«Թղթակցություններ

Հոսող կադրեր՝ կայուն աշխատանք

Ոլորտ:

Ուրբաթ, Ապրիլ 19, 2013 - 13:00
Որտեղ է տեղի ունեցել: 

Հայաստանի արտագաղթի հիմնական պատճառներից մեկը երկրում տիրող անարդարությունն է: Դժբաղտաբար այս մթնոլորտը մեծ մասամբ ստիպում մարդկանց հիասթափվել եւ լքել հայրենիքը: 

Այդպիսի մի երեւույթին  բախվեց նաեւ 54-ամյա Աբգար Հովհաննիսյանը: Երկար ժամանակ աշխատանք փնտրելուց հետո նա վերջապես գտավ այն` փետրվարի 17-ին ծանոթի միջոցով ընդունվեց աշխատանքի «Տրանսվեր» ՍՊԸ պահնորդական ծառայությունում,  որպես պահնորդ: Միանգամից ընկերության ղեկավարությունը ի դեմս տնօրենի տեղակալ Հովհաննես Դերվիշյանի դրեց իր պայմանները` աշխատել պետք է երկու օրը մեջ, ընդվորում անհրաժեշտ է անցնել փորձաշրջան առանց պայմանագիր կնքելու, զուգահեռաբար պետք է հաճախել նաեւ վերապատրաստման դասընթացը, որի համար անհրաժեշտ էր վճարել 25 հազար դրամի չափով գումար: Վարձատրության պայմանները հետեւյալն էր ` 3 հազար դրամ ամեն մի անքուն գիշերվա համար: Աբգարի պարտականությունների մեջ էր մտնում ժամը 21.00-ից մինչեւ մյուս օրվա առավոտյան ժամը 09.00-ին հսկել «Բարեկամության» մետրոի հարեւանությամբ գտնվող  ստորգետնյա վաճառքի կետերը:  Նա աշխատեց, ոչ միայն 2, ինչպես որ սկզբում պայմանավորվել էին, այլ 7 այդպիսի անքուն գիշեր: Հետո նրան կանչեցին պետի` Հովհաննես Պետրոսյանի մոտ, որը առաջին հերթին հարցրեց արդյոք նա հավաքել է անհրաժեշտ փաստաթղթերը որակավորման դասընթացներ այցելելու համար: Քանի որ այդ գործընթացի համար անհրաժեշտ էր ժամանակ, բնական է  Աբգարը դեռ չէր հասցրել վերցնել բոլոր տեղեկանքներրը: Հեշտ չէր հավաքել մի կույտ փաստաթղթեր` տեղեկանք բնակավայրից, հոքեբուժարանից, դիսպանսերից եւ այլ: Աբգարի բացասական պատասխանը զայրույթ առաջացրեց պետի մոտ եւ հանդիսացավ դրդապատճառ, որ նա միանգամից հայտարարեր. «Դուք մեր մոտ չեք աշխատի եւ ես ձեզ աշխատանքի համար ոչ մի գումար էլ չունեմ տալու»:

 «Բայց ես աշխատել եմ 7 գիշեր եւ դուք ինձ պետք է գոնե վճարեք իմ աշխատանքի համար», - վրդոհված պնդում էր նախկին պահնորդը: Սակայն պետը մնաց անդրդվելի: 
 Մեր այն հարցին, թե ինչու Աբգարը չի վարձատրվել իր կատարած աշխատանքի համար, Պետրոսյանը նախ ասեց, որ չի հիշում այդպիսի դեպք, հետո էլ չգիտես ինչու, նշեց, որ «մեզ մոտ ով ուզում է աշխատել պահնորդ, պետք է  գնա ուսուցման, իսկ եթե հրաժարվում է, չի կարող մեզ մոտ աշխատել»: Իրականում Աբգարը ենթարկվել էր այդ պահանջին, եւ նույնիսկ հավաքել էր անհրաժեշտ որոշ փաստաթղթեր: Սակայն իրեն ոչ-ոք էլ չցանկացավ լսել: Պետրոսյանը խոստացավ ճշտել մանրամասները, հետո նորից ինձ զանգահարել, բայց այդպես էլ ոչ ճշտեց, ոչ էլ զանգահարեց:
 Հանրապետության աշխատանքային շուկայում վաղուց ձեւավորվել է այսպիսի անօրինական դրվածք . վերցնում են մարդուն փորձաշրջանով աշխատանքի, շահագործում են, հետո առանց վարձատրելու ազատում աշխատանքից, այնուհետեւ նոր մարդ են ընդունում գործի եւ նույն կերպ վարվում: Ստացվում է, որ ընկերությունը գործում է, կատարում է իր վրա դրված պարտավորությունը` մշտական ունի ժամանակավոր աշխատողներ` հոսող կադրեր, սակայն նրանց աշխատավարձ չի վճարում:  Ինչպես ասում են, եւ գայլերն են կուշտ, եւ ոչխարներն են ողջ: 
 Ինչպես ճշտեցինք Ոստիկանության ծառայությունում, շուտով այդ մասնավոր պահնորդական ծառայություններն ամբողջովին կանցնեն Ոստիկանության ենթակայության տակ: Մնում է հուսալ, որ այդ ժամանակ կլինի պատշաճ վերահսկողություն եւ գոնե աշխատաշուկայի այս ոլորտում կվերանա անարդարությունը եւ մարդկանց անօրինական շահագործումը: Իսկ ինչ վերաբերում է Աբգարին, ապա իր գումարն ստանալու միակ ճանապարհը` դատարան դիմելն է: Կգնա նա այդ քայլին, թե ոչ դա արդեն այլ խոսակցություն է:

Nazeli Avagyan's picture

Շատ արդիական ու ցավոտ խնդիր եք վերհանել: Հայաստանում մասնավոր սեկտրում աշխատաողների մեծ մասի աշխատանքյաին իրավունքները ոտնահարվում են. նրանցից շատերը չունեն ընդմիջման ժամ, ազատ հանգստյան օր, էլ չեմ խոսում պարտադիր վճարովի արձակուրդի և աշխատանքային պայմանագրի մասին,,,

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 09/28/2016 - 17:54

«Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ մեր քայլերը որոշակի ազդեցություն են ունենում բնության վրա, պետք է փորձել...

Հերմինե Ղարիբյան 06/03/2016 - 17:22

Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցի նախաձնեռնությամբ մեկնարկեց «Բանավեճի մշակույթ, հռետորական խոսքի արվեստ»...

Tigran Hovhannisyan 05/07/2016 - 19:13

Ուրախ տրամադրություն, ծիծաղ եւ պարզապես «դրայվ» դուք կարող եք ստանալ, դիտելով  «Վայ, մամա ջան» ֆիլմը, որի շնորհանդեսը կայացավ մայիսի 6-...

Arm Sargsyan 03/13/2016 - 19:33

Չգիտեմ, թե ցանկությունս որքանով է հնարավոր ի կատար ածել, որքանով՝ ոչ, բայց այն մեծ է, անչափ մեծ.

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:11

Տարիքակիցներիս հետ ժամանակ անցկացնելու համար մեծ մասամբ ստիպված եմ լինում գնալ քաղաքի տարբեր մասեր, քանի որ Դավթաշենում չկան իմ և իմ...

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:00

Սույն թվականի հունվարի 16-ի առավոտյան, Դավթաշեն առաջին թաղամասի կանգառներից մեկում կանգնած էի և նկատեցի մի խումբ տաքսիներ, որոնք...

Մարիամ Գրիգորյան 01/23/2016 - 23:01

Ողջույն: Ես Մարիամն եմ: Ապրում եմ Դավթաշենում: Հայաստանը ունի որոշակի բյուջե, բայց իր բյուջեից շատ քիչ մասն է հատկացնում թոշակառուներին...

Shuxur Karapetyan 01/19/2016 - 23:35

Վանաձոր քաղաքի Մոսկովյան 10 հասցեի բազում բնակիչների խնդրանքով անդրադառնում եմ ...

Աշոտ Իսրաելյան 05/10/2014 - 16:00

Նորաբաց «Երևան Մոլ»-ում օրվա տարբեր ժամերին կարելի է տեսնել «Սամսունգ» ընկերության «ռոբոտին»: Ռոբոտը իր պարային շարժումներով գովազդում է...

Liza Gasparyan 01/08/2013 - 14:30
Նելլի Շիշմանյան 12/30/2012 - 19:15

Մեր օրերում ապրում են կանայք, ովքեր հայրենիքի խաղաղության համար չեն խնայել ոչինչ.  Հայրենական Մեծ Պատերազմի սկսվելու մասին լուրը լսելով...

Liza Gasparyan 12/07/2012 - 11:20

1988թ-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետեւանքով զոհվեց 25.000 մարդ , անօթեւան մնաց` 514.000-ը:

Elmira Abgarian 11/28/2012 - 12:00

Դեռևս մայիս ամսվա սկզբին անդրադարձել էի Երեւանի Դավթաշեն 4րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչների բողոքին առ այն, որ նրանց ջանքերով  աճեցրած...

Elmira Abgarian 11/28/2012 - 11:45

Երեւանի Դավթաշենի 4-րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչները բողոքում են, որ  տարիներ շարունակ իրենց կողմից տնկած և  խնամված ծառերը կտրել են...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 09/28/2016 - 17:54

«Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ մեր քայլերը որոշակի ազդեցություն են ունենում բնության վրա, պետք է փորձել...

Հերմինե Ղարիբյան 06/03/2016 - 17:22

Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցի նախաձնեռնությամբ մեկնարկեց «Բանավեճի մշակույթ, հռետորական խոսքի արվեստ»...