«Թղթակցություններ

Մանկությունը ֆուտբոլի դաշտում

Ոլորտ:

Երկուշաբթի, Հուլիս 30, 2012 - 00:00
Որտեղ է տեղի ունեցել: 

Երբ փոքր էի, կարծում էի, թե ֆուտբոլ խաղալը հեշտ է ու մի քիչ էլ ձանձրալի է:

Մեր բակից հաճախ էի հետևում, թե ինչպես էին երեխաները խաղում դպրոցի բակում:

«Ինչ կա, որ. Վազում ես գնդակի ետևից, հասնում ու սկսում վազել գնդակի հետ, մինչև դարպասին հասնելը: Եթե բախտդ բերի, ու հասնես դարպասին, գոլ կխփես ու վերջ: Սա կոչվում է ֆուտբոլ»,- այսպես էի մտածում: Ինձ թվում էր, թե ինքս էլ կարող եմ խաղալ, միայն թե չեմ ուզում, որովհետև դա տղայական խաղ է, աղջիկներին հարիր չէ:

Հետո հասկացա, որ ֆուտբոլում աղջիկներն ավելի գեղեցիկ են: Ինչևէ:

Շատ տարիներ են անցել այդ օրերից, բայց ֆուտբոլը շարունակում է մնալ մեր գյուղերի երեխաների ու պատանիների սիրելի զբաղմունքը: Այսօր էլ են ֆուտբոլ խաղում` ընկերների, հարևան գյուղերի թիմերի հետ: Դալարիկում ֆուտբոլ խաղալն իսկական էքստրիմ է: Որտեղ էլ խաղաս, մի ապակի կկոտրվի, կամ էլ գնդակը կհայտնվի հարակից այգում: Բայց սրանք մանր-մունր խնդիրներ են, որոնք չեն խոչընդոտում մեր ֆուտբոլիստներին: Վերջիններս շատ դժվարություններ են հաղթահարել Դալարիկում ֆուտբոլն ավելի հեշտ ու խաղաղ դարձնելու համար: 

Արմեն. «Ֆուտբոլ  խաղալիս այլևս ապակի չենք կոտրում»

Արմեն Աղաջանյանը ֆուտբոլի մեծ երկրպագու է ու դալարիկցի «ֆուտբոլիստ»: Նա 17 տարեկան է, 13 տարեկանից սկսել է ֆուտբոլ խաղալ, սիրած ֆուտբոլիստը Ռոնալդոն է, ումից նա փորձում է լավ խաղալ սովորել:

-Երբ ես սկսեցի ավելի հաճախ ֆուտբոլ խաղալ, հիմնականում Դալարիկի 100 մետրանոց ֆուտբոլի դաշտում էինք խաղում: Սկզբում խաղում էինք դասարաններով. ենթադրենք մեր դասարանը զուգահեռ դասարանի հետ: Հետո սկսեցի ավելի մեծ տղաների հետ խաղալ, սկսեցինք խաղեր կազմակերպել գյուղերի միջև, խաղում էինք Լեռնագոգի, Քարակերտի, Մյասնիկյանի թիմերի հետ: 2010 թ.-ին մասնակցեցի Արմավիրում տեղի ունեցած ֆուտբոլի մարզային առաջնությանը, որում մեր թիմն առաջին տեղը զբաղեցրեց:

-Դուք սկսել եք ֆուտբոլ խաղալ փողոցում, իսկ խաղի կանոններն ինչպես եք սովորել:

-Ֆուտբոլի կանոնները դպրոցում ֆիզկուլտուրայի դասին ենք սովորել, խաղում ենք դասերի ժամանակ: Միշտ չի, որ 12 հոգով ենք խաղում, լինում են դեպքեր, որ 8, 7 կամ 10 հոգի են լինում թիմում:

-Խաղերի ընթացքում վեճեր կամ անհամաձայնություններ լինում են խաղացողների միջև:

-Մենք խաղում ենք մերոնցով, այսպես ասած, ոչ մարզիչ ունենք, ոչ էլ մրցավար: Լինում են դեպքեր, որ խաղալու ընթացքում շտրաֆի պատճառով սկսում ենք վիճել, բայց հետո հաշտվում ենք: Մենք անարդար խաղացողներին «հարամ» ենք կոչում: Ես աշխատում եմ խաղալ այնպիսի խաղացողների հետ, ովքեր արդար են խաղում ու չեն վիճում:

-Համազգեստ ունեք?

-Այո ունեմ, ես եմ գնել: Ես հիմնականում խաղում եմ 7 համարի տակ` դա պաշտպանն է: 

-Խաղերի ժամանակ վնասվածքներ ստացել եք:

-Ես չեմ վնասվել, բայց վնասել եմ խաղացողներից մեկին:

Մի անգամ Արմավիրի մարզային առաջնության խաղերից մեկի ընթացքում պատահմամբ հարվածեցի խաղացողներից մեկին ու գցեցի, նրա ձեռքը ճաքեց ու ես կարմիր քարտ ստացա դրա համար: Բայց դա, բնականաբար, միամիտ ստացվեց ու ես չէի ուզում ինչ-որ մեկին վնասել:

-Դալարիկում ուրիշ ինչ վայրերում եք ֆուտբոլ խաղում: 

-Երբեմն դպրոցի բակում ենք խաղում: Խաղացել ենք նաև շենքերի բակերում: Մի անգամ էլ խաղի ժամանակ գնդակով պատահաբար կոտրեցինք բնակիչներից մեկի տան ապակին, դրանից հետո էլ թույլ չէին տալիս բակում խաղալ, բայց մենք միևնույն է խաղում էինք:

-Իսկ հիմա որտեղ եք խաղում, որ նման դեպքերից զերծ մնաք:

-Սրանից երկու ամիս առաջ ընկերներով հավաքվեցինք ու Դալարիկում նոր ֆուտբոլի դաշտ պատրաստեցինք մեզ համար: Գյուղի ծայրամասում մոտ 60 քառ. մետր մակերես ունեցող տարածք կա, որն էլ դարձավ մեր նոր ֆուտբոլի դաշտը: Քարերը հավաքեցինք տարածքից, փշերը հեռացրեցինք, խողովակներ տեղադրեցինք դարպասի համար, Մյասնիկյանի ընկերներիցս մեկն էլ մեզ ցանց նվիրեց ու մեր ֆուտբոլի նոր դաշտն արդեն պատրաստ էր: Հիմա հիմնականում այնտեղ ենք խաղում, որովհետև հեռու է բնակելի տներից, մենք մարդկանց չենք խանգարում, մարդիկ էլ մեզ: Կարևորը, որ էլ ապակի չենք կոտրի այստեղ:

 
Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 09/28/2016 - 17:54

«Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ մեր քայլերը որոշակի ազդեցություն են ունենում բնության վրա, պետք է փորձել...

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Tigran Hovhannisyan 05/07/2016 - 19:13

Ուրախ տրամադրություն, ծիծաղ եւ պարզապես «դրայվ» դուք կարող եք ստանալ, դիտելով  «Վայ, մամա ջան» ֆիլմը, որի շնորհանդեսը կայացավ մայիսի 6-...

Arm Sargsyan 03/13/2016 - 19:33

Չգիտեմ, թե ցանկությունս որքանով է հնարավոր ի կատար ածել, որքանով՝ ոչ, բայց այն մեծ է, անչափ մեծ.

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:11

Տարիքակիցներիս հետ ժամանակ անցկացնելու համար մեծ մասամբ ստիպված եմ լինում գնալ քաղաքի տարբեր մասեր, քանի որ Դավթաշենում չկան իմ և իմ...

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:00

Սույն թվականի հունվարի 16-ի առավոտյան, Դավթաշեն առաջին թաղամասի կանգառներից մեկում կանգնած էի և նկատեցի մի խումբ տաքսիներ, որոնք...

Մարիամ Գրիգորյան 01/23/2016 - 23:01

Ողջույն: Ես Մարիամն եմ: Ապրում եմ Դավթաշենում: Հայաստանը ունի որոշակի բյուջե, բայց իր բյուջեից շատ քիչ մասն է հատկացնում թոշակառուներին...

Աշոտ Իսրաելյան 05/10/2014 - 16:00

Նորաբաց «Երևան Մոլ»-ում օրվա տարբեր ժամերին կարելի է տեսնել «Սամսունգ» ընկերության «ռոբոտին»: Ռոբոտը իր պարային շարժումներով գովազդում է...

Liza Gasparyan 01/08/2013 - 14:30
Նելլի Շիշմանյան 12/30/2012 - 19:15

Մեր օրերում ապրում են կանայք, ովքեր հայրենիքի խաղաղության համար չեն խնայել ոչինչ.  Հայրենական Մեծ Պատերազմի սկսվելու մասին լուրը լսելով...

Liza Gasparyan 12/07/2012 - 11:20

1988թ-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետեւանքով զոհվեց 25.000 մարդ , անօթեւան մնաց` 514.000-ը:

Elmira Abgarian 11/28/2012 - 12:00

Դեռևս մայիս ամսվա սկզբին անդրադարձել էի Երեւանի Դավթաշեն 4րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչների բողոքին առ այն, որ նրանց ջանքերով  աճեցրած...

Elmira Abgarian 11/28/2012 - 11:45

Երեւանի Դավթաշենի 4-րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչները բողոքում են, որ  տարիներ շարունակ իրենց կողմից տնկած և  խնամված ծառերը կտրել են...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 09/28/2016 - 17:54

«Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ մեր քայլերը որոշակի ազդեցություն են ունենում բնության վրա, պետք է փորձել...

Հերմինե Ղարիբյան 06/03/2016 - 17:22

Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցի նախաձնեռնությամբ մեկնարկեց «Բանավեճի մշակույթ, հռետորական խոսքի արվեստ»...