Մինչ Ամանոր թանկացան առաջին անհրաժեշտության մթերքները՝ ձուն, ալյուրը, ձեթը, շաքարավազը և մի քանի այլ ապրանքներ:
Ամանորից հետո թանկացավ նաև ծխախոտը, իսկ այն մթերքները, որոնք մինչ Ամանոր էին թանակցել` կրկին թանակցան: Օրինակ՝ ձեթը 850-ի փոխարեն դարձավ 930 դրամ, ձուն 50-ի փոխարեն` 62 դրամ և այսպես կարելի է երկար թվարկել: Սա պարզ դարձավ ինձ համար, երբ թղթակցությունը պատրաստելու համար շրջեցի Սեւանի և Հրազդանի խանութներում:
Գեղարքունիքի մարզի Սեւան և Կոտայքի մարզի Հրազդան քաղաքների բնակիչները դժգոհում են, որ աշխատատեղեր չեն բացվում, բայց ամեն օր բարձրանում են մթերքների գները: