«Թղթակցություններ

Ընտրական քարոզարշավ երեխաների մասնակցությամբ

Ոլորտ:

Չորեքշաբթի, Մայիս 2, 2012 - 13:00
Որտեղ է տեղի ունեցել: 

Այսուհետ Երվանդ Քոչարի փողոցի  բնակիչները կունենան  վերանորոգված բակ`խաղահրապարակով եւ գեղեցիկ շքամուտքերով: Այսօր Երեւանի քաղաքապետՏարոնՄարգարյանը այդ առիթով այցելել էր այդ բակը, որտեղ հանդիպեց բնակիչներին:  

Առանց վարանելու բանկիչները  ուղղեցին իրենց հուզող հարցերը քաղաքապետին: Բնակիչներից ոմանց հուզում էր  30-40 տարվա շենքերի  սեյսմիկ վիճակը, ըստ նրանց  5-6 բալանոց երկրաշարժի  դեպքում շենքերը ամողջովին կհավասարվեն գետնին: «Քիչ-քիչ  բոլոր հարցերին էլ լուծում կտանք , ամեն ինչ  միանգամից չենք կարող անել: 2-3 տարվա ընթացքում բազմաթիվ խնդիրներ կլուծվեն: Բայց ժողովուրդը  պետք է լավ պահի, գնահատի մեր արածը ,- ասաց Տարոն Մարգարյանը:

Այնտեղ էին նաեւ, դեռեւս խաղահրապարակ չունեցող, թիվ 3 մանկապարտեզի երեխաները, որոնք իրենց մանկական ձեռքերում պարզել էին ոչ մանկական գրառումով փոքրիկ պաստառներ` «Հավատանք, որ փոխենք »: Նրանք բակի  բացմանն եկել էին նաեւ փոքրիկ , բայց «խորիմաստ» կուսակցական դրոշակներով:

Նոր վերանորոգված խաղահրապարակում նակտելի  էր  արդեն վնասված բետոնե հատվածները, որոնք դեռ չէին հասցրել չորանալ(նկարում):

«Հաճելի միջոցառում է, գոնե ընտրություններից ընտրություն մի  լավ բան անում են երեխաների  համար: Չնայած  այս ամենին,  պետք է ենթադրել , որ սա ՀՀԿ-ի ընտրական քարոզարշավի  մի մասն է: Եւ  ես կարծում եմ, որ  սա բակի բնակիչների քվեի  վրա անխոս ազդելու է»- ասում է  տեղի բնակչուհի տիկին Անահիտը: Ի հակադրություն վերջինիս 72-ամյա  տիկին Ժաննան կարծում է, որ նմանատիպ բարեկարգումներն բացարձակ կապ չունեն սպասվող ընտրությունների հետ:

 «Իհարկե, ուրախալի  է նոր բակ ունենալը, բայց ամեն ընտրությունների ժամանակ նման նախաձեռնությունների ականատես ենք լինում»,-ասում է 51-ամյա իրավաբան Համլետը: Այն հարցին, թե նման բարեկարգումները արդյոք ազդեցություն են ունենում իր ընտրության վրա:  Համլետը  պատասխանեց. « Դա իմ քվեի  վրա չի  ազդի,  որովհետեւ լավ էլ գիտեմ բոլոր կուսակցություններին: Չեմ կարծում, որ նման մանր արժեք ներկայացնող  բարեփոխումները  կարող են այս տարածքում ապրողների քվեների վրա  ազդեցություն թողնել: Դա կլինի, եթե  սոցիալական լուրջ խնդիրներ լուծվեն,  սա առանց ընտրությունների  էլ պիտի  արվեր: Հնարավոր է իշխանության որոշ մարմիններ ժողովրդին վստահության ներշնչումը նման մանր  խնդիրների  լուծման մեջ են տեսնում», - հավելում է Համլետը:

 

 

 

 

Համահեղինակ (ներ): 
Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Tigran Hovhannisyan 05/07/2016 - 19:13

Ուրախ տրամադրություն, ծիծաղ եւ պարզապես «դրայվ» դուք կարող եք ստանալ, դիտելով  «Վայ, մամա ջան» ֆիլմը, որի շնորհանդեսը կայացավ մայիսի 6-...

Arm Sargsyan 03/13/2016 - 19:33

Չգիտեմ, թե ցանկությունս որքանով է հնարավոր ի կատար ածել, որքանով՝ ոչ, բայց այն մեծ է, անչափ մեծ.

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:11

Տարիքակիցներիս հետ ժամանակ անցկացնելու համար մեծ մասամբ ստիպված եմ լինում գնալ քաղաքի տարբեր մասեր, քանի որ Դավթաշենում չկան իմ և իմ...

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:00

Սույն թվականի հունվարի 16-ի առավոտյան, Դավթաշեն առաջին թաղամասի կանգառներից մեկում կանգնած էի և նկատեցի մի խումբ տաքսիներ, որոնք...

Մարիամ Գրիգորյան 01/23/2016 - 23:01

Ողջույն: Ես Մարիամն եմ: Ապրում եմ Դավթաշենում: Հայաստանը ունի որոշակի բյուջե, բայց իր բյուջեից շատ քիչ մասն է հատկացնում թոշակառուներին...

Աշոտ Իսրաելյան 05/10/2014 - 16:00

Նորաբաց «Երևան Մոլ»-ում օրվա տարբեր ժամերին կարելի է տեսնել «Սամսունգ» ընկերության «ռոբոտին»: Ռոբոտը իր պարային շարժումներով գովազդում է...

Liza Gasparyan 01/08/2013 - 14:30
Նելլի Շիշմանյան 12/30/2012 - 19:15

Մեր օրերում ապրում են կանայք, ովքեր հայրենիքի խաղաղության համար չեն խնայել ոչինչ.  Հայրենական Մեծ Պատերազմի սկսվելու մասին լուրը լսելով...

Liza Gasparyan 12/07/2012 - 11:20

1988թ-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետեւանքով զոհվեց 25.000 մարդ , անօթեւան մնաց` 514.000-ը:

Elmira Abgarian 11/28/2012 - 12:00

Դեռևս մայիս ամսվա սկզբին անդրադարձել էի Երեւանի Դավթաշեն 4րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչների բողոքին առ այն, որ նրանց ջանքերով  աճեցրած...

Elmira Abgarian 11/28/2012 - 11:45

Երեւանի Դավթաշենի 4-րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչները բողոքում են, որ  տարիներ շարունակ իրենց կողմից տնկած և  խնամված ծառերը կտրել են...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...