«Թղթակցություններ

Ծեծը դաստիարակության միջոց չէ

Ոլորտ:

Ուրբաթ, Մայիս 31, 2013 - 11:30
Որտեղ է տեղի ունեցել: 

Երեխաների նկատմամբ կատարվող բռնությունը բոլոր ժամանակներում եղել է արդիական խնդիր: Այսօր էլ այդ խնդիրը չի կորցրել իր արդիականությունը և շարունակում է պահպանվել մեր հասարակությունում: Երեխային ծեծի ենթարկելու հետևանքները պարզելու համար մենք դիմեցինք հոգեբան Նարինե Պետրոսյանի օգնությանը: Դիմեցինք նաև հոգևորականի, որպեսզի հնարավորինս լիարժեք բացահայտնեք  վերը նշված խնդրի հետևանքներն ու լրջությունը:

Բռնության տեսակներից ամենատարածվածը, թերևս, ծեծն է, որը առաջացնում է և՛ ֆիզիկական, և՛ հոգեբանական խնդիրներ: Ծնողներից շատերը հաճախ են կիրառում ծեծը, այն համարելով դաստիարակության միջոց: Սակայն, ըստ հոգեբանի, իրականում ծեծը առաջացնում է մի շարք հոգեբանական խնդիրներ, որոնք եեխային կարող են ուղեկցել ողջ կյանքի ընթացքում: Ծեծի միջոցով  ծնողները, ուսուցիչները և նույնիսկ դաստիարակները բռնանում են երեխայի կամքին: Սակայն այն չի փոխում և չի դաստիարակում  երեխաներին, ընդհակառակը` երեխան աստիճանաբար ադապտացվում է ծեծին` կորցնելով խոսելու, բացատրվելու և հասկանալու ընդունակությունը: Ծեծը, առաջին հերթին, մեծ հետք է թողնում երեխայի ինքնագնահատականի վրա: Բոլորս էլ գիտենք, որ ծեծը, հաճախ, ուղեկցվում է «դու չես կարող», «դու հիմար ես» և նմանատիպ այլ արտահայտություններով, որոնք էլ պատճառ կարող են դառնալ երեխայի մոտ ինքնագնահատականի ցածր լինելուն: Այս խնդիրն ընդհանուր է բոլոր տարիքի երեխաների դեպքում, սակայն մարդու զարգացումը կատարվում է երեք փուլով և յուրաքանչյուր փուլում նրանց նկատմամբ կիրառվող  բռնությունն ունի իրեն բնորոշ խնդիրներն ու դրանց կասեցման ձևերը:

Առավել վտանգավոր և կարևոր է 3 տարեկան երեխաների դեմ կատարվող բռնության (ծեծի) հետևանքները: Այս տարիքը համարվում է ճգնաժամային: 3 տարեկանում ձևավորվում է երեխայի «ես»-ը և հենց այս տարիքում են ծնողները շատ բաներ արգելում երեխաներին և անգիտակցաբար ճնշում նրանց: Սակայն սա ամենևին չի նշանակում, որ երեխային խղճով դաստիարակելը բերում է շատ մեծ արդյունքների: Ուստի ծնողը պետք է հասկանա, երբ է պետք խրախուսանքը և երբ` պատիժը: Եթե երեխային ծեծում եք պատժելու համար, ապա հիշեք, որ դա ոչ մի օգուտ չի տա, բացի հոգեկան և ֆիզիկական տրավմայից: Դրա փոխարեն կարելի է նրանց զրկել իրենց սիրած խաղից, խաղալիքից կամ այլ բաներից:

Կարևոր է նաև դեռահասության տարիքը. այն ունի իր վտանգները: Ծնողն այս շրջանում հատկապես  չպետք է ձեռք բարձրացնի երեխայի վրա, այլապես տեղի կունենա հետևյալը. երեխայի և ծնողի մեջ սկսվում է խնդիր, կոնֆլիկտ և հեռացում իրարից: Այս դեպքում իրավիճակը մի փոքր այլ է. ծնողը եղել է երեխայի տարիքին, ուստի կարող է նրան հասկանալ և հաղորդակցման միջոցով հարցին լուծում տալ, սակայն երեխան չի կարող մտածել 40 տարեկանի նման:

Զարգացման հաջորդ փուլում երեխան արդեն հանդես է գալիս որպես ձևավորած մարդ: Նա արդեն կրում է իր մեջ մանկության տարիներին ապրածը: Հասուն տարիքում առաջացած յուրաքանչյուր հոգեբանական խնդրի հիմքը  մանկության տարիներին ապրած խնդիրներն են: Իհարկե դրան պետք է գումարել նաև խառնվածքի տիպը, որովհետև նույն ընտանիքում երեխաները ստանում են նույն դաստիարակությունը, բայց մեծանում են տարբեր ձևով: Բայց որ ամեն ինչ գալիս է մանկությունից, դա անվիճելի փաստ է: Ծնողները ցանկացած պարագայում պետք է կարողանան տիրապետել իրենց, քանզի ծեծը երեխայի կողմից ընկալվում է որպես վիրավորանք, այլ ոչ ֆիզիկական ցավ: Իսկ եթե դուք ուզում եք ունենալ խելացի, դաստիարակված և հասարակությանը պիտանի երեխաներ, պետք է շեշտը դնել դեռ մանկությունից սկսած նրա ճիշտ դաստիարակության վրա:

Երեխաների նկատմամբ կատարվող բռնություններին դեմ է նաև եկեղեցին: Չէ որ Աստված սեր է, և նրան հավատացող մարդիկ պետք է սիրեն միմյանց: Իսկ մարդկանց կողմից հաճախ շահարկվող «ծեծը արքայությունից է եկել» արտահայտությանը հոգևորականը բացատրություն տալ չկարողացավ, ասելով, որ նման արտահայտություն չի լսել և չի հասկանում  դրա իմաստը:

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Tigran Hovhannisyan 05/07/2016 - 19:13

Ուրախ տրամադրություն, ծիծաղ եւ պարզապես «դրայվ» դուք կարող եք ստանալ, դիտելով  «Վայ, մամա ջան» ֆիլմը, որի շնորհանդեսը կայացավ մայիսի 6-...

Arm Sargsyan 03/13/2016 - 19:33

Չգիտեմ, թե ցանկությունս որքանով է հնարավոր ի կատար ածել, որքանով՝ ոչ, բայց այն մեծ է, անչափ մեծ.

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:11

Տարիքակիցներիս հետ ժամանակ անցկացնելու համար մեծ մասամբ ստիպված եմ լինում գնալ քաղաքի տարբեր մասեր, քանի որ Դավթաշենում չկան իմ և իմ...

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:00

Սույն թվականի հունվարի 16-ի առավոտյան, Դավթաշեն առաջին թաղամասի կանգառներից մեկում կանգնած էի և նկատեցի մի խումբ տաքսիներ, որոնք...

Մարիամ Գրիգորյան 01/23/2016 - 23:01

Ողջույն: Ես Մարիամն եմ: Ապրում եմ Դավթաշենում: Հայաստանը ունի որոշակի բյուջե, բայց իր բյուջեից շատ քիչ մասն է հատկացնում թոշակառուներին...

Աշոտ Իսրաելյան 05/10/2014 - 16:00

Նորաբաց «Երևան Մոլ»-ում օրվա տարբեր ժամերին կարելի է տեսնել «Սամսունգ» ընկերության «ռոբոտին»: Ռոբոտը իր պարային շարժումներով գովազդում է...

Liza Gasparyan 01/08/2013 - 14:30
Նելլի Շիշմանյան 12/30/2012 - 19:15

Մեր օրերում ապրում են կանայք, ովքեր հայրենիքի խաղաղության համար չեն խնայել ոչինչ.  Հայրենական Մեծ Պատերազմի սկսվելու մասին լուրը լսելով...

Liza Gasparyan 12/07/2012 - 11:20

1988թ-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետեւանքով զոհվեց 25.000 մարդ , անօթեւան մնաց` 514.000-ը:

Elmira Abgarian 11/28/2012 - 12:00

Դեռևս մայիս ամսվա սկզբին անդրադարձել էի Երեւանի Դավթաշեն 4րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչների բողոքին առ այն, որ նրանց ջանքերով  աճեցրած...

Elmira Abgarian 11/28/2012 - 11:45

Երեւանի Դավթաշենի 4-րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչները բողոքում են, որ  տարիներ շարունակ իրենց կողմից տնկած և  խնամված ծառերը կտրել են...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...