«Թղթակցություններ

Թեկնածուների կարգախոսները մամուլում

Ոլորտ:

Ուրբաթ, Փետրվար 15, 2013 - 15:00
Որտեղ է տեղի ունեցել: 

Այս նախընտրական թոհ ու բոհի մեջ մի տեսակ բոլորը մոռացել են նախագահի թեկնածուների կարգախոսների մասին: Միգուցե հենց քաղաքական գործիչներն են մեղավոր, որ մենք թերահավատորեն ենք վերաբերվում այդ յուրորինակ լակոնիկ խոստումներին, որոնք այդպես էլ կյանքի չեն կոչվում:  Համենայնդեպս պետք չէ մոռանալ, որ հենց կարգախոսներն են (իհարկե հաջողվածների մասին է խոսքը) ի զորու մարդկանց ոտքի հանել եւ նույնիսկ դրդել կտրուկ գործողությունների: Ճիշտ է մեր թեկնածուների կարգախոսները ամենեւին էլ ռազմատենչ չեն եւ նրանց լսելիս չես էլ ուզում «հավաքել քարերը» հեղափոխություն իրականացնելու համար: Ընդհակառակը նրանք բարեհնչյուն են եւ նույնիսկ գրավիչ: 

 «Դեպի ապահով Հայաստան»  նախագահ, Հանրապետական կուսակցության ղեկավար, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի կարգախոսն ընդունում է, որ այսօր մենք դեռ չենք ապրում ապահով երկրում և անելիքներ ունենք:  Իսկ «Ազատություն» կուսակցության ղեկավար, նախկին վարչապետ, նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի կարգախոսներն էլ մեկի մյուսից խոստումնալից են՝ «Հայաստանը միայն Երևանը չէ», «Երևանը միայն կենտրոնը չէ», «Ընդամենը 100 քայլ», «Մնայուն արժեքները ստեղծվում են հայրենիքում»:  «Ժառանգություն» կուսակցության ղեկավար, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի կարգախոսները երկուսն են՝ «Հնարավոր է», «Մեկ անգամ և միասին»: Ընդ որում,  առաջին կարգախոը ոմանց մոտ թողել է այնպիսի տպավորություն, թե Րաֆֆի Հովհաննիսյանը երկմտության առաջ է՝ հնարավոր է ընտրվի, հնարավոր է՝ ոչ:  «Ազգային ինքնորոշում» միավորման առաջնորդ Պարույր Հայրիկյանի կարգախոսներն էլ քիչ չեն` «Հավատը`գործով», «Հայրենյաց սուրբ սիրով մենք վեհանանք, Հայաստանը ազատենք», «Եկել է պատմական ՊԱՀ-ը» (ՊԱՀ-Պարույր Արշավիրի Հայրիկյան), «Ինքնորոշում», «Ազատ Հայաստան» և որոշ փոփոխությունների դեպքում կարող են օգտագործվել ցանկացած երկրի նախագահական ընտրություններում:  Նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանի կարգախոսը «Վերևն Աստված կա», ավելի շատ հարիր է կաթողիկոսի ընտրության համար: Նախագահի թեկնածու Արման Մելիքյանի «Մի լռեք» եւ «Նոր հայացք, նոր կենսակերպ» կարգախոսների հետ ծանոթանալիս, հատկապես առաջինի դեպքում, ավելի շուտ վերհիշում ես «լռությունը ոսկի է» ասացվածքը:  Մյուս թեկնածու հացադուլի նստած Անդրիաս Ղուկասյանի կարգախոսը, թերևս, արտահայտվում է իր գործողություններով:   Սակայն թեկնածուների կարգախոսները հետաքրքրում է այլ տեսանկյունից. ինչ կերպ նրանց անդրադարձան լրատվամիջոցները եւ ինչքանով հաճախակի:   Թեպետ քիչ էին մամուլում անդրադարձերը այնումենայնիվ դրանք կային: Օրինակ 168 ժամը այդ կապակցությամբ ծավալուն հարցազրույց է վերցրել Հեռուստառադիոպետկոմի նախկին պետ, վերլուծաբան Տիգրան Հակոբյանից: Ըստ նրա,  «նախընտրական կարգախոսներն այսօր կենսունակ չեն նույնիսկ այն երկրներում, որոնք ազատ, ժողովրդավարական ընտրությունների ավանդույթներ ունեն եւ այդ սլոգանները մարդկանց ուշադրությունը գրավելու, ինչ-որ գաղափարի շուրջ համախմբելու, ձայներ ստանալու համար անցկացվող ոչ շատ կարևոր, բայց անհրաժեշտ բաղադրիչներից մեկն է»: «Պատկերավոր ասած, ինչպես կինոֆիլմը կամ գիրքը դժվար է պատկերացնել առանց վերնագրի, այդպես էլ նախընտրական արշավն` առանց կարգախոսի», - նշում է նա: PanARMENIAN.Net-ը ԵՊՀ Սոցիալական հոգեբանության ամբիոնի դոցենտ Վլադիմիր Միքայելյանից փորձել է նրա տեսանկյունից պարզել, թե որքանով են հաջող ընտրված թեկնածուների կարգախոսներն ու ինչ ազդեցություն կթողնեն ընտրողների վրա:  Հետաքրքիր է, որ կարգախոսներին ԶԼՄ-ները անդրադարձել են առավել հաճախակի մինչ նախընտրական քարոզարշավի սկիզբը` հունվարի 16-20 ընկած ժամանակահատվածում ` operativ.am, asekose.am, blognews.am, news.am,  panarmenian.net:  Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը նախընտրական կարգախոսները նմանեցնում է կոստյումի թևքերի այն կոճակների հետ, որոնք ոչ մի բանի պիտանի չեն, բայց պարտադիր պետք է լինեն:  «Կարգախոսից ոչ մի բան, երբևէ և առավել ևս՝ Հայաստանում կախված չի եղել, որ հիմա քննարկենք: Եվ կարևոր չէ, լինի երկու-երեք-չորս հատ, պլաստմասե, թե երկաթից»,-ասում է նա tert.am-ին:    Թերեւս  «Ապահով Հայաստան»-ը, որպես ինշխող կուսակցության թեկնածուի կարգախոս, սոցիալական ցանցերում քննադատության ու հումորային թիրախ  դարձավ: Օրինակ` մի օգտատեր Համլետ Կիրակոսյան անունով գրում է. «Առաջ Հայաստան»-ը «դորդ ու բեշ արեցին», «Հավատացին եւ փոխվեցին», հիմա էլ անշեղորեն գնում են դեպի «Ապահով Հայաստան»:  Մամուլում քիչ հեգնանքի չարժանացավ նաեւ Ռաֆֆի Հովհաննիսյանի «Հնարավոր է» կարագախոսը: Ըստ «Չորրորդ ինքնիշխանության», դա նշանակում է «բալքիմ»: «Եվ այդ կարգախոսը, նկատենք, լիովին համապատասխանում է Րաֆֆի Հովհաննիսյանի անկոտրում ոգուն»,- նշում է թերթը:  Blognews.am-ում Համլետ Թադեւոսյանը պնդում է, որ Բագրատյանն ասիական ֆիլմից է վերցրել իր «100 քայլ» կարգախոսը:  «2002թ-ին նկարահանված Դջետ Լիի «Հերոս» ֆիլմում գաղտնի ծրագիր է կազմված, թե ինչպես ֆիլմի հերոսը պետք է մոտենա 100 քայլից մինչև 10 քայլի, այնուհետև այդ 10 քայլը կատարելով՝ սպանի կայսրին»,-նշում է նա:  Ամեն դեպքում կարգախոսները միշտ էլ հետաքրքրություն են ներկայացնում  լրագրողների մոտ եւ, չգիտես ինչու, օգտագործվում հեգնանքի ու ծաղրի տոնայնությամբ: Սակայն, եթե ունենար լավ երեւակայություն` նրանք կարող են դիտվել եւ բիզնեսի տեսանկյունից: Օրինակ`ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»`  վկայակոչելով ֆրանսիական լրատվամիջոցները, ֆրանսիական բիզնես դպրոցի երիտասարդ շրջանավարտ Գիյոմ Գիբոն օգտագործել է նախագահական ընտրությունների թեկնածուների նախընտրական կարգախոսները ներքնազգեստի արտադրանքի վաճառքի համար: Ներքնազգեստի ապրանքանիշը Գիբոն ստեղծել է 2011-ին: Իսկ նախընտրական քարոզարշավը նրան գովազդի լայն հնարավորություն է ընձեռել: «Վարտիքի մեջ ամեն ինչ հնարավոր է»,-նշված է գործող նախագահ Նիկոլա Սարկոզիի ցուցապաստառում (օրիգինալը` «Միասին ամեն ինչ հնարավոր է»): «Ներքնազգեստի փոփոխությունը հիմա է»,-ասված է սոցիալիստների թեկնածու Ֆրանսուա Օլանդի կարգախոսում (օրիգինալում` «Փոփոխությունը հիմա»):  Կասկածից վեր է, որ նման հնարամտություն դրսեւորող ձեռնարկատերը մեզ մոտ էլ կարող էր լավ փող աշխատել:

 

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 09/28/2016 - 17:54

«Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ մեր քայլերը որոշակի ազդեցություն են ունենում բնության վրա, պետք է փորձել...

Հերմինե Ղարիբյան 06/03/2016 - 17:22

Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցի նախաձնեռնությամբ մեկնարկեց «Բանավեճի մշակույթ, հռետորական խոսքի արվեստ»...

Tigran Hovhannisyan 05/07/2016 - 19:13

Ուրախ տրամադրություն, ծիծաղ եւ պարզապես «դրայվ» դուք կարող եք ստանալ, դիտելով  «Վայ, մամա ջան» ֆիլմը, որի շնորհանդեսը կայացավ մայիսի 6-...

Arm Sargsyan 03/13/2016 - 19:33

Չգիտեմ, թե ցանկությունս որքանով է հնարավոր ի կատար ածել, որքանով՝ ոչ, բայց այն մեծ է, անչափ մեծ.

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:11

Տարիքակիցներիս հետ ժամանակ անցկացնելու համար մեծ մասամբ ստիպված եմ լինում գնալ քաղաքի տարբեր մասեր, քանի որ Դավթաշենում չկան իմ և իմ...

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:00

Սույն թվականի հունվարի 16-ի առավոտյան, Դավթաշեն առաջին թաղամասի կանգառներից մեկում կանգնած էի և նկատեցի մի խումբ տաքսիներ, որոնք...

Մարիամ Գրիգորյան 01/23/2016 - 23:01

Ողջույն: Ես Մարիամն եմ: Ապրում եմ Դավթաշենում: Հայաստանը ունի որոշակի բյուջե, բայց իր բյուջեից շատ քիչ մասն է հատկացնում թոշակառուներին...

Shuxur Karapetyan 01/19/2016 - 23:35

Վանաձոր քաղաքի Մոսկովյան 10 հասցեի բազում բնակիչների խնդրանքով անդրադառնում եմ ...

Աշոտ Իսրաելյան 05/10/2014 - 16:00

Նորաբաց «Երևան Մոլ»-ում օրվա տարբեր ժամերին կարելի է տեսնել «Սամսունգ» ընկերության «ռոբոտին»: Ռոբոտը իր պարային շարժումներով գովազդում է...

Liza Gasparyan 01/08/2013 - 14:30
Նելլի Շիշմանյան 12/30/2012 - 19:15

Մեր օրերում ապրում են կանայք, ովքեր հայրենիքի խաղաղության համար չեն խնայել ոչինչ.  Հայրենական Մեծ Պատերազմի սկսվելու մասին լուրը լսելով...

Liza Gasparyan 12/07/2012 - 11:20

1988թ-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետեւանքով զոհվեց 25.000 մարդ , անօթեւան մնաց` 514.000-ը:

Elmira Abgarian 11/28/2012 - 12:00

Դեռևս մայիս ամսվա սկզբին անդրադարձել էի Երեւանի Դավթաշեն 4րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչների բողոքին առ այն, որ նրանց ջանքերով  աճեցրած...

Elmira Abgarian 11/28/2012 - 11:45

Երեւանի Դավթաշենի 4-րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչները բողոքում են, որ  տարիներ շարունակ իրենց կողմից տնկած և  խնամված ծառերը կտրել են...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 09/28/2016 - 17:54

«Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ մեր քայլերը որոշակի ազդեցություն են ունենում բնության վրա, պետք է փորձել...

Հերմինե Ղարիբյան 06/03/2016 - 17:22

Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցի նախաձնեռնությամբ մեկնարկեց «Բանավեճի մշակույթ, հռետորական խոսքի արվեստ»...