«Թղթակցություններ

Կարգախոսային

Ոլորտ:

Չորեքշաբթի, Մարտ 21, 2012 - 01:15
Որտեղ է տեղի ունեցել: 

 

1999 -ին դաշնակցության նախընտրական քարոզարշավի համար ինձ խնդրեցին մոտ մեկ րոպեանոց տեսահոլովակի տեքստ պատրաստել:

 

Սա ինձ համար կոմերցիոն պատվեր էր: Քաղաքական, նախընտրական տեսահոլովակների տեքստեր, սցենարներ գրելը հետաքրքիր էր ու ֆինանսապես`  ձեռնտու: Դաշնակցության առաջին հոլովակներից մեկի համար տեքստ գրելն էնքան էղ դժվար չէր: Դժվարը կարգախոս առաջարկելն էր. խնդրել էին նաեւ մտածել կարգախոսի շուրջ: 

 

Կարգախոս ու տեքստ ներկայացնելու` ժամանակակից լեզվով ասած "դեդլայն"-ը մոտենում էր, հարմար գաղափար չէր ծնվում: Մի քանի օր ունեի: Համադրում էի տարբեր բառեր, փորձում հասկանալ ի՞նչ ձեւակերպումով կարելի է դաշնակցությանը ներկայացնել մարդկանց,  ուզում էի մի տարբերակ գտնել, որ լիներ դաշնակցական, մարդկային եւ համամարդկային տարրերով ... :

 

Վերջնաժամկետի նախորդ օրը ձեւակերպումը ծնվեց. հին ընկերները չեն դավաճանում: 

 

Առավոտյան գնացի ստուդիա, ու կոլլեգայիս հպարտ հայտնեցի ...

- Սուս, գտել եմ, կտեսնես, որ կհավանեն: 

- Դե ասա:

- "Հին ընկերները չեն դավաճանում": 

- Չէ, հաստատ չեն հավանի, ... .... : 

- Կտեսնես, որ կհավանեն: 

Հետո  ... հետո անցան տարիներ ... ու մինչ օրս, իմ գործընկեր, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը մինչ օրս ինձ տեսնելիս հաճախ ասում է ` հին ընկե՞ր ու ինքն էլ պատմում, թե ով է կարգախոսի հեղինակը:

 

Ինքս դաշնակցական չեմ, բայց ստացվեց այնպես, որ դաշնակցության այդ կարգախոսի հեղինակը ես դարձա:: 

 

"Հին ընկերները չեն դավաճանում"-ն էլ դարձավ մի ձեւակերպում,  որն օգտագործում են տարբեր առիթներով. երբեմն` դաշնակցությանը քննադատելու http://archive.168.am/am/articles/10431 , ծաղրելու համար, հաճախ` տարբեր կարգախոսներ համեմատելիս, կամ էլ` ոչ քաղաքական զրույցներում, ինչպես օրինակ սպորտային թեմաներով http://www.armtimes.com/22317 նյութերում:  

 

Ոմանք նույնիսկ Ձմեռ պապին ուղղված նամակում են մեջբերում "Հին ընկերները չեն դավաճանում" սկզբունքը http://aravot.am/old/am/articles/entertainment/87214/view: 

 

Գուգլում փնտրելիս գտա մոտ 3000 էջ, որում այս ձեւակերպումն օգտագործված է: 

 

Ասում են, որ կարգախոսը երկար քննարկումներից հետո է հաստատվել ՀՅԴ-ում: Լավն է այն, թե վատը` հիմա արդեն էական չէ: 

 

Հիմա մենք մոտենում ենք մի ժամանակահատվածի, երբ մեզ օրեր շարունակ փորձելու են համոզել նոր կարգախոսներ հրամցնելով: Դեռ չէինք ընտելացել ՀՀԿ-ի "հավատա" կարգախոսին, երբ ի հայտ եկավ մի նոր կարգախոս` ԲՀԿ-ինը, որում նույնպես կա "հավատի" տարրը:   Սպասում եմ երրորդ "հավատա" բառով կազմված կարգախոսին: 

 

Իսկ եթե ավելի լուրջ, ապա ամենաուժեղ ու դիպուկ կարգախոսներն անգամ ազդեցիկ չեն կարող լինել եթե կարգախոսի ու արած եւ արվող քայլերի միջեւ հակասություն կա: Առավել եւս, երբ հակասությունը մի խոր անդունդի չափերի է հասնում ... : 

Սոնա Խաչատրյան's picture

Իսկապես շատ լավ նյութ էր Անի ջան դու շատ լավ էս արել,որ այս նյութը վերաբերվում է Հ.Թումանյանին,որովհետև փետրվարի 19-ին նրա ծննդյան օրն է:

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 09/28/2016 - 17:54

«Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ մեր քայլերը որոշակի ազդեցություն են ունենում բնության վրա, պետք է փորձել...

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Tigran Hovhannisyan 05/07/2016 - 19:13

Ուրախ տրամադրություն, ծիծաղ եւ պարզապես «դրայվ» դուք կարող եք ստանալ, դիտելով  «Վայ, մամա ջան» ֆիլմը, որի շնորհանդեսը կայացավ մայիսի 6-...

Arm Sargsyan 03/13/2016 - 19:33

Չգիտեմ, թե ցանկությունս որքանով է հնարավոր ի կատար ածել, որքանով՝ ոչ, բայց այն մեծ է, անչափ մեծ.

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:11

Տարիքակիցներիս հետ ժամանակ անցկացնելու համար մեծ մասամբ ստիպված եմ լինում գնալ քաղաքի տարբեր մասեր, քանի որ Դավթաշենում չկան իմ և իմ...

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:00

Սույն թվականի հունվարի 16-ի առավոտյան, Դավթաշեն առաջին թաղամասի կանգառներից մեկում կանգնած էի և նկատեցի մի խումբ տաքսիներ, որոնք...

Մարիամ Գրիգորյան 01/23/2016 - 23:01

Ողջույն: Ես Մարիամն եմ: Ապրում եմ Դավթաշենում: Հայաստանը ունի որոշակի բյուջե, բայց իր բյուջեից շատ քիչ մասն է հատկացնում թոշակառուներին...

Աշոտ Իսրաելյան 05/10/2014 - 16:00

Նորաբաց «Երևան Մոլ»-ում օրվա տարբեր ժամերին կարելի է տեսնել «Սամսունգ» ընկերության «ռոբոտին»: Ռոբոտը իր պարային շարժումներով գովազդում է...

Liza Gasparyan 01/08/2013 - 14:30
Նելլի Շիշմանյան 12/30/2012 - 19:15

Մեր օրերում ապրում են կանայք, ովքեր հայրենիքի խաղաղության համար չեն խնայել ոչինչ.  Հայրենական Մեծ Պատերազմի սկսվելու մասին լուրը լսելով...

Liza Gasparyan 12/07/2012 - 11:20

1988թ-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետեւանքով զոհվեց 25.000 մարդ , անօթեւան մնաց` 514.000-ը:

Elmira Abgarian 11/28/2012 - 12:00

Դեռևս մայիս ամսվա սկզբին անդրադարձել էի Երեւանի Դավթաշեն 4րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչների բողոքին առ այն, որ նրանց ջանքերով  աճեցրած...

Elmira Abgarian 11/28/2012 - 11:45

Երեւանի Դավթաշենի 4-րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչները բողոքում են, որ  տարիներ շարունակ իրենց կողմից տնկած և  խնամված ծառերը կտրել են...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 09/28/2016 - 17:54

«Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ մեր քայլերը որոշակի ազդեցություն են ունենում բնության վրա, պետք է փորձել...

Հերմինե Ղարիբյան 06/03/2016 - 17:22

Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցի նախաձնեռնությամբ մեկնարկեց «Բանավեճի մշակույթ, հռետորական խոսքի արվեստ»...