«Թղթակցություններ

Կանանց խնդիրները Հայաստանում

Ոլորտ:

Երկուշաբթի, Նոյեմբեր 5, 2012 - 23:45
Որտեղ է տեղի ունեցել: 

Այսօր մեր երկրում շատ է խոսվում կանանց խնդիրների ու դրանց լուծման ամենատարբեր միջոցների մասին: Անշուշտ, մեր երկրում ունենք  թե՛ սոցիալական, թե՛ կրթական  և թե՛ առողջապահական խնդիրներ, որոնք բարձրաձայնվում են կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող այս կամ այն կառույցի կողմից: 

 Փաստորեն կարելի է մտածել, որ կան բոլոր նախադրյալները, որ մեր կանայք լինեն ակտիվ ու նախաձեռնող, ինչը կփոխի նրանց կյանքը դեպի լավը, քանզի նրանք այսօր ավելի իրազեկված են: Չէ որ բազմաթիվ խնդիրներ առաջ են գալիս հենց իրազեկվածության պակասից: Իհարկե, կան նաև իրազեկված, խելացի ու նախաձեռնող կանայք, ովքեր իրենց աշխատանքով արարում են, ստեղծում ու ստեղծագործում: Սակայն մի խնդրի մասին չեմ կարող չխոսել, որը շատ տարածված է մեր համայնքում: Այդ խնդիրը, ցավոք սրտի, արմատացած երևույթ է, այն նաև մեր հասարակության խնդիրն է: Ցավով նկատում եմ, որ շատ կանայք չունեն հետաքրքրություններ, նրանց չի հուզում անգամ սեփական խնդիրները, նրանք անտարբեր են շրջապատի հանդեպ ու մի տեսակ անհաղորդ են կյանքին: Ամենազարմանալին այն է, որ այդ անտարբերությունը  դառնում է բնավորություն, կենցաղավարություն:  Ցավալի է տեսնել, թե ինչպես են այդ կանայք անտեղի սպառում ժամանակը, երբ  այն կարելի է տրամադրել շատ ավելի կարևոր բաների` օրինակ, ասենք, սեփական երեխաներին վերաբերող հարցերին: Մինչդեռ նրանք հանգիստ կարող են նստել սուրճի սեղանի մոտ, նույնքան հանգիստ էլ վայելել արևածաղիկի սերմեր, իսկ իրենց երեխաները` անփույթ ու անխնամ վազվզում են ավտոճանապարհին: Կյանքից նրանց ակնկալիքը մեկն է, թե երբ ինչ որ մեկը ինչ-որ օգնություն կտա իրենց: Տարօրինակ ու զարմանալի այս սպասումներից ու ցանկություններից անցնեմ ասելիքիս:  Արևածաղիկ ու սուրճ վայելելու հարցը չէ, որ ուզում եմ քննարկել: Պարզապես ապրելով այդ միջավայրում չես կարող չնկատել այս ամենը, ասել է, թե` խնդիրները: Առավել դժվար է գիտակցումը, երբ կա նման երևույթ, որ հայ կինը, ով իր առաքինությամբ ու մտածելակերպով տարբերվում է բոլոր մյուս  ազգերի կանանցից, այսօր մի տեսակ դարձել  է   թույլ ու անտարբեր և դարձյալ կրկնում եմ` անհաղորդ: Համարել, որ դարձյալ պատճառը իրազեկվածության պակասն է, մի քիչ զարմանալի է 21-րդ դարում ապրող կնոջ համար, կարծում եմ, արդարացի չի լինի: Թե դարձյալ կառույցները անելիք ունեն... Պարզապես չեմ կարծում, որ այս դեպքում սեփական խնդիրները պետք է լուծվեն կողքից կամ էլ պարզապես ես դեռ չեմ գտել հարցերի պատասխանները: Հարցեր, որոնք փաստ է, որ կան և պատասխաններ են պահանջում: Մնում է հուսալ, որ մեր հասարակության խնդիրները մի օր անպայման լուծումներ կգտնեն, առավել ևս կանայք կապրեն առանց խնդիրների: 

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 09/28/2016 - 17:54

«Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ մեր քայլերը որոշակի ազդեցություն են ունենում բնության վրա, պետք է փորձել...

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Tigran Hovhannisyan 05/07/2016 - 19:13

Ուրախ տրամադրություն, ծիծաղ եւ պարզապես «դրայվ» դուք կարող եք ստանալ, դիտելով  «Վայ, մամա ջան» ֆիլմը, որի շնորհանդեսը կայացավ մայիսի 6-...

Arm Sargsyan 03/13/2016 - 19:33

Չգիտեմ, թե ցանկությունս որքանով է հնարավոր ի կատար ածել, որքանով՝ ոչ, բայց այն մեծ է, անչափ մեծ.

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:11

Տարիքակիցներիս հետ ժամանակ անցկացնելու համար մեծ մասամբ ստիպված եմ լինում գնալ քաղաքի տարբեր մասեր, քանի որ Դավթաշենում չկան իմ և իմ...

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:00

Սույն թվականի հունվարի 16-ի առավոտյան, Դավթաշեն առաջին թաղամասի կանգառներից մեկում կանգնած էի և նկատեցի մի խումբ տաքսիներ, որոնք...

Մարիամ Գրիգորյան 01/23/2016 - 23:01

Ողջույն: Ես Մարիամն եմ: Ապրում եմ Դավթաշենում: Հայաստանը ունի որոշակի բյուջե, բայց իր բյուջեից շատ քիչ մասն է հատկացնում թոշակառուներին...

Աշոտ Իսրաելյան 05/10/2014 - 16:00

Նորաբաց «Երևան Մոլ»-ում օրվա տարբեր ժամերին կարելի է տեսնել «Սամսունգ» ընկերության «ռոբոտին»: Ռոբոտը իր պարային շարժումներով գովազդում է...

Liza Gasparyan 01/08/2013 - 14:30
Նելլի Շիշմանյան 12/30/2012 - 19:15

Մեր օրերում ապրում են կանայք, ովքեր հայրենիքի խաղաղության համար չեն խնայել ոչինչ.  Հայրենական Մեծ Պատերազմի սկսվելու մասին լուրը լսելով...

Liza Gasparyan 12/07/2012 - 11:20

1988թ-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետեւանքով զոհվեց 25.000 մարդ , անօթեւան մնաց` 514.000-ը:

Elmira Abgarian 11/28/2012 - 12:00

Դեռևս մայիս ամսվա սկզբին անդրադարձել էի Երեւանի Դավթաշեն 4րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչների բողոքին առ այն, որ նրանց ջանքերով  աճեցրած...

Elmira Abgarian 11/28/2012 - 11:45

Երեւանի Դավթաշենի 4-րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչները բողոքում են, որ  տարիներ շարունակ իրենց կողմից տնկած և  խնամված ծառերը կտրել են...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 09/28/2016 - 17:54

«Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ մեր քայլերը որոշակի ազդեցություն են ունենում բնության վրա, պետք է փորձել...

Հերմինե Ղարիբյան 06/03/2016 - 17:22

Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցի նախաձնեռնությամբ մեկնարկեց «Բանավեճի մշակույթ, հռետորական խոսքի արվեստ»...