«Թղթակցություններ

Համախմբման կոչ ուսանողներին

Ոլորտ:

Շաբաթ, Նոյեմբեր 3, 2012 - 19:00
Որտեղ է տեղի ունեցել: 

Ինչպես հասրակական ակտիվիստ Միքայել Նազարյանն է նշում` այսօր Հայաստանում համալսարաններից անօրինաբար հեռացված 1000-ից ավելի ուսանողներ կան:

 Նրա և մի քանի այլ ակտիվիստնտների կողմից ստեղծվել է «Հանուն ուսանողների իրավունքների պաշտպանության» նախաձեռնությունը, որի շրջանակներում նախատեսում են համախմբել որքան հնարավոր է շատ ուսանողներ, և արագացնել իրենց խնդիրների լուծման գործընթացը: «Եթե նույնիսկ 100 հոգի լինենք սկզբում, այնպիսի աղմուկ կբարձրացնենք, որ բոլորը մեր մասին կիմանան»- ասում է Միքայելը և հավելում, որ նույնիսկ 1000-ի փոխարեն ընդամենը 3 ուսանող լիներ, ինքն էլ չլիներ նրանց շարքերում, էլի նույն եռանդով կպայքարեր նրանց իրավունքների վերականգնման համար: «Ինչպես տեսնում եք, նախաձեռնությունը կոչված է իրավունքների, այլ ոչ թե ուսանողների պաշտպանությանը: Ցանկացած դեպքում օրենքի գերակայություն ենք պահանջում»- ասում է նա: Քանի որ այդքանին գտնելն իրենց համար դժվար է, Միքայելը խնդրում է՝ համալսարաննեից անօրինաբար հեռացվածներն իրենք կապ հաստատեն նախաձեռնության կազմակերպիչների հետ՝ նրանց միանալու համար: Ինքը՝ Երևանի պետական լեզվաբանական համալսարանի ուսանող Միքայել Նազարյանը, 2012 թ. սեպտեմբերի 26-ի հրամանով հեռացվել է համալսարանից` ակադեմիական վատ առաջադիմության պատճառաբանությամբ:  Նա 2 անգամ «էկոլոգիական մանկավարժություն» առարկայից ստացել է անբավարար գնահատական, մեկ անգամ էլ հիվանդության պատճառով չի մասնակցել լուծարքային վերաքննությանը: Բուհի նախկին կանոնադրության համաձայն՝ ուսանողը ստանում էր տվյալ առարկայից քննություն հանձնելու 4 հնարավորություն, մինչդեռ 2012 թ-ից ուժի մեջ մտած նոր կանոնադրությամբ՝ ընդամենը 3: Եվ միայն այդ 3-ից էլ անբավարար գնահատական ստանալն է համարվում ակադեմիական անբավարար առաջադիմություն: Ստացվում է, որ Միքայելի քննությունից բացակայելն ընդունվել է իբրև «անբավարար գնահատական», ու դեռ ավելին, նրա վրա կիրառվել է նոր կանոնադրությունը, այն դեպքում, երբ նա Վ. Բրյուսովի անվան համալսարան է ընդունվել 2010 թ-ին՝ իր և համալսարանի միջև առկա իրավահարաբերությունները ծագել են նույն թվականին, իսկ ՀՀ Սահմանադրության 22-րդ հոդվածն ասում է՝ «Պատասխանատվություն սահմանող կամ պատասխանատվությունը խստացնող օրենքը հետադարձ ուժ չունի»: Հեռացման մասին հրամանից հետո Միքայել Նազարյանը դիմել է ԿԳՆ՝ ներկայացնելով բողոք և պահանջելով, որ համալսարանի հրամանը չեղյալ հայտարարվի, քանի որ ընդունվել է օրենքի խախտմամբ և հետևաբար օրենքի ուժ չունի: Հոկտեմբերի 1-ին «Հայելի» ակումբում ասուլիս է ունեցել, սակայն այն նույնպես էական արդյունք չի տվել, քանի որ, ինչպես ինքն է նշում, լրագրողմները կողմնակալ վերաբերմունք էին ցուցաբերում: Առայսօր նա չի ստացել իրեն բավարարող պատասխան, սակայն կոչ է անում մյուս ուսանողներին, որոնք ևս անօրինաբար են հեռացվել համալսարաններից` համախմբվել և լուծում տալ այս գլոբալ հարցին: 

 

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Tigran Hovhannisyan 05/07/2016 - 19:13

Ուրախ տրամադրություն, ծիծաղ եւ պարզապես «դրայվ» դուք կարող եք ստանալ, դիտելով  «Վայ, մամա ջան» ֆիլմը, որի շնորհանդեսը կայացավ մայիսի 6-...

Arm Sargsyan 03/13/2016 - 19:33

Չգիտեմ, թե ցանկությունս որքանով է հնարավոր ի կատար ածել, որքանով՝ ոչ, բայց այն մեծ է, անչափ մեծ.

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:11

Տարիքակիցներիս հետ ժամանակ անցկացնելու համար մեծ մասամբ ստիպված եմ լինում գնալ քաղաքի տարբեր մասեր, քանի որ Դավթաշենում չկան իմ և իմ...

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:00

Սույն թվականի հունվարի 16-ի առավոտյան, Դավթաշեն առաջին թաղամասի կանգառներից մեկում կանգնած էի և նկատեցի մի խումբ տաքսիներ, որոնք...

Մարիամ Գրիգորյան 01/23/2016 - 23:01

Ողջույն: Ես Մարիամն եմ: Ապրում եմ Դավթաշենում: Հայաստանը ունի որոշակի բյուջե, բայց իր բյուջեից շատ քիչ մասն է հատկացնում թոշակառուներին...

Աշոտ Իսրաելյան 05/10/2014 - 16:00

Նորաբաց «Երևան Մոլ»-ում օրվա տարբեր ժամերին կարելի է տեսնել «Սամսունգ» ընկերության «ռոբոտին»: Ռոբոտը իր պարային շարժումներով գովազդում է...

Liza Gasparyan 01/08/2013 - 14:30
Նելլի Շիշմանյան 12/30/2012 - 19:15

Մեր օրերում ապրում են կանայք, ովքեր հայրենիքի խաղաղության համար չեն խնայել ոչինչ.  Հայրենական Մեծ Պատերազմի սկսվելու մասին լուրը լսելով...

Liza Gasparyan 12/07/2012 - 11:20

1988թ-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետեւանքով զոհվեց 25.000 մարդ , անօթեւան մնաց` 514.000-ը:

Elmira Abgarian 11/28/2012 - 12:00

Դեռևս մայիս ամսվա սկզբին անդրադարձել էի Երեւանի Դավթաշեն 4րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչների բողոքին առ այն, որ նրանց ջանքերով  աճեցրած...

Elmira Abgarian 11/28/2012 - 11:45

Երեւանի Դավթաշենի 4-րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչները բողոքում են, որ  տարիներ շարունակ իրենց կողմից տնկած և  խնամված ծառերը կտրել են...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...