«Թղթակցություններ

Լևոնի պլաստիլինե աշխարհը

Ոլորտ:

10/21/2012 - 00:45
Որտեղ է տեղի ունեցել: 
Զեյթուն, Ուլնեցու փողոց
Ինչ է տեղի ունեցել: 

14-ամյա Լևոնի տանը մշտապես "բնակություն է հաստատել" «Դորիանս» հայկական ռոք խմբի մենակատար Գոռ Սուջյանը:  Նայեք առաջին նկարին ու կհամոզվեք, որ Լեւոնի` պլաստիլինե կերպարն իրոք նման է Գոռին: 

Գոռը Լեւոնի պլաստիլինե բազնաթիվ քանդակներից մեկն է միայն:

Լևոն Պողոսյանը սկսել է պլաստիլինով կերպարներ քանդակել 6 տարեկանից: 

Ինչպես նշում է Լևոնի մայրը, Լուսինեն, Լևոնը երբեք նկարչության կամ խեցեգործության խմբակներ չի հաճախել: Նա, այսպես ասած, ինքնուս է:

"Լեւոնը մանկուց սիրում էր պլաստիլինով աշխատել, պլաստիրինից պատրաստում էր մուլտերի հերոսների, հայտնի ֆուտբոլիստների, համակարգչային խաղերի կերպարների", - ասում է Լուսինեն:

Լևոնի պլաստիլինե աշխարհում տեղ են գտել նաև վիրտուալ կյանքի անբաժան սմայլիկները: Բացի պլաստիլինից, նա նաեւ աշխատում է այլ նյութերով. փայտերով ու թղթերով:

"Լեւոնը պլաստիլինով աշխատում է, երբ մուսան է գալիս", ասում է Լուսինեն:

Ամբողջական կերպարներ պատրաստելու համար Լևոնին շատ ժամանակ պետք չէ, կան աշխատանքներ, որոնք ստեղծելու համար նրան ընդամենը 5 րոպե է հարկավոր եղել: 

Լևոնի պատրաստած հերոսների դիմագծերը շատ կենդանի են: Նա ասում է, որ իր համար կարևորն այն է, որ իր պատրաստած հերոսները նման լինեն իրենց նախատիպերին. այսինքն, մուլտերից, կամ գրքերից հայտնի կերպարներին:  Նրա գլուգործոցներից է Քաջ Նազարը, որը շատ նման է  մուլտֆիլմից մեզ հայտնի հերոսին: Ու թեեւ շատերն են գովում տղայի շնորհքը, սակայն Լեւոնն ինքն իր ամենախիստ քննադատն է:  «Շատ մանրակրիտ է աշխատում ամեն դետալի վրա, երբեք իմիջայլոց ոչինչ չի պատրաստում»,- ասում է Լևոնի մայրը:  Երևի դա է պատճառը, որ Լևոնն իր հին աշխատանքներից շատերն այլևս չի հավանում, համարելով, որ դրանք այնքան էլ լավը չեն կամ լավ չեն պահպանվել:  Լևոն Պողոսյանն այժմ սովորում է 10-րդ դասարանում: Արդեն որոշել է, որ իր ապագա մասնագիտությունը ոսկերչությունն է լինելու, հաճախում է ոսկերչության դասերի: Դպրոցում իր սիրած առարկաներն անգլերենն ու ռուսերենն են:  Լևոնի տատը դժգոհում է, որ նա սկսել է համակարգչով ավելի շատ զբաղվել, քան պլաստիլինով:  Լևոնին համակարգչային ծրագրերը ևս հետաքրքրում են. դրանք նույնպես յուրացնում է տանը ինքնուրույն կամ մեծ եղբոր օգնությամբ:  Թեպետ տատը բողոքում է, որ թոռնիկն ու առհասարակ այսօրվա երիտասարդները քիչ են կարդում, բայց ես պարզեցի, որ Լևոնը հասցրել է կարդալ Րաֆֆու «Խենթը», սիրում է «Սամվել» վեպը:

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Tigran Hovhannisyan 05/07/2016 - 19:13

Ուրախ տրամադրություն, ծիծաղ եւ պարզապես «դրայվ» դուք կարող եք ստանալ, դիտելով  «Վայ, մամա ջան» ֆիլմը, որի շնորհանդեսը կայացավ մայիսի 6-...

Arm Sargsyan 03/13/2016 - 19:33

Չգիտեմ, թե ցանկությունս որքանով է հնարավոր ի կատար ածել, որքանով՝ ոչ, բայց այն մեծ է, անչափ մեծ.

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:11

Տարիքակիցներիս հետ ժամանակ անցկացնելու համար մեծ մասամբ ստիպված եմ լինում գնալ քաղաքի տարբեր մասեր, քանի որ Դավթաշենում չկան իմ և իմ...

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:00

Սույն թվականի հունվարի 16-ի առավոտյան, Դավթաշեն առաջին թաղամասի կանգառներից մեկում կանգնած էի և նկատեցի մի խումբ տաքսիներ, որոնք...

Մարիամ Գրիգորյան 01/23/2016 - 23:01

Ողջույն: Ես Մարիամն եմ: Ապրում եմ Դավթաշենում: Հայաստանը ունի որոշակի բյուջե, բայց իր բյուջեից շատ քիչ մասն է հատկացնում թոշակառուներին...

Աշոտ Իսրաելյան 05/10/2014 - 16:00

Նորաբաց «Երևան Մոլ»-ում օրվա տարբեր ժամերին կարելի է տեսնել «Սամսունգ» ընկերության «ռոբոտին»: Ռոբոտը իր պարային շարժումներով գովազդում է...

Liza Gasparyan 01/08/2013 - 14:30
Նելլի Շիշմանյան 12/30/2012 - 19:15

Մեր օրերում ապրում են կանայք, ովքեր հայրենիքի խաղաղության համար չեն խնայել ոչինչ.  Հայրենական Մեծ Պատերազմի սկսվելու մասին լուրը լսելով...

Liza Gasparyan 12/07/2012 - 11:20

1988թ-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետեւանքով զոհվեց 25.000 մարդ , անօթեւան մնաց` 514.000-ը:

Elmira Abgarian 11/28/2012 - 12:00

Դեռևս մայիս ամսվա սկզբին անդրադարձել էի Երեւանի Դավթաշեն 4րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչների բողոքին առ այն, որ նրանց ջանքերով  աճեցրած...

Elmira Abgarian 11/28/2012 - 11:45

Երեւանի Դավթաշենի 4-րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչները բողոքում են, որ  տարիներ շարունակ իրենց կողմից տնկած և  խնամված ծառերը կտրել են...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...