«Թղթակցություններ

Լրագրողնե'ր, ավելի զգոն եղեք

Ոլորտ:

Երեքշաբթի, Հունիս 19, 2012 - 10:00
Որտեղ է տեղի ունեցել: 

Վճռաբեկ դատարանի այս տարի ընդունած մի որոշման համաձայն՝ լուր պատրաստելիս և հրապարակելիս ինֆորմացիայի միջոցների ու աղբյուրների ընտրության հարցում պետք է ավելի զգույշ և ուշադիր լինել:

 «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի իմաստով տեղեկատվության աղբյուրներն անձինք են (ֆիզիկական և իրավաբանական), որոնք տարբեր միջոցներով հրապարակում են տեղեկատվությունը։ Տեղեկատվության աղբյուր են հանդիսանում հեղինակները և լրատվական գործակալությունները։ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ հիշատակված դրույթներում ամրագրված անձի հրապարակային ելույթները, պաշտոնական փաստաթղթերը, հեղինակային ստեղծագործությունները տեղեկատվության աղբյուրների կողմից օգտագործվող միջոցներ են»,- մասնավորապես ասված է որոշման մեջ (Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2293/02/10 2012թ.):

«Փաստաթուղթ» տերմինն այս հոդվածի իմաստով չի նույնացվում բացառապես թղթային կրիչի կիրառմամբ գրավոր արտահայտված տեղեկատվության հետ: Դրանում կարող են ներառվել կրիչի ցանկացած տեսակի կիրառմամբ կատարված գրառումները (էլեկտրոնային նամակ, ֆաքս, լուսապատճեն և այլն):

Այս որոշումը բացառում է ցանկացած ֆիզիկական անձի տեղեկատվության աղբյուր դառնալու հանգամանքը, եթե վերը նշված պայմաններից գոնե մեկն առկա չէ, այսինքն՝ եթե նրա հրապարակային ելույթները չեն եւ ալյն: Հատկապես «շշուկները» կամ հասարակության որևէ հատվածում տարածված կարծիքը ինֆորմացիայի աղբյուր չեն կարող լինել՝ «ասում են», «ըստ տարածված լուրերի» կամ «ըստ բամբասանքների» և նմանատիպ արտահայտությունները պետք է մոռանալ, քանի որ դրանք ինֆորմացիայի հավաստիությունն ապահովող վստահելի աղբյուր չեն: Եթե հետագայում պարզվի դրանց վիրավորական բնույթը կամ այն ճանաչվի զրպարտություն, ողջ պատասխանատվությունը կընկնի լրագրողի վրա և ոչ թե աղբյուրի: 

Վերջին շրջանում շատ դեպքեր են եղել, երբ այս հարցերն անտեսելու հետևանքով դատական գործ են հարուցվել լրագրողի կամ լրատվամիջոցի դեմ: Այս որոշումը երկու միտում ունի: Մի կողմից այն, կարծես, նվազեցնում է վիրավորանքի և զրպարտանքի հավանականությունը լրագրողի կողմից, եթե նա անձամբ նման մտադրություն չունի, ի սկզբանե: Բայց մյուս կողմից էլ սահմանափակում է ինֆորմացիայի հոսքը, խոսքի ազատությունը, ինչը հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 27-րդ կետին:

Վճռաբեկի այս որոշման մասին իմացա GIZ–ի կողմից կազմակերպված սեմինարի շրջանակներում: Ես հանրային թղթակից եմ և չեմ ուզում երբևէ հանդես գալ իրավախախտ, զրպարտող կամ վիրավորող լրագրողի դերում: «Զրպարտության եւ վիրավորանքի վերաբերյալ իրավական դաշտը, միջազգային փորձը եւ ՀՀ իրավակիրառ պրակտիկան» սեմինարին մասնակցելու հիմնական մոտիվացիաս սա էր:

Այն կազմակերպվում էր «Հարավային Կովկասում իրավական և դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագրի շրջանակներում: Սեմինարը վարում էին «Արնի Քնասլթ» փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն, իրավաբան Արա Ղազարյանն և ՀՀ Սահմանադրական դատարանի իրավախորհրդատվական ծառայության գլխավոր մասնագետ, իրավաբան-փորձագետ  Նելլի Առաքելյանը:

Սեմինարի նպատակը լրագրողների իրավագիտակցությունը զարգացնելն էր: Այն ինձ համար շատ բացահայտումներ արեց: Ես եւս մեկ անգամ համոզվեցի նրանում, որ լրագրող լինես, թե հանրային թղթակից, մեծ պատասխանատվություն ես կրում հանրության առաջ` ճշգրիտ ինֆորմացիա տրամադրելու, հնարավորինս օբյեկտիվ ու բարեխիղճ լինելու: Այս կատեգորիաներն ինձ համար լրագրողական կարեւոր սկզբունք են դարձել:

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 09/28/2016 - 17:54

«Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ մեր քայլերը որոշակի ազդեցություն են ունենում բնության վրա, պետք է փորձել...

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Tigran Hovhannisyan 05/07/2016 - 19:13

Ուրախ տրամադրություն, ծիծաղ եւ պարզապես «դրայվ» դուք կարող եք ստանալ, դիտելով  «Վայ, մամա ջան» ֆիլմը, որի շնորհանդեսը կայացավ մայիսի 6-...

Arm Sargsyan 03/13/2016 - 19:33

Չգիտեմ, թե ցանկությունս որքանով է հնարավոր ի կատար ածել, որքանով՝ ոչ, բայց այն մեծ է, անչափ մեծ.

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:11

Տարիքակիցներիս հետ ժամանակ անցկացնելու համար մեծ մասամբ ստիպված եմ լինում գնալ քաղաքի տարբեր մասեր, քանի որ Դավթաշենում չկան իմ և իմ...

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:00

Սույն թվականի հունվարի 16-ի առավոտյան, Դավթաշեն առաջին թաղամասի կանգառներից մեկում կանգնած էի և նկատեցի մի խումբ տաքսիներ, որոնք...

Մարիամ Գրիգորյան 01/23/2016 - 23:01

Ողջույն: Ես Մարիամն եմ: Ապրում եմ Դավթաշենում: Հայաստանը ունի որոշակի բյուջե, բայց իր բյուջեից շատ քիչ մասն է հատկացնում թոշակառուներին...

Աշոտ Իսրաելյան 05/10/2014 - 16:00

Նորաբաց «Երևան Մոլ»-ում օրվա տարբեր ժամերին կարելի է տեսնել «Սամսունգ» ընկերության «ռոբոտին»: Ռոբոտը իր պարային շարժումներով գովազդում է...

Liza Gasparyan 01/08/2013 - 14:30
Նելլի Շիշմանյան 12/30/2012 - 19:15

Մեր օրերում ապրում են կանայք, ովքեր հայրենիքի խաղաղության համար չեն խնայել ոչինչ.  Հայրենական Մեծ Պատերազմի սկսվելու մասին լուրը լսելով...

Liza Gasparyan 12/07/2012 - 11:20

1988թ-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետեւանքով զոհվեց 25.000 մարդ , անօթեւան մնաց` 514.000-ը:

Elmira Abgarian 11/28/2012 - 12:00

Դեռևս մայիս ամսվա սկզբին անդրադարձել էի Երեւանի Դավթաշեն 4րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչների բողոքին առ այն, որ նրանց ջանքերով  աճեցրած...

Elmira Abgarian 11/28/2012 - 11:45

Երեւանի Դավթաշենի 4-րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչները բողոքում են, որ  տարիներ շարունակ իրենց կողմից տնկած և  խնամված ծառերը կտրել են...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 09/28/2016 - 17:54

«Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ մեր քայլերը որոշակի ազդեցություն են ունենում բնության վրա, պետք է փորձել...

Հերմինե Ղարիբյան 06/03/2016 - 17:22

Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցի նախաձնեռնությամբ մեկնարկեց «Բանավեճի մշակույթ, հռետորական խոսքի արվեստ»...