Հրանտ Բագրատյան

ՀՀ ԱԺ պատգամավոր

Ծնվել է1958 թ. հոկտեմբերի 18-ին, Երևանում:

Կրթություն

1975թ. ավարտել է Երեւանի թիվ 49 միջնակարգ դպրոցը:

1975-1979թթ. սովորել եւ ավարտել է Երևանի ժողտնտեսության ինստիտուտը:

1982-1985թթ. սովորել, ավարտել է ԳԱ տնտեսագիտության ինստիտուտի ասպիրանտուրան:

Աշխատանքային գործունեություն

1979-1981թթ. ծառայել է խորհրդային բանակում:

1986-1990թթ. աշխատել է ԳԱ տնտեսագիտության ինստիտուտում որպես (կրտսեր գիտաշխատող, ավագ գիտաշխատող, բաժնի վարիչ)

1990-1993թթ.` ՀՀ կառավարության նախագահի առաջին տեղակալ, էկոնոմիկայի նախարար

1991թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին աշխատել է որպես  ՀՀ կառավարության նախագահի պաշտոնակատար

1993-1995թթ.`  եղել է ՀՀ վարչապետ

1995թ. հուլիսին` ՀՀ Սահմանադրության ընդունումից հետո վերանշանակվել է ՀՀ վարչապետ, պաշտոնավարել է մինչև 1996թ.-ի նոյեմբերը

1996-1997թթ.աշխատել է Արժույթի միջազգային հիմնադրամում որպես  խորհրդական:

1998-2006թթ.` Երևանի կոնյակի գործարան`փոխնախագահ և մարդկային ռեսուրսների և խաղողի գնումների գծով տնօրեն:

2006-2011թթ.` Աշխատում է Երևանի Ռուս-հայ սլավոնական համալսարանում, Կիևի միջազգային հարաբերությունների և Ուկրաինայի Ազգային բանկի բանկային գործի համալսարաններում`իբրև պրոֆեսոր: Դասավանդում է մեգաէկոնոմիկայի տեսություն, միկրոէկոնոմիկա, մակրոէկոնոմիկա, դինամիկ բանկինգ և մարդկային ռեսուրսների կառավարում առարկաները:

Հրանտ Բագրատյանը հանդիսանում է առաջին սերնդի շուկայական տնտեսական բարեփոխումների առաջնորդը Հայաստանում: Համաշխարհային Բանկը «Հայաստան. Կովկասյան վագրը» (մայիս, 2006թ.) աշխատության մեջ շուկայական առաջին սերնդի բարեփոխումները Հայաստանում գնահատել է լավագույնը նախկին ԽՍՀՄ տարածքներում (ներառյալ մերձբալթյան հանրապետությունները): Կառավարությունում աշխատած տարիներին նրա ղեկավարությամբ իրականացվել են գների ազատականացումը, հողի, առևտրի ու ծառայությունների մանր օբյեկտների, խոշոր ձեռնարկություններից սննդի ու թեթև արդյունաբերության օբյեկտների մեծ մասի սեփականաշնորհումը, հարկային, մաքսային և բանկային բարեփոխումները (անկախ ԿԲ-ի ձևավորումը, հունվար, 1994թ.): Հ. Բագրատյանի կառավարության ղեկավար աշխատած ժամանակաշրջանում մասնավոր սեկտորի տեսակարար կշիռը հանրապետության ՀՆԱ-ում 13%-ից հասել է 78 %-ի: Նրա նախաձեռնությամբ վերագործարկվեց հայկական ատոմակայանը, ինչը թույլ տվեց 1995 թվականին  մեկընդմիշտ լուծել բնակչությանը 24 ժամյա էլեկտրաէներգիայով ապահովելու հիմնախնդիրը: Հ. Բագրատյանի վարչապետության շրջանում կարեւորագույն նվաճումներից մեկը Արցախյան պատերազմում տարած հաղթանակն է: Կառավարությունում աշխատած բոլոր տարիներին եղել է ռազմա-արդյունաբերական հանձնաժողովի նախագահը: Հրանտ Բագրատյանն է նախաձեռնել Ադրբեջանից գաղթած հայերով Լաչինի միջանցքի վերաբնակեցման ծրագիրը:

Այլ տվյալներ

Տնտեսագիտության դոկտոր: Դոկտորական թեզը պաշտպանել է Մոսկվայի կառավարման պետական համալսարանի (նախկին Ս. Օրջոնիկիձեի անվան կառավարման ինստիտուտ) գիտխորհրդում 2004թ.: 2005թ. դոկտորական աստիճանը համապատասխանեցվել է Հայաստանում: 2010թ.  Բարձրագույն որակավորման հանձնաժողովը Հ. Բագրատյանին շնորհել է տնտեսագիտության դոկտորի աստիճան: 2010թ. նրա դոկտորական դիպլոմը ճանաչվել է Ուկրաինայի ԲՈՀ-ի կողմից։

Հ. Բագրատյանը Ռուսաստանի հումանիտար ակադեմիայի ակադեմիկոս է:

1995թ. ԱՄՆ կենսագրական ինստիտուտի կողմից ճանաչվել է տարվա մարդ:

1998թ. ՄԱԿ-ի և Քեմբրիջի կենսագրական ինստիտուտի կողմից ճանաչվել է հազարամյակի մարդ:

2005թ. Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի կողմից շնորհվել է նույն համալսարանի «Պատվավոր դոկտոր»-ի կոչում:

2006թ. ՀՀ լրագրողների կողմից ճանաչվել է «ՀՀ անկախության ձեռքբերման և կայացման գործում ամենամեծ ներդրում ունեցող տնտեսագիտական գործիչ»:

2010-2012թթ. մի քանի անգամ Ուկրաինայի բանկային գործի համալսարանի ուսանողների կողմից ճանաչվել է լավագույն դասախոս։

16 գրքի և 60 գիտական հոդվածի հեղինակ է: Նրա գրքերը լույս են տեսել հայերեն, ռուսերեն, անգլերեն և ուկրաիներեն լեզուներով: Համարվում է մեգաէկոնոմիկայի տեսության հիմնադիրը:

Կուսակցական պատկանելությունը

«Ազատություն» կուսակցության նախագահ

2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական կարգով ՀԱԿ դաշինքի կողմից եւ անդամակցում է այդ խմբակցությանը (31.06.2012): 

Ընտրատարածք` 115

Հանձնաժողովներ`

-          11.06.2012` տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով

-          11.06.2012` ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով

Նախասիրություն

Երաժշտություն, սիրված ոճը` բլյուզ: Նրա ստեղծագործություններին կարելի է ծանոթանալ` http://www.youtube.com/watch?v=Xv5pnLhnJY0,http://www.youtube.com/watch?v=6GLVx9-7bZQ

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Photo: 
Election year: 
2 013
Program title: 
Ընդամենը 100 քայլ մինչև սոցիալական արդարություն
Candidate Email: 
bagratyanpresident@gmail.com