«Թղթակցություններ

Հանգստյան օրերի հեռուստադիտումը

Ոլորտ:

Երկուշաբթի, Մարտ 18, 2013 - 13:45
Որտեղ է տեղի ունեցել: 

Իսկ որքանո՞վ եք դուք հանգստանում եւ ինչքա՞ն տեղեկատվություն ես ստանում  դիտելով հայկական հեռուստատեսութուն շաբաթ և կիրակի օրերին: Անկեղծ ասած դժվարանում եմ նկարագրել այն բոլոր ապրումներ, որ ունենում եմ հանգստյան օրերին` միացնելով որևէ հայկական հեռուստաալիք: Ի՞նչ եք տեսում դուք, օրինակ մի քանի հեռուստաընկերությունների կիրակնորյա հաղորդումները դիտելիս: Կարծում եմ դուք էլ ինձ նման հիասթափություն, ցավ, զարմանք, վախ և նույնիսկ նողկանք եք ապրում:

Բայց ինչո՞ւ. ինչո՞ւ են լուսաբանվող նյութերի մեջ գերակշռում սպանությունները, վթարները, բռնաբարությունները, ինքնասպանությունները կամ այլ տեսակի բռնությունները: Կարելի է կարծել, որ հայկական հեռուստաընկերություններն այսօր ընկած են էժան սենսացիաների հետևից, քանի որ բոլորին էլ, ցավոք սրտի, հետաքրքրում են նման ծայրահեղությունները: Այո. չեմ վախենա ասել, որ տեղական որոշ հեռուստատեսություններ այսօր ցավալի  վիճակում են գտնվում զուտ այն պատճառով, որ նրանք ներկայացնում են ոչ թե այն, ինչ կարող է իսկապես հետաքրքրել մարդկանց, կրթել և դաստիարակել մատաղ սերնդին, այլ ցուցադրում են այնպիսի «բարձրաճաշակ հաղորդումներ», որոնք  կապահովեն նրանց համար այդքան կարևոր դիտելիություն ասվածը: Եվ ի՞նչ պետք է սովորեն մարդիկ այսօրվա հեռուստատեսությունից, չէ որ այն ունի նաև կրթող, դաստիարակող և ուսուցանող նշանակություն:  Ես միայն մի բան չեմ կարողանում հասկանալ. միթե՞ ողջ շաբաթվա ընթացքում մեր երկրում տեղի չեն ունենում այնպիսի միջոցառումներ և դեպքեր, որոնք իսկապես պետք է լուսաբանվեն: Միթե՞ տեղի չեն ունենում իսկապես լուսաբանման արժանի դեպքեր, և կամ միթե՞ չկան այնպիսի մարդիկ, որոնք ունեն լուսաբանման կարիք: Միթե՞ չկան մարդիկ, որոնք իրոք ասելիք ու սովորեցնելու բան ունեն մեր հասարակությանը: Ոչ թե ասենք, հայրը բռնաբարեց աղջկան, մայրը սպանեց որդուն, վթարի արդյունքում ունեցանք զոհեր և այլն:  Իհարկե ցավալի է, քանի որ այս ամենը մեր երկրում է կատարվում, սակայն մի պահ մտածեք. արդյո՞ք այդ ամենի տարածմանը չի նպաստում մեր հեռուստատեսությունը, երբ  ցուցադրում  և հանգամանորեն լուսաբանելում է այդ աամենը: Այօր Հայաստանում առկան են տարատեսակ խնդիրներ: Այդ խնդիրներց որոշներն ընդհանուր են  շատ երկրների համար, որոշներն էլ բնորոշ են միայն մեր երկրին: Անկեղծ ասած չեմ կարող ասել, թե այս, իրոք լուրջ համարվող, խնդիրը որքանով է բնորոշ միայն մեզ, սակայն որ այն առկա է դա փաստ է: Այսօր երկուշաբթի է, իսկ դա նշանակում է, որ աշխատանքային շաբաթը պետք է սկսենք բարձր տրամադրությամբ, նոր ուժերով և լավատեսությամբ (քանի որ ունեցել ենք երկու հանգստյան օր): Սակայն դա միայն թվում է: Ինչպե՞ս եք անցկացնում Ձեր հանգիստը. զբաղվում եք ընթերցանությամբ, լսում երաժշտություն, այցելում հարազատներին եւ օրվա մի մասն էլ անպայման անցկացնում եք տանը: Վստահ եմ, գրեթե բոլորի համար էլ այս ցանկում  բացակայում է ամենատարծված հանգսի միջոցը` հեռուստացույց դիտելը: Ձեզնից շատերն են երեկոյան, ընտանիքի հետ միասին դիտում հեռուստացույց և փորձում այդպիսով ավարտել հանգստյան օրերը:

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Tigran Hovhannisyan 05/07/2016 - 19:13

Ուրախ տրամադրություն, ծիծաղ եւ պարզապես «դրայվ» դուք կարող եք ստանալ, դիտելով  «Վայ, մամա ջան» ֆիլմը, որի շնորհանդեսը կայացավ մայիսի 6-...

Arm Sargsyan 03/13/2016 - 19:33

Չգիտեմ, թե ցանկությունս որքանով է հնարավոր ի կատար ածել, որքանով՝ ոչ, բայց այն մեծ է, անչափ մեծ.

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:11

Տարիքակիցներիս հետ ժամանակ անցկացնելու համար մեծ մասամբ ստիպված եմ լինում գնալ քաղաքի տարբեր մասեր, քանի որ Դավթաշենում չկան իմ և իմ...

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:00

Սույն թվականի հունվարի 16-ի առավոտյան, Դավթաշեն առաջին թաղամասի կանգառներից մեկում կանգնած էի և նկատեցի մի խումբ տաքսիներ, որոնք...

Մարիամ Գրիգորյան 01/23/2016 - 23:01

Ողջույն: Ես Մարիամն եմ: Ապրում եմ Դավթաշենում: Հայաստանը ունի որոշակի բյուջե, բայց իր բյուջեից շատ քիչ մասն է հատկացնում թոշակառուներին...

Աշոտ Իսրաելյան 05/10/2014 - 16:00

Նորաբաց «Երևան Մոլ»-ում օրվա տարբեր ժամերին կարելի է տեսնել «Սամսունգ» ընկերության «ռոբոտին»: Ռոբոտը իր պարային շարժումներով գովազդում է...

Liza Gasparyan 01/08/2013 - 14:30
Նելլի Շիշմանյան 12/30/2012 - 19:15

Մեր օրերում ապրում են կանայք, ովքեր հայրենիքի խաղաղության համար չեն խնայել ոչինչ.  Հայրենական Մեծ Պատերազմի սկսվելու մասին լուրը լսելով...

Liza Gasparyan 12/07/2012 - 11:20

1988թ-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետեւանքով զոհվեց 25.000 մարդ , անօթեւան մնաց` 514.000-ը:

Elmira Abgarian 11/28/2012 - 12:00

Դեռևս մայիս ամսվա սկզբին անդրադարձել էի Երեւանի Դավթաշեն 4րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչների բողոքին առ այն, որ նրանց ջանքերով  աճեցրած...

Elmira Abgarian 11/28/2012 - 11:45

Երեւանի Դավթաշենի 4-րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչները բողոքում են, որ  տարիներ շարունակ իրենց կողմից տնկած և  խնամված ծառերը կտրել են...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...