«Թղթակցություններ

Ծիրանագո՞ւյն, թե՞ նարնջագույն

Ոլորտ:

Երեքշաբթի, Հուլիս 5, 2012 - 00:00
Որտեղ է տեղի ունեցել: 

1990թ-ի հուլիսի 5-ին ընդունվել է Հայաստանի Անկախ Հանրապետության Սահմանադրությունը: Սա հարմար պահ է այս մասին խոսելու համար:

Հայաստանի Հանրապետության պետական-քաղաքական կյանքում ամենակարևոր իրադարձություններից էր  սա, ինչն ամբողջատիրական համակարգից դեպի ժողովրդավար պետության անցնելու իրավական հիմքերը դրեց:

Սակայն այժմ ուզում եմ ուշադրություն դարձնել ՀՀ Սահմանադրության ձեւակերպմանը: Խոսքը «ՀՀ դրոշի մասին» օրենքում առկա «նարնջագույն» եզրութն է:

«Հայաստանի Հանրապետության պետական դրոշի մասին» ՀՀ օրենքը, հիմնվելով «Հայաստանի Հանրապետության անկախության մասին» հռչակագրի 1-ին հոդվածին, ամրագրել է Հայաստանի 1-ին Հանրապետության դրոշի վերահաստատումը: Այսպիսին էր Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի 1990թ-ի օգոստոսի 24-ի որոշումը՝

/Մեջբերում  «ՀՀ դրոշի մասին» օրենքից/

Հայաստանի Հանրապետության դրոշը Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշներից է։ Հայաստանի Հանրապետության դրոշը եռագույն է՝ վերևից ներքև կարմիր, կապույտ, նարնջագույն հորիզոնական հավասար շերտերով։ 

Կարմիր գույնը խորհրդանշում է Հայկական բարձրավանդակը, հայ ժողովրդի մշտական պայքարը հարատևման, քրիստոնեական հավատքի, Հայաստանի անկախության և ազատության համար։ 

Կապույտ գույնը խորհրդանշում է հայ ժողովրդի ապրելու կամքը խաղաղ երկնքի ներքո։ 

Նարնջագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի արարչական տաղանդը և աշխատասիրությունը։ 

/մեջբերման ավարտ/

Հայաստանի 1-ին Հանրապետության (1918-1920 թթ) եռագույն դրոշը ճիշտ նույն գույներով՝ «կարմիր, կապույտ եւ նարնջագույն» հորիզոնական երեք երիզներից, դարձավ 3-րդ Հանրապետության դրոշը:

Ըստ «Հայարիականչ»-ի` Հայաստանի 1-ին Հանրապետության դրոշի ձեւավորմն առընչություն է ունեցել Բիբլիա-Աստվածաշնչի մոտիվներին:

Նույն աղբյուրում նշվում է, որ ՀՀ դրոշի ձեւավորման ու գույների (եռագույնի) ընտրության համար նախատիպ է ընդունվել Հին Կտակարանի Ելից գրքում 23 անգամ կրկնվող սույն գրությունը՝ Սուրբ-Սրբոցի «…կապուտակէ եւ ծիրանագույնէ ու կրկնակի կարմիրէ…» վարագույրների գույները:

Հրեաների Եհովա Աստվածը Մովսես մարգարեին թելադրել է, որպեսզի Սուրբ-Սրբոցի վարագույրները լինեն նշյալ գույներով: 

1919թ-ին Հայաստանի 1-ին Հանրապետության խորհրդարանը պետական դրոշի գույների հաստատման ժամանակ՝ «…կապուտակէ եւ ծիրանագույնէ ու կրկնակի կարմիրէ…» գույներից միայն ծիրանագույնը չի ընտրել, քանի որ այդ ժամանակ երկրում ծիրանագույն կտոր չի եղել, այլ ընդունել է նարնջագույնը (երբեմն գործածվում է «դեղին» եզրույթը): Սակայն «նարնջագույն»-ի մեկնությունը մնացել է գրեթե նույնը. ծիրանագույնին փոխարինած նարնջագույնը կամ դեղինը խորհրդանշել է արդար աշխատանքը, հատկապես դեղինի գործածության պարագայում՝ ցորենի արտը՝ հացը:

Հարկ է նշել, որ հայկական թագավորների ծիրանագույն-ծիրանավառ թիկնոցները խորհրդանշել են մեր հզոր թագավորությունների հայկականությունը: Ծիրանը (Ծիր-անը, նաեւ՝ Ծիր-Կաթին՝ մեր գալակտիկան) բնորոշել է Հայոց հայրենիքի եւ Հայոց թագավորությունների արարչաբնույթ, տիեզերահաս-տիեզերածիր լինելը: Եվ պարզ է դառնում, որ «ծիրանագույն»-ը փոխարինելով «նարնջագույնի»` մասամբ խախտվել է ՀՀ դրոշի խորհուրդը:

Եթե անգամ մի կողմ թողնենք դրոշի պատմությունը եւ հիմնվենք միայն «ծիրանագույն» եւ «նարնջագույն» բառերի բացատրության վրա` բավական է, որ պահանջենք փոփոխություն «ՀՀ դրոշի մասին» օրենքում: «Ծիրանագույն»-ը բացառապես հայկական ծագում ունեցող «ծիրան» մրգի գույնն է, իսկ «նարնջագույն»-ը, որը նարինջ (ցիտրուսային, մերձարևադարձային  և  արևադարձային  գոտիներում աճող միրգ) մրգի գույնն է` ոչ մի առընչություն չի կարող ունենալ ՀՀ դրոշի հետ:

 

Բարև ձեզ: Շնորհակալ եմ այս նյութի համար, քանի որ մի քանի տարի է ուզում եմ անդրադաձնալ մեր դրոշի գույներին ու դրանց մեկնաբանություններին: Ցավով եմ ուզում նշել, որ մեր հայրերի ստացած ժառանգությունից անտեղյակ լինելու պատճառով մենք բավական հաճախ ենք ընկնում շփոթությունների մեջ ու այդ շփոթություն էլ ներկայացնելով մեր հասարակությանը` որոշակի ««սխալ»» գիտելիք ենք ստեղծում:
Իսկապես հիաշալի կլիներ, որ հայկական բնաշխարհում աճող պտուղի գույնը լիներ մեր գլխավոր օրենքում որպես մեր դրոշի գուններից մեկը: Ցավոք դա չի կարող լինել, քանի որ ծիրանագույնը բնավ էլ ծիրան մրգի գույնը չէ: Ծիրան բառը առաջացել է ծիր-տիեզերք բառից և նշանակում է տիեզերական պտուղ: Ծիրանագույնն էլ նշանակում է տիեզերքի գույն, որը նարնջագույնի, դեղինի կամ գազարագույնի հետ կապ չունի: Ծիրանագունը ծիրանի գունը ՉԷ: Ինչպես դուք եք գրել ձեր նյութում, ծիրանագոյւնը կրկնակի կարմիրն է: Բառերով մի քիչ դժվար է նկարագրել, թե կոնկրետ որ գույն է ծիրանագոյւնը, սակայն փորձեմ. դա կարմրամանուշակագույն է, ալ կարմիրի երանգներց մեկը: Հնում այդ գույնը կարողացել են ստանալ միայն հայ վարպետները, այլն էլ միայն որդան կարմիր ներկից: Այդ գույնով ներկված թիկնոցներն ու գորգերը բավական թանկ են գնահատվել ոչ միայն մեր արքունիքում, այլ նաև Հռոմում, Բյուզիանդիայում, Ասորեստանում, Արաբական երկրներում: Այն երբեմն ոսկուց ու թանկարժեք քարերից ավելի բարձր է գնահատվել:
Եվ եթե ուզում ենք որ մեր դրոշի գույնը կոչվի ոչ թե նարնջագույն, այլ ծիրանագույն, եկեք փոխենք մեր դրոշի գույնը, և նարնջագույնին ծիրանագույն չվերագրենք:

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 09/28/2016 - 17:54

«Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ մեր քայլերը որոշակի ազդեցություն են ունենում բնության վրա, պետք է փորձել...

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Tigran Hovhannisyan 05/07/2016 - 19:13

Ուրախ տրամադրություն, ծիծաղ եւ պարզապես «դրայվ» դուք կարող եք ստանալ, դիտելով  «Վայ, մամա ջան» ֆիլմը, որի շնորհանդեսը կայացավ մայիսի 6-...

Arm Sargsyan 03/13/2016 - 19:33

Չգիտեմ, թե ցանկությունս որքանով է հնարավոր ի կատար ածել, որքանով՝ ոչ, բայց այն մեծ է, անչափ մեծ.

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:11

Տարիքակիցներիս հետ ժամանակ անցկացնելու համար մեծ մասամբ ստիպված եմ լինում գնալ քաղաքի տարբեր մասեր, քանի որ Դավթաշենում չկան իմ և իմ...

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:00

Սույն թվականի հունվարի 16-ի առավոտյան, Դավթաշեն առաջին թաղամասի կանգառներից մեկում կանգնած էի և նկատեցի մի խումբ տաքսիներ, որոնք...

Մարիամ Գրիգորյան 01/23/2016 - 23:01

Ողջույն: Ես Մարիամն եմ: Ապրում եմ Դավթաշենում: Հայաստանը ունի որոշակի բյուջե, բայց իր բյուջեից շատ քիչ մասն է հատկացնում թոշակառուներին...

Աշոտ Իսրաելյան 05/10/2014 - 16:00

Նորաբաց «Երևան Մոլ»-ում օրվա տարբեր ժամերին կարելի է տեսնել «Սամսունգ» ընկերության «ռոբոտին»: Ռոբոտը իր պարային շարժումներով գովազդում է...

Liza Gasparyan 01/08/2013 - 14:30
Նելլի Շիշմանյան 12/30/2012 - 19:15

Մեր օրերում ապրում են կանայք, ովքեր հայրենիքի խաղաղության համար չեն խնայել ոչինչ.  Հայրենական Մեծ Պատերազմի սկսվելու մասին լուրը լսելով...

Liza Gasparyan 12/07/2012 - 11:20

1988թ-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետեւանքով զոհվեց 25.000 մարդ , անօթեւան մնաց` 514.000-ը:

Elmira Abgarian 11/28/2012 - 12:00

Դեռևս մայիս ամսվա սկզբին անդրադարձել էի Երեւանի Դավթաշեն 4րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչների բողոքին առ այն, որ նրանց ջանքերով  աճեցրած...

Elmira Abgarian 11/28/2012 - 11:45

Երեւանի Դավթաշենի 4-րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչները բողոքում են, որ  տարիներ շարունակ իրենց կողմից տնկած և  խնամված ծառերը կտրել են...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 09/28/2016 - 17:54

«Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ մեր քայլերը որոշակի ազդեցություն են ունենում բնության վրա, պետք է փորձել...

Հերմինե Ղարիբյան 06/03/2016 - 17:22

Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցի նախաձնեռնությամբ մեկնարկեց «Բանավեճի մշակույթ, հռետորական խոսքի արվեստ»...