«Թղթակցություններ

ՀԼԱ-ի դասընթացն ու իմ տպավորությունները

Ոլորտ:

10/02/2012 - 14:45
Որտեղ է տեղի ունեցել: 
Ինչ է տեղի ունեցել: 

Արարատում հանրային թղթակցության դասընթաց-ճամբարն ավարտվեց. մենք նոր գիտելիքներ, հմտություններ և մարդկային ձեռքբերումներ ունեցանք:

Հանրային լրագրության ակումբի ղեկավար Սեդա Մուրադյանը դասընթացի առաջին օրը մասնակիցներին ներկայացրեց՝ ի՞նչ է հանրային թղթակցությունը, Mynews.am կայքը, ի՞նչ կտա այն հանրային թղթակցին, այնուհետև մեդիակոտրուկ խաղի միջոցով ծանոթացանք միմյանց հետ:

4-օրյա դասընթացին իրենց փորձը մեզ փոխանցեցին Արթուր Պապյանը՝ «Ազատություն» ռադիոկայան,  սոցիալական մեդիայի եւ մուլտիմեդիա լրագրության փորձագետ, բլոգեր http://ditord.com/, Գեւորգ Հայրապետյանը՝  Ինֆորմացիայի ազատության կենտրոնի իրավաբան, «Արմնյուզ» հեռուստաընկերության լրագրող, հաղորդավար Արփի Հարությունյանը:

Առաջին և երկրորդ օրերին Արթուր Պապյանի օգնությամբ սովորեցինք, թե ինչպե՞ս պետք է գրել պատմություն, ինչպե՞ս գրել ինտերնետի համար, ի՞նչ հարցերի պատասխանել տեքստ շարադրելուց առաջ, ինչպե՞ս լուսաբանել որևէ միջոցառում սոցիալական մեդիայում, Հայաստանում ինտերնետի աճի, հայտնի կայքերի և դրանցում տեղ գտած քննարկումներին տեղեկացանք.... քննարկեցինք նաեւ Արարատի սոցիալական խնդիրներին վերաբերող թեմաներ, այնուհետեւ դրանք ընտրելուց հետո դուրս եկանք լսարանից և շրջեցինք Արարատում` թղթակցություններ պատրաստելու համար:

Դրանք արդեն Mynews.am-ում են, կարող եք գնահատել և ձեր կարծիքներն արտահայտել:

Դաընթացի երկրորդ օրը նախատեսված էր նաև հանդիպում պաշտոնյաների հետ և նրանց հետ երկխոսություն Արարատի սոցիալական խնդիրների վերաբերյալ:

Դասընթացի 3-րդ և 4-րդ օրերն անցկացրեցինք «Արմնյուզ» հեռուստաընկերության լրագրող, հաղորդավար Արփի Հարությունյանի հետ: Նրա հետ քննարկեցինք մեր պատրաստած թղթակցությունները՝ դրանք բովանդակային և՚ կառուցվածքային առումով ավելի լավը դարձնելու համար:

Արփին մեզ սովորեցրեց ինչպես հարցազրույց անցկացնել՝ նախապատրաստվելուց, հարցեր կազմելուց մինչ հարցազրույց վարելու ընթացքը, խաղ-դասընթացի միջոցով իմացանք` ինչպես ճիշտ գտնել ինֆորմացիաի աղբյուրներին, ինչպես ներկայանալ պաշտոնյային կամ մամուլի պատասխանատուին խնդրի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար: Փորձեցինք նաև հասկանալ, սովորել, թե ինչպես պետք է կառուցել լավ, գրագետ հոդված՝ խմբով աշխատելով մեկ նյութի վրա:

Գեւորգ Հայրապետյանը՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի իրավաբանը, մեզ ներկայացրեց ինֆորմացիայի ազատության մասին օրենքը, Վիրավորանքի և զրպարտության հոդվածների կիրառումը Հայաստանում:

Օրինակների, հարց ու պատասխանի միջոցով ամրապնդեցինք նշված հոդվածների կիրառումը:

Մեր ընդմիջումները նույնպես հետաքրքրիր էին անցնում:) Թղթակիցներից Արթուր Հարությունյանի բլոգում տեղադրված տեսանյութից կարող եք պատկերացում կազմել:)

Դասընթացի ավարտին մենք ստացանք վկայականներ, թղթակիցներից 3-ը՝ Մետքասյան, Քրիստինեն և Էդգարը, ստացան նաև մրցանակներ՝ կատարած աշխատանքի համար: 

Արարատի թիվ 2 դպրոցի 3-րդ հարկի սրահը, որտեղ անց էին կացվում մեր դասընթացները, շատ հարազատ էր դարձել:

Չեմ սիրում հրաժեշտները, բայց այն թիմը, որը ձևավորվում է այս դասընթացների արդյունքում, միշտ միմյանց հետ համագործակցում է, Facebook-ի ՀԼԱ-ի խումբն էլ մեր կապող օղակն է լինում՝ նոր թեմաներ քննարկելու, խնդիրներին արձագանքելու, միմյանց հետ շփումը շարունակելու համար:

 Հ.Գ. Ես մի փոքր նշումներ ունեմ հոդված գրելու վերաբերյալ, որոնք գրառել եմ դասընթացի ժամանակ, կարծում եմ ձեզ նույնպես հետաքրքիր կլինի:

  • Հոդվածը վաճառվող ապրանք է: Պետք է անել առավելագույնն այն թանկ և շատ վաճառելի դարձնելու համար:
  • Հոդվածի սկիզբը պետք է լինի զարմացնող, ընթացքը՝ պարզաբանող, ավարտը՝ պատասխանող:
  • Վերջին նախադասությունը ոչ միայն պետք է լինի ամփոփիչ, այլև ստիպի ընթերցողին կարդալու ձեր հաջորդ հոդվածները:
  • ‎Վերնագիրը հոդվածի այցեքարտն է: Երբեք վերնագրերը մի գրեք սկզբում, այլապես կստացվի, որ դուք շարադրություն եք գրում: Լավագույն վերնագրերը ընթացքում են ծնվում: Վերնագիրը նույնպես պետք է լինի ինֆորմատիվ:
  • Վերնագրի համար լավագույն կետադրական նշանը միջակետն է:
  • Հոդվածում պարզ ճշմարտությունները մենք չենք գրում: Օրինակ՝ Երկիր մոլորակը պտտվում է իր առանցքի շուրջ:
  • Հարցազրույցներում միշտ պահպանեք խոսողի բնական խոսքը:
  • Պաշտոնյայի խոսքը հակադարձման կամ բացատրելու համար է:
  • Մեջբերումները պետք է հնարավորինս կարճ լինեն:՚՚՚՚՚» (Արփի Հարությունյան)

 

 

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Tigran Hovhannisyan 05/07/2016 - 19:13

Ուրախ տրամադրություն, ծիծաղ եւ պարզապես «դրայվ» դուք կարող եք ստանալ, դիտելով  «Վայ, մամա ջան» ֆիլմը, որի շնորհանդեսը կայացավ մայիսի 6-...

Arm Sargsyan 03/13/2016 - 19:33

Չգիտեմ, թե ցանկությունս որքանով է հնարավոր ի կատար ածել, որքանով՝ ոչ, բայց այն մեծ է, անչափ մեծ.

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:11

Տարիքակիցներիս հետ ժամանակ անցկացնելու համար մեծ մասամբ ստիպված եմ լինում գնալ քաղաքի տարբեր մասեր, քանի որ Դավթաշենում չկան իմ և իմ...

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:00

Սույն թվականի հունվարի 16-ի առավոտյան, Դավթաշեն առաջին թաղամասի կանգառներից մեկում կանգնած էի և նկատեցի մի խումբ տաքսիներ, որոնք...

Մարիամ Գրիգորյան 01/23/2016 - 23:01

Ողջույն: Ես Մարիամն եմ: Ապրում եմ Դավթաշենում: Հայաստանը ունի որոշակի բյուջե, բայց իր բյուջեից շատ քիչ մասն է հատկացնում թոշակառուներին...

Աշոտ Իսրաելյան 05/10/2014 - 16:00

Նորաբաց «Երևան Մոլ»-ում օրվա տարբեր ժամերին կարելի է տեսնել «Սամսունգ» ընկերության «ռոբոտին»: Ռոբոտը իր պարային շարժումներով գովազդում է...

Liza Gasparyan 01/08/2013 - 14:30
Նելլի Շիշմանյան 12/30/2012 - 19:15

Մեր օրերում ապրում են կանայք, ովքեր հայրենիքի խաղաղության համար չեն խնայել ոչինչ.  Հայրենական Մեծ Պատերազմի սկսվելու մասին լուրը լսելով...

Liza Gasparyan 12/07/2012 - 11:20

1988թ-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետեւանքով զոհվեց 25.000 մարդ , անօթեւան մնաց` 514.000-ը:

Elmira Abgarian 11/28/2012 - 12:00

Դեռևս մայիս ամսվա սկզբին անդրադարձել էի Երեւանի Դավթաշեն 4րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչների բողոքին առ այն, որ նրանց ջանքերով  աճեցրած...

Elmira Abgarian 11/28/2012 - 11:45

Երեւանի Դավթաշենի 4-րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչները բողոքում են, որ  տարիներ շարունակ իրենց կողմից տնկած և  խնամված ծառերը կտրել են...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...