրում են նրանով, որ էկոտարաները տեղադրված են միայն քաղաքի կենտրոնում  և սովորական աղբարկղերից բավական հեռու են: «Դատարկ շիշը հո չեմ ֆռռացնելու հետս ամբողջ քաղաքում, որ գցեմ հատուկ աղբամանում»,-ասում է Արարատի բնակիչ 17-ամյա Էդգարը:

2012 թ-ի մայիսի վերջին Արարատի առավել բանուկ փողոցներում տեղադրվել է 60 էկոաղբարկղ: Քաղաքապետի խորհրդատու Ադիբեկ Խուրշուդյանի խոսքով՝ դրանք տեղադրվել են հիմնականում առևտրի և սննդի օբյեկտների տարածքում: Դրանց տեղադրման ակցիային մասնակցել են նաև 2-րդ և 1-ին դպրոցների աշակերտները:

«Այս ծրագրի նպատակն էր հիմնականում դպրոցականների օգնությամբ և օրինակով բնակչությանը տեղեկացնել, որ պլաստիկ շշերն այսուհետ պիտի նետվեն հենց այդ աղբարկղերը»,- նշում է ակցիայի մասնակից  13-ամյա Ժենյա Բալայանը:

Հավաքված թափոնները հանձնվում է «Քլինլենդ» ընկերությանը, որը 2009թ.-ից զբաղվում է աղբի տեսակավորմամբ եւ վերամշակմամբ: Աշխատանքների արդյունքում նախաստեսված է պլաստիկ շշերի առանձնացում կենցաղային աղբից, իսկ քաղաքապետարանները ոչնչով չեն տուժելու՝ ունենալով տարեկան 700-800 հազար դրամի շահույթ:

Ըստ Խուրշուդյանի՝ մինչև այսօր Արարատ քաղաքից «Քլինլենդ»-ին է  հանձնվել մոտ 1 տոննա պլաստիկ շիշ՝ մեկ կիլոգրամի դիմաց ստանալով 70-80 դրամ:

«Չկա շշերը հանձնելու հստակ սահմանված ժամանակացույց: Հանձնում ենք այն ժամանակ, երբ աղբամանը լցվում է»,- ասում է նա:

ԱՄՆ ՄԶԳ-ի  և ՄԱԿ-ի զարգացման գրասենյակի նախաձեռությամբ 2011 թ-ի մարտից ավելի քան 1000 էկոաղբամաններ են տեղադրվել Վանաձորում, Հրազդանում, Ալավերդիում, Սևանում, Ծաղկաձորում, Արարատում, Չարենցավանում, Արտաշատում, Աշտարակում, Բերդում, Էջմիածնում, Արմավիրում, Սիսիանում և Դիլիջանում: Արդյունքում հավաքել և վերամշակել է մոտ 80 տոննա ՊԷՏ թափոններ:

ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակի ղեկավար Դաֆինա Գերչևայի խոսքով՝ այս ծրագրով լուծվում է ոչ միայն բնապահպանական, այլև տնտեսական խնդիր:

Բնապահպաննական վերլուծությունները ցույց են տալիս, որ  պլաստիկ շշերը և պոլիէթիլենային տոպրակները չեն քայքայվում ավելի քան 1000 տարվա ընթացքում:

Այս թափոնների պատճառով աշխարհում ամեն տարի 1 մլն թռչուն, 100 հազար ծովային կաթնասուն և հազարավոր ձկնատեսակներ են սատկում:

Չնայած Հայաստանում էկոիրավիճակն այդչափ աղետալի չէ, սակայն բնապահպանները մտահոգ են. Երևանում ամեն տարի մոտ 3000 տոննա ՊԷՏ թափոններ են նետվում աղբավայրեր: Թափոնները տեսակավորելու, դրանք վերամշակելու,  հետևաբար էկոսպառնալիքը չեզոքացնելու համար այս ծրագրով նախատեսված է էկոաղբամաններ տեղադրել նաև Հայաստանի մյուս քաղաքներում:

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Tigran Hovhannisyan 05/07/2016 - 19:13

Ուրախ տրամադրություն, ծիծաղ եւ պարզապես «դրայվ» դուք կարող եք ստանալ, դիտելով  «Վայ, մամա ջան» ֆիլմը, որի շնորհանդեսը կայացավ մայիսի 6-...

Arm Sargsyan 03/13/2016 - 19:33

Չգիտեմ, թե ցանկությունս որքանով է հնարավոր ի կատար ածել, որքանով՝ ոչ, բայց այն մեծ է, անչափ մեծ.

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:11

Տարիքակիցներիս հետ ժամանակ անցկացնելու համար մեծ մասամբ ստիպված եմ լինում գնալ քաղաքի տարբեր մասեր, քանի որ Դավթաշենում չկան իմ և իմ...

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:00

Սույն թվականի հունվարի 16-ի առավոտյան, Դավթաշեն առաջին թաղամասի կանգառներից մեկում կանգնած էի և նկատեցի մի խումբ տաքսիներ, որոնք...

Մարիամ Գրիգորյան 01/23/2016 - 23:01

Ողջույն: Ես Մարիամն եմ: Ապրում եմ Դավթաշենում: Հայաստանը ունի որոշակի բյուջե, բայց իր բյուջեից շատ քիչ մասն է հատկացնում թոշակառուներին...

Աշոտ Իսրաելյան 05/10/2014 - 16:00

Նորաբաց «Երևան Մոլ»-ում օրվա տարբեր ժամերին կարելի է տեսնել «Սամսունգ» ընկերության «ռոբոտին»: Ռոբոտը իր պարային շարժումներով գովազդում է...

Liza Gasparyan 01/08/2013 - 14:30
Նելլի Շիշմանյան 12/30/2012 - 19:15

Մեր օրերում ապրում են կանայք, ովքեր հայրենիքի խաղաղության համար չեն խնայել ոչինչ.  Հայրենական Մեծ Պատերազմի սկսվելու մասին լուրը լսելով...

Liza Gasparyan 12/07/2012 - 11:20

1988թ-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետեւանքով զոհվեց 25.000 մարդ , անօթեւան մնաց` 514.000-ը:

Elmira Abgarian 11/28/2012 - 12:00

Դեռևս մայիս ամսվա սկզբին անդրադարձել էի Երեւանի Դավթաշեն 4րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչների բողոքին առ այն, որ նրանց ջանքերով  աճեցրած...

Elmira Abgarian 11/28/2012 - 11:45

Երեւանի Դավթաշենի 4-րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչները բողոքում են, որ  տարիներ շարունակ իրենց կողմից տնկած և  խնամված ծառերը կտրել են...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...