«Թղթակցություններ

Հայ պատանի երաժիշտների նվաճումները

Ոլորտ:

11/17/2012 - 00:45
Որտեղ է տեղի ունեցել: 
Yerevan ev Frankfurt-na-Mayne
Ինչ է տեղի ունեցել: 

Նոյեմբերի  5-8-ը  Երեւանի Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում եւ Արամ Խաչատրայնի տուն-թանգարանում «Բաց մոլորակ» միջազգային  կազմակերպությունն անցկացրեց   «Դուք մեր հպարտությունն եք» խորագրի ներքո  տաղանդավոր  պատանիների միջազգային  երաժշտական մրցույթ-փառատոնը: 

Հայաստանից երեք մասնակից դաշնամուր անվանակարգում արժանացան  դափնեկրի  կոչմանը` 12-ամյա Գայանե Ասլանյանը  (1-ին մրցանակ), 11-ամյա Անի Բոստանչյանը (2-րդ մրցանակ) եւ Սարգիս Թաֆնակաջին (Թուֆենկչյանը, 2-րդ մրցանակ): Նրանք բոլորն էլ սովորում են  Ալ. Սպենդիարյանի  անվան երաժշտական  մասնագիտական  դպրոցում, ուսուցիչ Կարինե Հարությունյանի դասարանում: Հայաստանը ներկայացնում էին  6 մասնակից  (4 դաշնամուր, 2 լարային գործիքներ), ովքեր մրցում էին Վրաստանից  ( ավելի քան  45 մասնակից)   Սիրիայից եւ  Ղազախստանի ժամանած տաղանդավոր   պատանիների հետ: Մրցույթի  անվանակարգերն էին ՝ դաշնամուր, լարային  գործիքներ եւ վոկալ: Ժյուրիի  կազմում  ընգրկված էին Վրաստանի եւ Հայաստանի  անվանի երաժիշտներ՝ ջութակահար Նիկոլայ   Մադոյանը, դիրիժորներ Բաադուր   Սամադաշվիլին  եւ Սերգեյ   Սմբատյանը,  դաշնակահարներ Նինո Կատամաձեն, Ն.Կուպատաձեն, Լ. Շուբլաձեն եւ Ն.Չաիձեն, ինչպես նաեւ   վոկալի մասնագետ Ն.Սիմոնիշվիլին:  Ուշագրավ    էր   Սիրիայից    գաղթած    Սարգիսի   ելույթը: Նա շատ  կարճ ժամանահատվածում (2 ամսվա ընթացքում) իր ուսուցչի՝  Կարինե   Հարությունյանի օգնությամբ, կարողացել էր լավ պատրաստվել եւ պատշաճ  մասնակցեց մրցույթին, արժանանալով ժյուրիի  և  հանդիսատեսի  համակրանքին:   Սակայն դա Սպենդիարյանի անվան դպրոցի սաների վերջին ժամանակների միակ նվաճումը չէ:  Նոյեմբերի 4-ին Գերմանիայում` Ֆրանկֆուրտ-նա-Մայնեում կայացած «Ոսկե ստեղն» դաշնակահարների միջազգային մրցույթում 14-ամյա Արեւիկ Թորոսյանը, ով  սովորում է այս դպրոցի ուսմասվար Հասմիկ Հակոբյանի դասարանում, 12 երկրներից ժամանած 52 մասնակիցների մեջ  գրավել էր  երկրորդ տեղը, կիսելով այն Վրաստանի ներկայացուցչի հետ: Բախի, Բեթհովենի եւ Լիստի ստեղծագործությունների հայ երաժշտի հրաշալի կատարումը անտարբեր չէր թողել Գերմանիայի, ԱՄՆ-ի, Անգլիայի եւ այլն երկրների ներկայացուցիչներից կազմված ժյուրիի անդամներին: Առաջին տեղը բաժին է հասել  Գերմանիայի երաժշտին: Պետք է նշել, որ սա Արեւիկի առաջին հաջողությունը չէ : Տաղանդաշատ պատանի երաժիշտը մասնակցել է  հինգ երաժշտական մրցույթների` մշտապես գրավելով բարձր տեղեր: 2007թ-ին Երևանում նա դարձել է Ալ. Սպենդիարյանի անվ. հանրապետական մրցույթ-փառատոնի դափնեկիր, 2008 թ-ին Իտալիայում` Վալերիա Մարտինա դաշնակահարների միջազգային մրցույթի գրան պրիի հաղթող, Վրաստանում` Թբիլիսիի երիտասարդ դաշնակահարների միջազգային մրցույթի 1-ին մրցանակակիր (2009թ), Սիրիայում`   Դամասկոսի Սոլի Ալ Վադի դաշնամուրային մրցույթի 2-րդ մրցանակակիր (2009թ),  Երևանում` Առնո Բաբաջանյանի անվ. պատանի դաշնակահարների մրցույթի 2-րդ մցանակակիր (2011թ): Եւ վերջին հաջողությունը ուղեկցել է նրան Գերմանիայում: Մրցույթի  կազմակերպիչն   ու  աջակիցը  «Թբիլիսցիների  միջազգային ակումբ»-ի  նախագահ   Էդուարդ Էդիկիսելովն էր: 

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Tigran Hovhannisyan 05/07/2016 - 19:13

Ուրախ տրամադրություն, ծիծաղ եւ պարզապես «դրայվ» դուք կարող եք ստանալ, դիտելով  «Վայ, մամա ջան» ֆիլմը, որի շնորհանդեսը կայացավ մայիսի 6-...

Arm Sargsyan 03/13/2016 - 19:33

Չգիտեմ, թե ցանկությունս որքանով է հնարավոր ի կատար ածել, որքանով՝ ոչ, բայց այն մեծ է, անչափ մեծ.

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:11

Տարիքակիցներիս հետ ժամանակ անցկացնելու համար մեծ մասամբ ստիպված եմ լինում գնալ քաղաքի տարբեր մասեր, քանի որ Դավթաշենում չկան իմ և իմ...

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:00

Սույն թվականի հունվարի 16-ի առավոտյան, Դավթաշեն առաջին թաղամասի կանգառներից մեկում կանգնած էի և նկատեցի մի խումբ տաքսիներ, որոնք...

Մարիամ Գրիգորյան 01/23/2016 - 23:01

Ողջույն: Ես Մարիամն եմ: Ապրում եմ Դավթաշենում: Հայաստանը ունի որոշակի բյուջե, բայց իր բյուջեից շատ քիչ մասն է հատկացնում թոշակառուներին...

Աշոտ Իսրաելյան 05/10/2014 - 16:00

Նորաբաց «Երևան Մոլ»-ում օրվա տարբեր ժամերին կարելի է տեսնել «Սամսունգ» ընկերության «ռոբոտին»: Ռոբոտը իր պարային շարժումներով գովազդում է...

Liza Gasparyan 01/08/2013 - 14:30
Նելլի Շիշմանյան 12/30/2012 - 19:15

Մեր օրերում ապրում են կանայք, ովքեր հայրենիքի խաղաղության համար չեն խնայել ոչինչ.  Հայրենական Մեծ Պատերազմի սկսվելու մասին լուրը լսելով...

Liza Gasparyan 12/07/2012 - 11:20

1988թ-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետեւանքով զոհվեց 25.000 մարդ , անօթեւան մնաց` 514.000-ը:

Elmira Abgarian 11/28/2012 - 12:00

Դեռևս մայիս ամսվա սկզբին անդրադարձել էի Երեւանի Դավթաշեն 4րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչների բողոքին առ այն, որ նրանց ջանքերով  աճեցրած...

Elmira Abgarian 11/28/2012 - 11:45

Երեւանի Դավթաշենի 4-րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչները բողոքում են, որ  տարիներ շարունակ իրենց կողմից տնկած և  խնամված ծառերը կտրել են...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...