Աշտարակում այս հունիսի մեկը իր բնույթով գրեթե չտարբերվեց նախորդ տարիներից: Ընդամենը մի քանի փուչիներով երեխաներ էին հրապարակում, իսկ այն այգին, որտեղ անսարք կարուսելներն էին` դատարկ էր: Սակայն մեծ ցանկության դեպքում անգամ հնարավոր չէր լինի դրանք աշխատեցնել, քանի որ կարուսելներից գրեթե ոչինչ չի մնացել:
Շատ ծնողներ մանուկների տոնին իրենց երեխաներին տանում են Երևան, որպիսզի տոն պարգևեն նրանց: Օրինակ, 8-ամյա Վազգենը մայրիկի հետ գնացել էր Հաղթանակի զբոսայգի: Երկար հերթ էր կանգնել, բայց այդպես էլ չէր կարողացել նստել իր սիրելի կարուսելը:
Հիշում եմ, 6-7 տարի առաջ այդ այգին իմ և դասընկերներիս ամենասիրելի վայրն էր: Հավաքվում էինք այգում, որն այն ժամանակ համեմատաբար փարթամ էր, և նստում մեր սիրած կարուսելը (կարուսելները 3-ն էին):