«Թղթակցություններ

Հեքըթոն[ՅԱՆ]. 2012-ի լավագույն 24 ժամը

Ոլորտ:

12/05/2012 - 15:00
Որտեղ է տեղի ունեցել: 
Ինչ է տեղի ունեցել: 

Դեկտեմբերի 22-23-ը Երեւանում տեղի կունենա Հեքըթոն[ՅԱՆ] 2012 նորարար գաղափարների, նախագծերի ու ծրագրավորման մրցույթը: 

Դեկտեմբերի 5-ի մամլո ասուլիսում կազմակերպիչներն ամփոփեցի Հեքըթոն[ՅԱՆ] 2011-ի արդյունքներն ու ներկայացրեցին այս տարվա միջոցառման ակնկալիքները: Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն Եվա Հյուսյանը ներկայացրեց Հեքըթոն[ՅԱՆ] 2012-ի նախատեսված  մրցանակներն ու անվանակարգերը: Դրանք են.

  • Մայքրոսոֆթ տեխնոլոգիայի հենքով ամենանորարար լուծում,
  • Լավագույն Windows 8 հավելված,
  • Լավագույն Windows հեռախոսային հավելված,
  • Լավագույն Android հավելված,
  • Լավագույն iOS հավելված,
  • Համայնքային խնդիրների լավագույն լուծում,
  • Լավագույն մեդիա նախագիծ,
  • Բազմաթիվ խրախուսական մրցանակներ:

Եվա Հյուսյանը հավելեց, որ մրցույթից հետո մասնակից լավագույն նախագծերի հեղինակները հնարավորություն կունենան ներկայացնել իրենց ծրագրերը բուլղարական Eleven Accelerator վենչուրային հիմնադրամին: Հանրային լրագրության ակումբի ղեկավար Սեդա Մուրադյանը նշեց, որ  Հեքըթոնը ոչ միայն մրցանակներ շահելու, այլեւ` նոր եւ հետաքրքիր գաղափարների համար ներդրումներ գտնելու հնարավորություն: «Այս տարի առաջին անգամ, Հայաստանում նոր տեղնոլոգիաների ներդրմանն ու տարածմանն նպաստող միջոցառմանն օգնելու է Knight-Mozila OpenNews-ը, որը Mozila-ի եւ Knight հիմնադրամի հեքեթոնների աջակցման նախագիծն է: Knight-Mozila OpenNews-ի օգնությամբ Հանրային լրագրության ակումբը կշնորհի խրախուսական մրցանակ լավագույն մեդիա նախագծին»: Մայքրոսոֆթ Հայաստանի տնօրեն Գրիգոր Բարսեղյանն էլ ասաց, որ բիզնեսում հաջողակ լինելու համար առաջին հերթին անհրաժեշտ է ունենալ գաղափար: Երկրորդը` տիրապետել գաղափարներն իրագործելու տեխնոլոգիաներին: Երրորդը` տիրապետել վաճառքի և մարկետինգի գիտելիքներին` միջազգային շուկայում հաջողակ լինելու համար: «Մենք շատ ուրախ ենք, որ Հայաստանում արդեն երկրորդ անգամ անց ենք կանցնում նման միջոցառում մեր գործընկերների հետ: Սա նոր տաղանդների բացահայտման հիանալի հնարավորություն է»: Մրցույթին մասնակցելու հայտը կարող եք ներբեռնել www.mic.am կայքից և ներկայացնել էլեկտրոնային տարբերակով՝ apply@mic.am էլ. հասցեին մինչև սույն թվականի դեկտեմբերի 9-ը: Հեքըթոն[ՅԱՆ] Երևան 2011-ի հաղթող թիմերից երկուսը միավորվել են և հիմնել BigBrain ընկերությունը, որը շարունակում է զբաղվել նոր լուծումների մշակմամբ Kinect տեխնոլոգիայի հենքով, www.citybugs.am-ը գործարկվել է և հաջողությամբ գործում է Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ, Ինֆորմացիոն թռիչք մոբայլ հավելվածի նախագիծը հեքըթոնից հետո վերափոխվեց MyNews Mobile-ի, իրականացվեց և գործարկվեց խորհրդարանական ընտրությունների նախաշեմին:  www.4car.am-ը համատեղում է Հեքըթոնի մի քանի գաղափարներ և գործարկվել է ՀՀ պետավտոտեսչության և Nikita մոբայլ ընկերության հետ համագործակցությամբ: 

Հեքըթոն[ՅԱՆ] 2012-ը տեղի կունենա Մերգելյանի անվան ինստիտուտում, դեկտեմբերի 22-23-ը, կտեւի 24 ժամ: Մրցույթին մասնակցելու հայտը կարող եք ներբեռնել www.mic.am կայքից և ներկայացնել էլեկտրոնային տարբերակով՝ apply@mic.am էլ. հասցեին մինչև սույն թվականի դեկտեմբերի 9-ը:

Հեքըթոն[ՅԱՆ] 2012-ը կազմակերպվել է Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի, Մայքրոսոֆտ Էռ Էյ-ի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, mLab ECA մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիայի և Հանրային լրագրութան ակումբի կողմից: Այս միջոցառումը մասն է կազմում «Նորարարություն տեխնոլոգիայի միջոցով» ծրագրի, որը մասնավոր և պետական կառույցների համագործակցության օրինակ է Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի, Մայքրոսոֆթ Էռ Էյ-ի, ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության, ՀՀ կառավարության, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի միջև: Գործընկերներ՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալություն, Սորսիո ընկերություն, Քաունթերփարթ ինթերնեյշնլ Հայաստան, Մերգելյանի անվան Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ, ՋիԷնՍի Ալֆա, Նայթ-Մոզիլլա ՕփենՆյուզ: Հեքըթոն[ՅԱՆ]2012 –ը հնարավոր է դարձել նաեւ Քաունթերփարթ ինթերնեշնլ Հայաստանի աջակցությամբ: Ծրագրին աջակցում է Knight-Mozilla OpenNews-ը:  Ծրագրի ինֆորմացիոն աջակիցներն են` http://panarmenian.net/arm/ և http://ittrend.am/: 

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 09/28/2016 - 17:54

«Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ մեր քայլերը որոշակի ազդեցություն են ունենում բնության վրա, պետք է փորձել...

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Tigran Hovhannisyan 05/07/2016 - 19:13

Ուրախ տրամադրություն, ծիծաղ եւ պարզապես «դրայվ» դուք կարող եք ստանալ, դիտելով  «Վայ, մամա ջան» ֆիլմը, որի շնորհանդեսը կայացավ մայիսի 6-...

Arm Sargsyan 03/13/2016 - 19:33

Չգիտեմ, թե ցանկությունս որքանով է հնարավոր ի կատար ածել, որքանով՝ ոչ, բայց այն մեծ է, անչափ մեծ.

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:11

Տարիքակիցներիս հետ ժամանակ անցկացնելու համար մեծ մասամբ ստիպված եմ լինում գնալ քաղաքի տարբեր մասեր, քանի որ Դավթաշենում չկան իմ և իմ...

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:00

Սույն թվականի հունվարի 16-ի առավոտյան, Դավթաշեն առաջին թաղամասի կանգառներից մեկում կանգնած էի և նկատեցի մի խումբ տաքսիներ, որոնք...

Մարիամ Գրիգորյան 01/23/2016 - 23:01

Ողջույն: Ես Մարիամն եմ: Ապրում եմ Դավթաշենում: Հայաստանը ունի որոշակի բյուջե, բայց իր բյուջեից շատ քիչ մասն է հատկացնում թոշակառուներին...

Աշոտ Իսրաելյան 05/10/2014 - 16:00

Նորաբաց «Երևան Մոլ»-ում օրվա տարբեր ժամերին կարելի է տեսնել «Սամսունգ» ընկերության «ռոբոտին»: Ռոբոտը իր պարային շարժումներով գովազդում է...

Liza Gasparyan 01/08/2013 - 14:30
Նելլի Շիշմանյան 12/30/2012 - 19:15

Մեր օրերում ապրում են կանայք, ովքեր հայրենիքի խաղաղության համար չեն խնայել ոչինչ.  Հայրենական Մեծ Պատերազմի սկսվելու մասին լուրը լսելով...

Liza Gasparyan 12/07/2012 - 11:20

1988թ-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետեւանքով զոհվեց 25.000 մարդ , անօթեւան մնաց` 514.000-ը:

Elmira Abgarian 11/28/2012 - 12:00

Դեռևս մայիս ամսվա սկզբին անդրադարձել էի Երեւանի Դավթաշեն 4րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչների բողոքին առ այն, որ նրանց ջանքերով  աճեցրած...

Elmira Abgarian 11/28/2012 - 11:45

Երեւանի Դավթաշենի 4-րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչները բողոքում են, որ  տարիներ շարունակ իրենց կողմից տնկած և  խնամված ծառերը կտրել են...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 09/28/2016 - 17:54

«Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ մեր քայլերը որոշակի ազդեցություն են ունենում բնության վրա, պետք է փորձել...

Հերմինե Ղարիբյան 06/03/2016 - 17:22

Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցի նախաձնեռնությամբ մեկնարկեց «Բանավեճի մշակույթ, հռետորական խոսքի արվեստ»...