«Թղթակցություններ

Հեքըթոն[ՅԱՆ]2012-ն ամփոփվեց

Ոլորտ:

12/27/2012 - 00:45
Որտեղ է տեղի ունեցել: 
Ինչ է տեղի ունեցել: 

2012-ի լավագույն 24 ժամվա ամփոփումը տեղի ուենցավ դեկտեմբերի 26-ին: Այն, ինչ թիմերը հասցրել էին մտածել, նախագծել եւ քիչ թե շատ կյանքի կոչել մեկ գիշերվա ընթացքում` ամփոփվեց:

Դեկտեմբերի 26-ին տեղի ուենցավ Հեքըթոն[ՅԱՆ]2012 նորարար գաղափարների և ծրագրավորման մրցույթի մրցանակաբաշխությունը: Միջոցառմանը ներկա էր նաեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Հաղթող թիմերը ստացան դրամական մրցանակներ, իսկ նրանց առաջ բացվեցի նոր հնարավորություններ դեպի տեղական եւ միջազգային ՏՏ ոլորտ: «Մայքրոսոֆթ տեխնոլոգիայի հենքով լավագույն լուծում» անվանակարգում հաղթեց «Kinect Air Combat» թիմը, որը ներկայացրել էր  մի խաղ, որը Կինեկտ տեխնոլոգիայի միջոցով հնարավորություն է տալիս խաղացողին ստանձնել ռազմական օդաչուի դերը եւ հաղթահարել օդային տարածքում առկա խնդիրները՝ հակառակորդին ոչնչացնելու նպատակով:  «Լավագույն Windows 8 հավելված» անվանակարգում հաղթեց «ApolloSoft» թիմի ներկայացրած Shelly խաղը, որը նախատեսված է պլանշետի համար: Նրանում Shelly ձկնիկը ճանապարհորդում է օվկիանոսում և տարբեր խոչընդոտներ հաղթահարում:  «Լավագույն Windows հեռախոսային հավելված» ճանաչվեց «s.a.k.u. RAI»  թիմի ներկայացրած ինտերակտիվ հավելվածը, որի հիմքում «4 Եղանակ» խաղալիքի գաղափարն է, որը կարելի է կիրառել  ինչպես եղանակի տեսության համար, այնպես էլ, որպես էկրանի հավելված: Այս անվանակարգում հաղթեց նաեւ «Gardeners» թիմի խաղը, որի հերոս այգեպանը պայքարում է իր այգու վնասատուների դեմ:  «Լավագույն Android հավելված»-ը կիսեցին երկու թիմեր` «Virtual Punch», որը ներկայացրել էր ժամանցային խաղ, բազմաշերտային իրականության (Augmented reality) տեխնոլոգիայով եւ «SpiritSpanner», «Որտե՞ղ, Ու՞մ հետ, Ի՞նչ էին նրանք անում, Ո՞վ եկավ, Ի՞նչ ասաց» ավանդական խաղի հավելվածային տարբերակը: «Համայնքային խնդիրների լավագույն լուծում» անվանակարգում հաղթողները եւս երկուսն  էին`«mTech» եւ «Save Life» թիմերը: Երկուսի պատրաստած հավելվածները կապված են առողջական խնդիրների եւ արտակարգ իրավիճակների դեպքում արագ արձագանքման հետ: Հանրային լրագրության ակումբի եւ Knight-Mozilla OpenNews –ի կողմից «Լավագույն մեդիա նախագիծ» ճանաչվեց «TweetHood» հավելվածը, որը հնարավորություն է տալիս այդ պահին տվյալ վայրում թվիթ հաղորդագրությունները աշխարհագրական տեղայնացմամբ հավաքագրել: «Սորսիո» ընկերության կողմից խրախուսական մրցանակների արժանացան նաեւ CyberGates, Appricot, Picture Coning, Hechhock թիմերը: Դեկտեմբերի 22-23-ը, 24 ժամ տեւած մրցույթի ընթացքում թիմերը մշակեցին իրենց առաջարկած գաղափարները և առաջարկվող լուծման/ծրագրի/հավելվածի նախատիպը եւ ներկայացրեցին ժյուրիի անդամներին: Հեքըթոն[ՅԱՆ] 2012-ի ժյուրիի անդամներ էին. Եվա Հյուսյան, «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն»-ի տնօրեն Սեդա Մուրադյան, «Հանրային Լրագրության ակումբ»-ի ղեկավար Կարեն Վարդանյան, «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը» (ԻՏՁՄ), Գործադիր տնօրեն, Արսեն Գևոգյան, «SFL» ՍՊԸ-ի տնօրեն Գրիգոր Բարսեղյան, Մ«այքրոսոֆթ Ար Էյ»-ի տնօրեն Արտակ Սարոյան, «R&D Arts» Inc. Հայաստանյան գրասենյակ Մարիամ Դավթյան, «mLab ECA» ծրագրի ղեկավար Հովհաննես Ավոյան, «Սորսիո» ընկերության նախագահ
 Այստեղ կարող եք դիտել  միջոցառման տեսանյութը, որ պատրաստել է ՀՀ կառավարության լրատվության բաժինը: Հեքըթոն[ՅԱՆ] 2012-ը կազմակերպվել էր Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի, Մայքրոսոֆթ Ար Էյ-ի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, mLab ECA մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիայի և Հանրային լրագրութան ակումբի կողմից: 2011 թվականին Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը և Հանրային լրագրության ակումբը կազմակերպել էին Հայաստանում առաջին Հեքըթոնը, որին մասնակցել է 32 թիմ::

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 09/28/2016 - 17:54

«Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ մեր քայլերը որոշակի ազդեցություն են ունենում բնության վրա, պետք է փորձել...

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Tigran Hovhannisyan 05/07/2016 - 19:13

Ուրախ տրամադրություն, ծիծաղ եւ պարզապես «դրայվ» դուք կարող եք ստանալ, դիտելով  «Վայ, մամա ջան» ֆիլմը, որի շնորհանդեսը կայացավ մայիսի 6-...

Arm Sargsyan 03/13/2016 - 19:33

Չգիտեմ, թե ցանկությունս որքանով է հնարավոր ի կատար ածել, որքանով՝ ոչ, բայց այն մեծ է, անչափ մեծ.

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:11

Տարիքակիցներիս հետ ժամանակ անցկացնելու համար մեծ մասամբ ստիպված եմ լինում գնալ քաղաքի տարբեր մասեր, քանի որ Դավթաշենում չկան իմ և իմ...

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:00

Սույն թվականի հունվարի 16-ի առավոտյան, Դավթաշեն առաջին թաղամասի կանգառներից մեկում կանգնած էի և նկատեցի մի խումբ տաքսիներ, որոնք...

Մարիամ Գրիգորյան 01/23/2016 - 23:01

Ողջույն: Ես Մարիամն եմ: Ապրում եմ Դավթաշենում: Հայաստանը ունի որոշակի բյուջե, բայց իր բյուջեից շատ քիչ մասն է հատկացնում թոշակառուներին...

Աշոտ Իսրաելյան 05/10/2014 - 16:00

Նորաբաց «Երևան Մոլ»-ում օրվա տարբեր ժամերին կարելի է տեսնել «Սամսունգ» ընկերության «ռոբոտին»: Ռոբոտը իր պարային շարժումներով գովազդում է...

Liza Gasparyan 01/08/2013 - 14:30
Նելլի Շիշմանյան 12/30/2012 - 19:15

Մեր օրերում ապրում են կանայք, ովքեր հայրենիքի խաղաղության համար չեն խնայել ոչինչ.  Հայրենական Մեծ Պատերազմի սկսվելու մասին լուրը լսելով...

Liza Gasparyan 12/07/2012 - 11:20

1988թ-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետեւանքով զոհվեց 25.000 մարդ , անօթեւան մնաց` 514.000-ը:

Elmira Abgarian 11/28/2012 - 12:00

Դեռևս մայիս ամսվա սկզբին անդրադարձել էի Երեւանի Դավթաշեն 4րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչների բողոքին առ այն, որ նրանց ջանքերով  աճեցրած...

Elmira Abgarian 11/28/2012 - 11:45

Երեւանի Դավթաշենի 4-րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչները բողոքում են, որ  տարիներ շարունակ իրենց կողմից տնկած և  խնամված ծառերը կտրել են...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 09/28/2016 - 17:54

«Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ մեր քայլերը որոշակի ազդեցություն են ունենում բնության վրա, պետք է փորձել...

Հերմինե Ղարիբյան 06/03/2016 - 17:22

Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցի նախաձնեռնությամբ մեկնարկեց «Բանավեճի մշակույթ, հռետորական խոսքի արվեստ»...