«Թղթակցություններ

Ինչու ենք մենք բլոգ ստեղծում

Ոլորտ:

Ուրբաթ, Մայիս 18, 2012 - 00:00
Որտեղ է տեղի ունեցել: 

 Արգամ Ուստյանը 20 տարեկան է, բայց արդեն բավականին ճանաչում ունի բլոգոսֆերայում: Արդեն մեկ տարի է, ինչ զբաղվում է բլոգինգով և լրագրությամբ, շուտով կլարանա նրա բլոգի http://www.argamblog.com/ մեկամյակը: Այս կապակցությամբ ներկայացնում ենք նրա հետ հարցազրույցը:

-  Արգամ, ե±րբ ստեղծեցիք ձեր բլոգը, և ո±րը եղավ դրա հիմնական մոտիվացիան:

- Արդեն 1 տարուց ավելի է, ինչ "ԱրգամԲլոգը" գոյություն ունի: Երբ բացեցի բլոգը, ամենևին ցանկություն չունեի այն զարգացնելու, ուղղակի որոշեցի ունենալ մի պորտալ, որտեղ կարող եմ արտահայտվել: Հետո արդեն պարզ դարձավ, որ իմ մտքերը ինձ հետ կիսում են շատերը: Դրա մասին վկայում է բլոգի այժմյան այցելուների մեծ թիվը: Բլոգը խորհուրդ տվեց բացել իմ լավ ընկերը` Վաչեն: Նա մանկուց տեսողության խնդիր ունի, տաղանդավոր երիտասարդ է. երգում է, ստեղծագործում, միայն չկային մարդիկ, ովքեր նրան կարող էին ոգեշնչել իրենց ուշադրությամբ, նա հովանավորների կարիք ուներ: Քանի որ նրա խորհրդով բացվեց բլոգը, հետևաբար որոշեցի հենց առաջին նյութն էլ նվիրել նրան: Գրեցի նրա մասին գրեթե ամեն ինչ, նյութը մեծ քննարկում առաջացրեց սոցիալական ցանցերում, ինչի արդյունքում էլ Վաչեին գտան և օգնեցին: Դե դա էլ պատճառ դարձավ, որ բլոգին ավելի մեծ ուշադրություն դարձնեմ:

- Այսօր ձեր բլոգը քանի± այցելու ունի:

- Բնականաբար չեմ կարող կոնկրետ թիվ նշել, միջին հաշվարկով 2000-ից մինչև 4000: Այս թվերը տատանվող են: Վարկանիշը կախված է նրանից, թե տվյալ օրը ինչպիսի ակտիվություն եմ ցուցաբերում բլոգում: Քանի որ միայնակ եմ ամենը անում, աշխատանքը գնալով ավելի է բարդանում, չնայած միշտ հասցնում եմ:

- Ո±րն է եղել ձեր բլոգի գրառումներից ամենամեծ արձագանք գտածը:

- Ամենաաղմկահարույց թեմաները բնականաբար սկանդալներն են: Շատ են կարդում նաև բժշկական նորությունները, քանի որ անդրադառնում եմ այնպիսի թեմաների, որոնք երիտասարդության շրջանում բավականին ակտուալ են:

- Բլոգիդ մեկամյակի առթիվ ի±նչ նվեր կամ անակնկալ ես պատրաստում ընթերցողներիդ համար:

- Ինձ թվում է դա այն եզակի օրն է լինելու, երբ ընթերցողները պետք է բլոգին ինչ-որ բան նվիրեն:

-  Շատերը ձեզ սկանդալային մարդ են համարում, դուք ձեզ այդպիսին համարո±ւմ եք եւ ինչո±վ է պայմանավորված նման կարծիքը ձեր մասին:

- Այո, իհարկե համարում եմ: Դա իմ բնավորության գծերից մեկն է: Գիտեք, ինձ թվում է պատճառներից մեկը թերևս այն է, որ կեղծավոր մարդկանց միշտ հիշեցնում եմ իրենց ով լինելը: Ամեն դեպքում այսօր մի քանի ինքնակոչ ու ինքնասիրահարված շոուբիզնեսյան ներկայացուցիչներ մոռանում են, որ շատ ավելի մեծ աշխատանք կատարած արվեստագետներ կան, ովքեր ավելի համեստ կերպարով են ներկայանում հանրության առաջ: 

- Հայկական շոուբիզնեսի ներկայացուցիչներից ո±ւմ եք լավ արվեստագետ համարում: Ի±նչ տենդենց եք տեսնում ՀՇԲ-ում:

- Պետք է խոստովանեմ, որ լավ արվեստագետներ իրոք ունենք... Հայկո, Սոնա Շահգելդյան, Ջուս, Սիրուշո, Էմմի, Գուժ, Մհեր, Էրիկ, Լիլիթ Հովհաննիսյան, Արմինկա: Եկեք չմոռանանք, որ փոքրիկ երկրում ենք բնակվում: Էնպես որ ինձ թվում է Հայաստանի մասշտաբով այդ բնագավառը նորմալ վիճակում է: Ուղղակի անտաղանդներն են գնալով շատանում, ինչը տվյալ պարագայում շատերիս է նյարդայնացնում:

- Կան տեղեկություններ, որ դուք աշխատում եք մի հայ մոդելի հետ: ճի±շտ է եւ ո±վ է նա:

- Երբեք աշխատանքային կոնտակտի մեջ չէի կարող մտնել այդ ոլորտի որևէ ներկայացուցչի հետ, քանի որ այդ ոլորտը, Հայաստանում զարգացած չէ, կարող եմ ասել գրեթե կործանման եզրին է: Քանի որ նման մեկի հետ չեմ աշխատել, չեմ կարող նշել , թե ում նկատի ունեիք:

- Հայկական բլոգներից ո±ր բլոգին եք հետեւում:

- Ավելի հաճախ Արմեն Մկրտչյանի բլոգ եմ  այցելում: Չկա նման կայք, որի մշտական այցելուն ինձ համարեմ:

- Որպես երիտասարդ` այսօր ձեզ ի±նչն է պակասում:

- Ես որպես երիտասարդ ապրում եմ այնպես ինչպես ուզում եմ: Առհասարակ չեմ սիրում դժգոհել ու բողոքել:

 

 

 

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 09/28/2016 - 17:54

«Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ մեր քայլերը որոշակի ազդեցություն են ունենում բնության վրա, պետք է փորձել...

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Tigran Hovhannisyan 05/07/2016 - 19:13

Ուրախ տրամադրություն, ծիծաղ եւ պարզապես «դրայվ» դուք կարող եք ստանալ, դիտելով  «Վայ, մամա ջան» ֆիլմը, որի շնորհանդեսը կայացավ մայիսի 6-...

Arm Sargsyan 03/13/2016 - 19:33

Չգիտեմ, թե ցանկությունս որքանով է հնարավոր ի կատար ածել, որքանով՝ ոչ, բայց այն մեծ է, անչափ մեծ.

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:11

Տարիքակիցներիս հետ ժամանակ անցկացնելու համար մեծ մասամբ ստիպված եմ լինում գնալ քաղաքի տարբեր մասեր, քանի որ Դավթաշենում չկան իմ և իմ...

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:00

Սույն թվականի հունվարի 16-ի առավոտյան, Դավթաշեն առաջին թաղամասի կանգառներից մեկում կանգնած էի և նկատեցի մի խումբ տաքսիներ, որոնք...

Մարիամ Գրիգորյան 01/23/2016 - 23:01

Ողջույն: Ես Մարիամն եմ: Ապրում եմ Դավթաշենում: Հայաստանը ունի որոշակի բյուջե, բայց իր բյուջեից շատ քիչ մասն է հատկացնում թոշակառուներին...

Աշոտ Իսրաելյան 05/10/2014 - 16:00

Նորաբաց «Երևան Մոլ»-ում օրվա տարբեր ժամերին կարելի է տեսնել «Սամսունգ» ընկերության «ռոբոտին»: Ռոբոտը իր պարային շարժումներով գովազդում է...

Liza Gasparyan 01/08/2013 - 14:30
Նելլի Շիշմանյան 12/30/2012 - 19:15

Մեր օրերում ապրում են կանայք, ովքեր հայրենիքի խաղաղության համար չեն խնայել ոչինչ.  Հայրենական Մեծ Պատերազմի սկսվելու մասին լուրը լսելով...

Liza Gasparyan 12/07/2012 - 11:20

1988թ-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետեւանքով զոհվեց 25.000 մարդ , անօթեւան մնաց` 514.000-ը:

Elmira Abgarian 11/28/2012 - 12:00

Դեռևս մայիս ամսվա սկզբին անդրադարձել էի Երեւանի Դավթաշեն 4րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչների բողոքին առ այն, որ նրանց ջանքերով  աճեցրած...

Elmira Abgarian 11/28/2012 - 11:45

Երեւանի Դավթաշենի 4-րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչները բողոքում են, որ  տարիներ շարունակ իրենց կողմից տնկած և  խնամված ծառերը կտրել են...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 09/28/2016 - 17:54

«Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ մեր քայլերը որոշակի ազդեցություն են ունենում բնության վրա, պետք է փորձել...

Հերմինե Ղարիբյան 06/03/2016 - 17:22

Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցի նախաձնեռնությամբ մեկնարկեց «Բանավեճի մշակույթ, հռետորական խոսքի արվեստ»...