«Թղթակցություններ

Հայ կնոջ հին և նոր խնդիրները

Ոլորտ:

Կիրակի, Նոյեմբեր 4, 2012 - 17:45
Որտեղ է տեղի ունեցել: 

Հայ կանայք միշտ էլ տարբերվել են աշխարհի գրեթե բոլոր կանանցից, տարբերվել են առաքինությամբ, ավանդապաշտությամբ և ինչքան դրական կոչումներ կան կարելի է կցել հայ կանանց անվան հետ` բացառությամբ մի բանի, որը միշտ որպես երևույթ զարգացել է  «աչքերիս առջև»:

Գրեթե ոչ մի հայ կին չի հետևում իր առողջությանը. պատրաստ են երեխային լավ հագցնել ու դպրոց ճամփել, պատրաստ են ամանորյա ճոխ սեղան պատրաստել, ինչու չէ նաև տուն վերանորոգել, միայն թե իրենց ես-ի և առողջության հաշվին:

Բազմաթիվ կանանց եմ հանդիպել, ովքեր ունեն առողջական լուրջ խնդիրներ և այդ խնդիրներն իրենց ես-ին բեռ դարձրած ապրում են տարիներ շարունակ` պատճառաբանելով ֆինանսական վիճակը:

Այսօր ամենուր թիվ մեկ խնդիր է դարձել չբերությունը և կան զույգեր, որոնք գուցեև անհանգստանում են, բայց լուրջ քայլեր չեն ձեռնարկում. օրինակները ցավոք շատ են: Ամեն ինչի համար պատրաստ են գումար ծախսել, բացառությամբ առողջության պահպանման և բարելավման համար: 

Սիրելի´ կանայք Ձեր ես-ը մեզ համար էլ է թանկ, պահպանե´ք ձեզ, ձեր ընտանիքների, ձեր հարազատների և վերջապես ձեր համար: Դուք ընտանիքի այն միջուկն եք, որից է կախված Հայաստանի ապագա առողջ սերունդը:

Բիզնեսի Կենտրոն's picture

Համամիտ եմ Ձեզ հետ, ցավոք, հայ կանանց դեպքում իրենց սեփական առողջությունը այնքան էլ առաջնային հարց չէ:Շատերը նույնիսկ բժշկի են դիմում միայն այն դեպքում, երբ վիճակը ծայրահեղ վատթարացել է:Կարծում եմ հարկավոր է, առհասարակ, մեր ազգի մոտ զարգացնել սեփական առողջության մասին հոգ տանելու կուլտուրան:

Mariam Mkrtchyan's picture

Շատ կցանկանայի, որ ժամանակի ընթացքում մեր կանանց մտածողությունը փոխվեր իրենց առողջության պահպանման հետ կապված և առողջ սերունդ ունենալու համար պետք է որոշակի մատչելի պայմաններ ստեղծվեն կանանց առողջության պահպանման համար

Lilit Sindoyan's picture

Անպտղության չարաբաստիկ ախտորոշմանը ծանոթեմ ոչ լսելով այլ սեփական փորձով:
2009-ին ամուսնացա և արդեն 3 ամիս հետո ,ինչպես բնորոշ է հայ ընտանիքի մենտալիտետին ,սկեսուրս սկսեց խառնվել,,, Այժմ արդեն հասկանալով ըմբռնում եմ որ իրոք անհանգստանալու առիթ ուներ կինը , տղան մեծ տարիքում էր ամուսնացել ու այժմ էլ , երբ այդքան մոտ է թոռնիկ ունենալու երազանքը հարսը << տեղից չի շարժվում >> , ու սկսվեցցցցցցց
բազմաթիվ կոնսուլտացիաներ տարբեր գինեկոլոգների մոտ , թե Վանաձորում, թե Երևանում, մեղքս ինչ թաքցնեմ նույնիսկ գուշակների ու գրբացներին էի արդեն դիմում , բայց ապարդյուն...ամեն անգամ թեստի բացասական ռեկցիայի այդ մեկ գծիկը մի նոր ընկճվածության մեջ էր գցում ինձ, թևաթափ էի լինում, անօգնական դառնում ու իմ սեփական դժբախտության հետ առանձնանում էի, որ ոչ մի մարդ ինձ չտեսնի ,մեղքս ինչ թաքցնեմ ես էլ չտեսնեմ ոչ ոքի...
Հայաստանում յուրաքանչյուր 7-րդ ընտանիք բախվում է չբերության մեծ խնդրին, ցավալի է բայց փաստ , ոչ բոլոր ընտանիքներն են կարողանում պահպանվել և նորակազմ ընտանքիը քայքայվում է, քանի քանի անգամ եմ կանգնել ամուսնուցս բաժանվելու որոշման առջև, ես ինքս էի առաջարկում , քանզի իմ առողջական խնդիրների պատճառով էր , որ բալիկ չէինք ունենում, բայց բոլոր իմ ամուսնալուծության փորձերը կանխվում էին իմ ամուսնու մեծ համբերատարության և սիրո միջոցով... Ինչպես նաև բժշկուհուս` Ժորժետա Զարգարիանի, որն արդեն 45 տարի է մանկաբարձ- գինեկոլոգ է աշխատում Վանաձորի ծննդատանը: Մինչ իրեն դիմելը Երևան էլ էի գնում, բայց առանց որևիցէ մեկին վիրավորելու, այնտեղի բժիշկների համար ես ինձ դրամապանակ էի զգում, մեծ ու անսպառ դրամապանակ, նույնիսկ անհրաժեշտ անալիզներն էին իրենց մոտ Երևանում պարտրադրում անել, մի խոսքով միայն բիզնես, մեր նման վերջին հույսով իրենց դիմաց մարդկանց դժբախտության հաշվին բիզնես...
Բախտս բերեց , որ հանդիպեցի հենց բժշկուհի Զարգարյանին, ու բուժման երկարատև 2 տրիներից հետո ծնվեց Մենուաս, իմ հրաշք բալիկը :Ճ
Որպես անպտղությունը հաղթահարած հայուհի կարող եմ ասել մյուս այն հայ կանանց , որոնք նույնպես ունեն այդ ախտորոշումը, հավատացեք և ամեն ինչ լավ կլինի
Իմ կարծիքով այս թեմայի մասին ես դեռևս շատ կգրեմ...

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 09/28/2016 - 17:54

«Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ մեր քայլերը որոշակի ազդեցություն են ունենում բնության վրա, պետք է փորձել...

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Tigran Hovhannisyan 05/07/2016 - 19:13

Ուրախ տրամադրություն, ծիծաղ եւ պարզապես «դրայվ» դուք կարող եք ստանալ, դիտելով  «Վայ, մամա ջան» ֆիլմը, որի շնորհանդեսը կայացավ մայիսի 6-...

Arm Sargsyan 03/13/2016 - 19:33

Չգիտեմ, թե ցանկությունս որքանով է հնարավոր ի կատար ածել, որքանով՝ ոչ, բայց այն մեծ է, անչափ մեծ.

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:11

Տարիքակիցներիս հետ ժամանակ անցկացնելու համար մեծ մասամբ ստիպված եմ լինում գնալ քաղաքի տարբեր մասեր, քանի որ Դավթաշենում չկան իմ և իմ...

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:00

Սույն թվականի հունվարի 16-ի առավոտյան, Դավթաշեն առաջին թաղամասի կանգառներից մեկում կանգնած էի և նկատեցի մի խումբ տաքսիներ, որոնք...

Մարիամ Գրիգորյան 01/23/2016 - 23:01

Ողջույն: Ես Մարիամն եմ: Ապրում եմ Դավթաշենում: Հայաստանը ունի որոշակի բյուջե, բայց իր բյուջեից շատ քիչ մասն է հատկացնում թոշակառուներին...

Աշոտ Իսրաելյան 05/10/2014 - 16:00

Նորաբաց «Երևան Մոլ»-ում օրվա տարբեր ժամերին կարելի է տեսնել «Սամսունգ» ընկերության «ռոբոտին»: Ռոբոտը իր պարային շարժումներով գովազդում է...

Liza Gasparyan 01/08/2013 - 14:30
Նելլի Շիշմանյան 12/30/2012 - 19:15

Մեր օրերում ապրում են կանայք, ովքեր հայրենիքի խաղաղության համար չեն խնայել ոչինչ.  Հայրենական Մեծ Պատերազմի սկսվելու մասին լուրը լսելով...

Liza Gasparyan 12/07/2012 - 11:20

1988թ-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետեւանքով զոհվեց 25.000 մարդ , անօթեւան մնաց` 514.000-ը:

Elmira Abgarian 11/28/2012 - 12:00

Դեռևս մայիս ամսվա սկզբին անդրադարձել էի Երեւանի Դավթաշեն 4րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչների բողոքին առ այն, որ նրանց ջանքերով  աճեցրած...

Elmira Abgarian 11/28/2012 - 11:45

Երեւանի Դավթաշենի 4-րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչները բողոքում են, որ  տարիներ շարունակ իրենց կողմից տնկած և  խնամված ծառերը կտրել են...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 09/28/2016 - 17:54

«Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ մեր քայլերը որոշակի ազդեցություն են ունենում բնության վրա, պետք է փորձել...

Հերմինե Ղարիբյան 06/03/2016 - 17:22

Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցի նախաձնեռնությամբ մեկնարկեց «Բանավեճի մշակույթ, հռետորական խոսքի արվեստ»...