Երևի ոչ մի այգում միաժամանակ այսքան միջոցառումներ տեղի չեն ունենում, որքան Մաշտոցի այգում:
Մաշտոցի այգու համար պայքարողները իրենց բողոքը արտահայտելու ամենագեղեցիկ ձևերից են ընտրել:
Այգում անընդհատ միջոցառումներ կազմակերպելով՝ ակտիվիստները հակազդում են այգին բետոնապատ դարձնելու որոշումներին:
Այգու մի հատվածում կիթառ են նվագում, մեկ ուրիշ հատվածում՝ ֆուտբոլ խաղում: Մի ուրիշ հատվածում էլ ակտիվիստները լարախաղացի դերում էին:
Երևի ամենապասիվ վիճակում ոստիկաններն են))