«Թղթակցություններ

Թանկացումները շարունակվում են

Ոլորտ:

Երեքշաբթի, Հունվար 29, 2013 - 11:30
Որտեղ է տեղի ունեցել: 

Վերջերս անդրադարձել էի մթերքների թանկացումներին և հիմա Ձեզ եմ ներկայացնում հերթական թանկացումը, որը այդպես էլ պարզ չէ, թե ինչի համար է: Այս անգամ խոսքը թեփի (հավի եւ խոզի կեր) մասին է, ինչն անհանգստացնում է գյուղացիներին: Փորձեցի պարզել, թե նրանց դժգոհությունը որքանով է ճիշտ:

Վերջերս, ինչպես ասում էին գյուղացիները, թեփը դարձել է դժվար ճարվող վաճառակետերում: Որտեղ նախկինում վաճառվել է` այժմ չկա, իսկ եթե կա, ապա նախկինի համեմատ թանկ է: Մեկ շաբաթ առաջ Երևանի վաճառակետերից մեկում փորձեցի պարզել, թե կա արդյոք թանկացում: Վաճառողի պատասխանը հետևյալն է. «Ոնց տալիս են` ընենց էլ ծախում ենք, թե խի են թանկացրել` չգիտեմ, եթե ձեռ չի տալիս` գնա ուրիշ տեղից առ»,-մի քիչ վրդոհված ասաց վաճառողը, ինչը հավանաբար թեմայի հետ է կապված:  Նախկինում նույն վաճառակետում թեփը վաճառվում էր 4800 դրամ` մեկ պարկը: Իսկ այդ ժամանակահատվածում Հրազդան և Սևան քաղաքներում այն արժեր 5200-5300 դրամ: «Պետք է բախտ ունենս, որ առնես: Դարձրել է դեֆիցիտ բան, որ թանգցնեն կամ էլ նոր փող աշխատելու ձև ա»,-ինձ հետ զրույցում ասաց Սևան քաղաքի բնակիչ Մակիչը, ով այդպես էլ չկարողացավ թեփ գնել: Իսկ Հրազդանի Ջրառատ թաղամասի բնակիչ պապիկը ստիպված վաճառել է իր 5 խոզերին 1200 դրամով`  թեփ չլինելու համար և թողել է միայն մեկին, իսկ եթե այսպես շարունակվի, այդ մեկին էլ  կվաճառի: Վերջին երկու օրերին կրկին նույն և տարբեր վաճառակետերում շրջեցի, տեսնելու արդյո՞ք գնի փոփոխություն կա, թե ոչ: Վիճակը գյուղացիների համար ոչ այնքան հուսադրող է: Երևանում մեկ պարկը արժե 4900-5000 դրամ, իսկ Հրազդան եւ Սեւան քաղաքներում` 5300-5500 դրամ: «Որ խանութ մտնում ենք, ասում են «առեք, քանի ավելի չեն թակացրել»: Ես չեմ հասկնում` սենց մինչև քանիսն են հասցնելու, թե  ուզում են զզվենք ու գնանք ստեղից»,-ասում է Հրազդան քաղաքի բնակչուհին, ով եկել էր  ալյուր և թեփ գնելու: «Որպես գնորդ խնդրում եմ ուշադրություն դարձնել այս խնդրին: Վերջ ի վերջո իսկապես գյուղացին էլ է ուզում ապրել և չի խուսափում աշխատելուց, միայն թողեք «մենք մեր յուղով տապակվենք», թե չէ սա թալան է»,-ասում է զրույցակիցս՝  Ջոլի տատը:

 

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Tigran Hovhannisyan 05/07/2016 - 19:13

Ուրախ տրամադրություն, ծիծաղ եւ պարզապես «դրայվ» դուք կարող եք ստանալ, դիտելով  «Վայ, մամա ջան» ֆիլմը, որի շնորհանդեսը կայացավ մայիսի 6-...

Arm Sargsyan 03/13/2016 - 19:33

Չգիտեմ, թե ցանկությունս որքանով է հնարավոր ի կատար ածել, որքանով՝ ոչ, բայց այն մեծ է, անչափ մեծ.

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:11

Տարիքակիցներիս հետ ժամանակ անցկացնելու համար մեծ մասամբ ստիպված եմ լինում գնալ քաղաքի տարբեր մասեր, քանի որ Դավթաշենում չկան իմ և իմ...

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:00

Սույն թվականի հունվարի 16-ի առավոտյան, Դավթաշեն առաջին թաղամասի կանգառներից մեկում կանգնած էի և նկատեցի մի խումբ տաքսիներ, որոնք...

Մարիամ Գրիգորյան 01/23/2016 - 23:01

Ողջույն: Ես Մարիամն եմ: Ապրում եմ Դավթաշենում: Հայաստանը ունի որոշակի բյուջե, բայց իր բյուջեից շատ քիչ մասն է հատկացնում թոշակառուներին...

Աշոտ Իսրաելյան 05/10/2014 - 16:00

Նորաբաց «Երևան Մոլ»-ում օրվա տարբեր ժամերին կարելի է տեսնել «Սամսունգ» ընկերության «ռոբոտին»: Ռոբոտը իր պարային շարժումներով գովազդում է...

Liza Gasparyan 01/08/2013 - 14:30
Նելլի Շիշմանյան 12/30/2012 - 19:15

Մեր օրերում ապրում են կանայք, ովքեր հայրենիքի խաղաղության համար չեն խնայել ոչինչ.  Հայրենական Մեծ Պատերազմի սկսվելու մասին լուրը լսելով...

Liza Gasparyan 12/07/2012 - 11:20

1988թ-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետեւանքով զոհվեց 25.000 մարդ , անօթեւան մնաց` 514.000-ը:

Elmira Abgarian 11/28/2012 - 12:00

Դեռևս մայիս ամսվա սկզբին անդրադարձել էի Երեւանի Դավթաշեն 4րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչների բողոքին առ այն, որ նրանց ջանքերով  աճեցրած...

Elmira Abgarian 11/28/2012 - 11:45

Երեւանի Դավթաշենի 4-րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչները բողոքում են, որ  տարիներ շարունակ իրենց կողմից տնկած և  խնամված ծառերը կտրել են...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...