«Թղթակցություններ

Իշխանությունը ժողովրդինն է

Ոլորտ:

04/12/2012 - 18:00
Որտեղ է տեղի ունեցել: 
Ինչ է տեղի ունեցել: 

Ապրիլի 10-ին Ազատության Հրապարակում տեղի ունեցավ Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության առաջին հանրահավաքը: ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը, իր ելույթը սկսեց հիշեցումով այն մասին, որ ՀՀ Սահմանադրությամբ է ամրագրված, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, սակայն այն խլել են ժողովրդից: ՀՅԴ այստեղ է ժողովրդին իշխանությունը վերադարձնելու նպատակով: Վահան Հովհաննիսյանը կոչ արեց ժողովրդին միավորվել և "ոչ" ասել "գող ու անգրագետ" պարգամավորներին: Վահան Հովհաննիսյանը նշեց, որ ժողովուրդը կարոտել է իրենց հեղափոխական լինելուն, և բացատրեց, որ ՀՅԴ հեղափոխությունը հենց իրենց ներկայացրած ծրագրի մեջ է ամփոփված:

“Եթե ամեն ինչ լավ է, ապա ի՞նչը պիտի փոխել, իսկ եթե վատ է, ապա ինչո՞ւ ձեզ չպիտի փոխենք” հարցադրումը իշխանություններին ուղղելով ելույթը շարունակեց ՀՅԴ Գերագույն Մարմնի անդամ Արմեն Ռուստամյանը: Նա նշեց, որ զավեշտի է նմանվում փոփոխությունների անհրաժեշտության մասին իշխանությունների հայտարարությունները: Ըստ Արմեն Ռուստամյանի՝ իշխանություններն իրենց լծակները պետք է օգտագործեն հենց այդ փոփոխությունների համար, այլ ոչ թե ջանք ու եռանդ գործադրեն միայն մինչ ընտրությունները ժողովրդի քվեն ստանալու նպատակով, իսկ ընտրվելով՝ մոռանալ իրենց խոստումների մասին և հայտարարել, թե ամեն ինչ լավ է: Հայաստանում պետք է կատարել համակարգային փոփոխություններ և ձևավորել այնպիսի երկիր, որտեղ հայ մարդն իրեն լավ կզգա և չի մտածի երկիրը լքելու մասին:

Ելութ ունեցան նաև ՀՅԴ այլ ներկայացուցիչներ: Եզրափակիչ ելույթով հանդես եկավ ՀՅԴ Բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանը, ով ասաց, որ Հայ Յեղափոխական Դաշնակցությունն է, որ կարող է փոխել մեր կյանքը, վերջ դնել այսօրվա ապիկար տնտեսական քաղաքականությանը, բեկանել մեր կյանքում առկա անարդարությունները:

“Հին առասպելներում անելանելի վիճակում հայտնված մարդիկ գնում էին իմաստունի մոտ: Մեր նոր առասպելում եւս եկել է իմաստունի մոտ գնալու ժամանակը: Նոր առասպելի իմաստունը հենց Հայ Յեղափոխական Դաշնակցությունն է, սիրելի' ժողովուրդ”: 

Հանրահավաքը շարունակվեց Ներսիկ Իսպիրյանի և մի շարք այլ երգիչների համերգով և ավարտվեց հրավառությամբ:

Anna Grigoryan's picture

Անի ջան ես ոչ մի կուսակցության չեմ պատկանում, այդ իսկ պատճառով, որևէ կուսակցության համար քարոզչություն անելու բնավ նպատակ չունեմ: :)

Anna Grigoryan's picture

Նույն հաջողությամբ կարող էի գրել ցանկացած մեկ այլ կուսակցության հանրահավաքի մասին:

Anna Grigoryan's picture

Շատ Շնորհակալություն Տիգրան, իրոք, կարելի էր մարդկանց կարծիքն էլ հարցնել: Ուղակի սա առաջին անգամն է, որ նման բան եմ գրում, այդ պատճառով մտքովս չանցավ, դեռ շատ անփորձ եմ: Մյուս անգամ, որ որևէ կուսակցության հանրահավաքին գնամ, այդպես կանեմ:

Ani Smbatyan's picture

սա ակնհայտ քարոզչություն է, ըստ իս, ինչ կասեք Տիգրան

Tigran Hovhannisyan's picture

Աննա ջան, շատ հմուտ է գրված: Սակայն լավ կլիներ խոսեին նաեւ հասարակ մարդիկ, որոնք մասնակցում էին այդ հանրահավաքին: Իմանալ նրանց կարծիքը նույնպես հետաքրքիր է:

Pages

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Tigran Hovhannisyan 05/07/2016 - 19:13

Ուրախ տրամադրություն, ծիծաղ եւ պարզապես «դրայվ» դուք կարող եք ստանալ, դիտելով  «Վայ, մամա ջան» ֆիլմը, որի շնորհանդեսը կայացավ մայիսի 6-...

Arm Sargsyan 03/13/2016 - 19:33

Չգիտեմ, թե ցանկությունս որքանով է հնարավոր ի կատար ածել, որքանով՝ ոչ, բայց այն մեծ է, անչափ մեծ.

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:11

Տարիքակիցներիս հետ ժամանակ անցկացնելու համար մեծ մասամբ ստիպված եմ լինում գնալ քաղաքի տարբեր մասեր, քանի որ Դավթաշենում չկան իմ և իմ...

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:00

Սույն թվականի հունվարի 16-ի առավոտյան, Դավթաշեն առաջին թաղամասի կանգառներից մեկում կանգնած էի և նկատեցի մի խումբ տաքսիներ, որոնք...

Մարիամ Գրիգորյան 01/23/2016 - 23:01

Ողջույն: Ես Մարիամն եմ: Ապրում եմ Դավթաշենում: Հայաստանը ունի որոշակի բյուջե, բայց իր բյուջեից շատ քիչ մասն է հատկացնում թոշակառուներին...

Աշոտ Իսրաելյան 05/10/2014 - 16:00

Նորաբաց «Երևան Մոլ»-ում օրվա տարբեր ժամերին կարելի է տեսնել «Սամսունգ» ընկերության «ռոբոտին»: Ռոբոտը իր պարային շարժումներով գովազդում է...

Liza Gasparyan 01/08/2013 - 14:30
Նելլի Շիշմանյան 12/30/2012 - 19:15

Մեր օրերում ապրում են կանայք, ովքեր հայրենիքի խաղաղության համար չեն խնայել ոչինչ.  Հայրենական Մեծ Պատերազմի սկսվելու մասին լուրը լսելով...

Liza Gasparyan 12/07/2012 - 11:20

1988թ-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետեւանքով զոհվեց 25.000 մարդ , անօթեւան մնաց` 514.000-ը:

Elmira Abgarian 11/28/2012 - 12:00

Դեռևս մայիս ամսվա սկզբին անդրադարձել էի Երեւանի Դավթաշեն 4րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչների բողոքին առ այն, որ նրանց ջանքերով  աճեցրած...

Elmira Abgarian 11/28/2012 - 11:45

Երեւանի Դավթաշենի 4-րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչները բողոքում են, որ  տարիներ շարունակ իրենց կողմից տնկած և  խնամված ծառերը կտրել են...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...