«Թղթակցություններ

Ընտրության են գնում միայն կանայք…

Ոլորտ:

Երեքշաբթի, Ապրիլ 17, 2012 - 11:15
Որտեղ է տեղի ունեցել: 

Արագածոտնի  տղամարդիկ  չեն  գնալու  ընտրության…. որովհետեւ «խոպանում»  են:

 Արագածոտնի  մարզի  Արագածոտն գյուղում  կանայք  պատրաստվում  են  գնալ  ընտրությունների՝  առանց  իրենց ամուսինների  ուղեկցության:  Գրեթե ինը ամիս գյուղում կանանց իշխանություն  է. գարնան գալուն պես գյուղի տղամարդկանց մեծամասնությունը մեկնում է   ՌԴ` աշխատելուԳյուղում մնում են կանայք, եւ սկսվում է կանանց հարաբերական «իշխանությունը»:

Մարտից սկսվել են դաշտային աշխատանքները. կանայք օրվա մեծ մասն անց են կացնում իրենց այգիներում և իրենց իսկ փոխանցմամբ՝ դա առիթ է  միմյանց ավելի հաճախ տեսնելու, իսկ այս տարի նաև ընտրություններից խոսելու համար:                      

Այդ հանգամանքից օգտվեցի նաեւ  ես` նրանց հետ խոսելու առիթը բաց  չթողնելով: Ամենեւին նպատակ չունենալով պարզել նրանց քաղաքական կողմնորոշումը` ինձ հետաքրքրում էր, թե արդյոք ամուսինների` դրսում գտնվելը  ինչ-որ ձեւով կանդրադառնա  նրանց որևէ  քաղաքական ուժի օգտին քվեարկելու հարցում:                                                                   

37-ամյա բուժքույր Անահիտը հավաստիացրեց, որ ամուսնու բացակայությունն ամենևին չի ազդելու իր ընտրության վրա, որովհետև. «ինքը տարվա մեջ երեք ամիս է տանը լինում.  արդեն մի քանի տարի է՝ գնում է «խոպան», և այնքան էլ լավատեղյակ չէ, թե  երկրում ինչ է կատարվում»:                                                              

Իսկ ահա 40 տարեկան տնային տնտեսուհի Հռիփսիմեն,  ով վերջերս զորացրված որդուն էլ  էր ուղարկել Ռուսաստան, կես կատակ-կես լուրջ ասաց. «Ով շատ փող տա, նրան էլ կընտրեմ, հա ի՞նչ ա եղել որ… գոնե մի պարկ ալյուր կառնեմ, 5 երեխա ունեմ, որից 3-ը՝ անչափահաս: Չեմ էլ կարծում, որ այս ընտրություններից հետո դրական փոփոխություններ կլինեն, լավ օրվա հույսս փոքր է: Եթե ամուսինս գնա «խոպան», պարզապես սովի կմատնվենք: Հողագործությամբ զբաղելու համար էլ մեծ ներդրումներ  են  հարկավոր, գումարներ, է հա որտեղի՞ց, ա՛յ  բալա»:                                                         

Թերևս շատ կհուսահատվեի, եթե չհանդիպեի գոնե մեկին, ով պատրաստ կլիներ խոսել ոչ թե ընտանեկան շահի, այլ սեփական ընտրությամբ փոփոխություն պահանջելու դիրքերից: 43-ամյա հաշվապահ տիկին Նարինեն,  մի կողմ դնելով ընտանեկան հոգսերը, նշեց. «Ես չեմ պատրաստվում իմ ձայնը վաճառել ոչ մեկին, նույնիսկ իմ նախընտրած կուսակցությանը: Եթե յուրաքանչյուրս սկսի իրենից, կկարողանա այս երկրում փոփոխությունների համար հող նախապատրաստել, ինչքա՞ն կարելի է այսպես ապրել»:  

 

Հետգրություն` նյութում հերոսների անունները փոխված են` իրենց իսկ ցանկությամբ                                     


Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Tigran Hovhannisyan 05/07/2016 - 19:13

Ուրախ տրամադրություն, ծիծաղ եւ պարզապես «դրայվ» դուք կարող եք ստանալ, դիտելով  «Վայ, մամա ջան» ֆիլմը, որի շնորհանդեսը կայացավ մայիսի 6-...

Arm Sargsyan 03/13/2016 - 19:33

Չգիտեմ, թե ցանկությունս որքանով է հնարավոր ի կատար ածել, որքանով՝ ոչ, բայց այն մեծ է, անչափ մեծ.

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:11

Տարիքակիցներիս հետ ժամանակ անցկացնելու համար մեծ մասամբ ստիպված եմ լինում գնալ քաղաքի տարբեր մասեր, քանի որ Դավթաշենում չկան իմ և իմ...

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:00

Սույն թվականի հունվարի 16-ի առավոտյան, Դավթաշեն առաջին թաղամասի կանգառներից մեկում կանգնած էի և նկատեցի մի խումբ տաքսիներ, որոնք...

Մարիամ Գրիգորյան 01/23/2016 - 23:01

Ողջույն: Ես Մարիամն եմ: Ապրում եմ Դավթաշենում: Հայաստանը ունի որոշակի բյուջե, բայց իր բյուջեից շատ քիչ մասն է հատկացնում թոշակառուներին...

Աշոտ Իսրաելյան 05/10/2014 - 16:00

Նորաբաց «Երևան Մոլ»-ում օրվա տարբեր ժամերին կարելի է տեսնել «Սամսունգ» ընկերության «ռոբոտին»: Ռոբոտը իր պարային շարժումներով գովազդում է...

Liza Gasparyan 01/08/2013 - 14:30
Նելլի Շիշմանյան 12/30/2012 - 19:15

Մեր օրերում ապրում են կանայք, ովքեր հայրենիքի խաղաղության համար չեն խնայել ոչինչ.  Հայրենական Մեծ Պատերազմի սկսվելու մասին լուրը լսելով...

Liza Gasparyan 12/07/2012 - 11:20

1988թ-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետեւանքով զոհվեց 25.000 մարդ , անօթեւան մնաց` 514.000-ը:

Elmira Abgarian 11/28/2012 - 12:00

Դեռևս մայիս ամսվա սկզբին անդրադարձել էի Երեւանի Դավթաշեն 4րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչների բողոքին առ այն, որ նրանց ջանքերով  աճեցրած...

Elmira Abgarian 11/28/2012 - 11:45

Երեւանի Դավթաշենի 4-րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչները բողոքում են, որ  տարիներ շարունակ իրենց կողմից տնկած և  խնամված ծառերը կտրել են...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...