Մասնակցիր մրցույթին եւ շահիր Անդրոիդ համակարգով սմարթ հեռախոս

Հանրային լրագրության ակումբը հայտարարում է «Արտագաղթ» թեմայով հանրային թղթակցությունների մրցույթ: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության վերջին տվյալների համաձայն` միայն այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում Հայաստանից մեկնել է 1 մլն 17 հազար եւ ժամանել` 922 հազար ՀՀ քաղաքացի: Ավելի քան 123 հազար մարդ չի վերադարձել Հայաստան: Սա ծայրահեղ մտահոգիչ ցուցանիշ է: Խնդրի լուծմանն ուղղված առաջին կարեւորագույն քայլերից մեկը դրա մասին բարձրաձայնելն է: 

Քո բարեկամներից, հարազատներից, ընկերներից  ովքե՞ր են արտագաղթել, ինչո՞ւ, ո՞ր երկրում են այժմ եւ ինչո՞վ են զբաղվում: Ինչո՞ւ են  նրանք մեկնել եւ ի՞նչ են «փնտրում» Հայաստանից դուրս:  Դու՞ ես հեռացել Հայաստանից. գրի՛ր դրա մասին, կիսիր մեզ հետ քո պատմությունը: 

Տեղադրիր  արտագաղթի մասին պատմող նոթագրություններ, ֆոտո կամ վիդեո պատմություններ «Իմ լուրերը» հարթակում: 

Լավագույն աշխատանքը կարժանանա մրցանակի՝ Անդրոիդ համակարգով սմարթ հեռախոսի:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է. 

- Գրանցվել www.mynews.am կայքում (եթե գրանցված չեք):

- «Ուղարկել թղթակցություն» բաժնի միջոցով կայքում տեղադրել Ձեր հեղինակած, Ձեր կողմից պատրաստված ֆոտո, վիդեո պատմությունները, նոթագրությունները, որոնք վերաբերում են մրցույթի թեմային:

- Ուղարկել մրցույթի դիմում-հայտը info@pjc.am էլ. հասցեին: 

Դիմում-հայտի ձևը կարող եք ներբեռնել այստեղ հրապարակված նյութի  ներքո` Facebook, Twitter… նշաններից հետո գտնվող ֆայլում /application.doc/: Էլեկտրոնային նամակի թեմայի (subject) տողում խնդրում ենք նշել“Citizen Reporting Contest: Migration”:

Տեղադրված նյութերը պետք է առաջին անգամ հրապարակված լինեն  www.mynews.am  կայքում:

Մրցույթին նյութեր ներկայացնելու վերջնաժամկետը 2013 թ.  հոկտեմբերի 31-ն է:

Մրցույթի արդյունքները կամփոփվեն եւ կհայտարարվեն 2013-ի  նոյեմբերի 11-ին:

Ժյուրիի կազմում ընդգրկվելու են մեդիա փորձագետներ, ՀԿ ներկայացուցիչներ, լրագրողներ: 

Մրցույթի ժյուրին հաշվի է առնելու թղթակցությունների բովանդակության հանրային կարեւորությունը, ամբողջականությունն ու օրիգինալությունը:

Հաշվի է առնվելու նաեւ հրապարակված թղթակցությունների` սոցիալական ցանցերում տարածման, դրանց նկատմամբ հասարակական հետաքրքրվածության, թղթակցությունների առաջացրած քննարկումերի եւ մեկնաբանությունների առկայությունը:

Մրցույթի կազմակերպիչներն իրենց իրավունք են վերապահում հեռացնել թղթակցությունները, եթե դրանց բովանդակությունը չհամապատասխանի մրցույթի թեմատիկ ուղղվածությանն ու հակասի մեր oգտագործման պայմաններին: 

Մրցույթի վերաբերյալ հարցերի դեպքում զանգահարեք Արթուր Հարությունյանին` +37460 505 898 հեռախոսահամարով:

«Արտագաղթ»   մրցույթը անց է կացվում  Հանրային լրագրության ակումբի «Մեդիա կենտրոն» ծրագրի շրջանակներում:

Հանրային լրագրության ակումբը հայտարարում է ֆոտոպատմությունների մրցույթ` «Մեր գյուղը» խորագրով, որին կարող է մասնակցել յուրաքանչյուրը, ով «Իմ լուրերը» (mynews.am) հարթակում վերջին մեկ տարվա ընթացքում կամ տեղադրել է, կամ կտեղադրի ֆոտոպատմություններ մինչև 2012 թ. դեկտեմբերի 5-ը: 

Հանրային լրագրության ակումբը հայտարարում է պատմությունների մրցույթ` «Կանանց խնդիրները Հայաստանում» խորագրով, որին կարող է մասնակցել յուրաքանչյուրը, ով «Իմ լուրերը» հարթակում կանանց խնդիրների վերաբերյալ վերջին մեկ տարվա ընթացքում կամ տեղադրել է, կամ կտեղադրի ֆոտո, վիդեո պատմություններ, բլոգային նոթագրություներ մինչև 2012 թ. նոյեմբերի 5-ը: 

Մենք հայտարարում ենք «Հեքիաթ. պատմում են բալիկները» խորագրով հեքիաթասացների մրցույթ:
Մենք համոզված ենք, որ փոքրիկներն ամենատաղանդավոր հեքիաթասացներն են եւ ուզում ենք լսել մեզ ծանոթ կամ անծանոթ հեքիաթներ` փոքրիկների շուրթերից, փոքրիկների մեկնությամբ:
Տեսագրե'ք ձեր փոքրիկին` հեքիաթ պատմելիս: 

Շահի'ր HTC Wildfire S թանկարժեք հեռախոսը` քո կողմից պատրաստված ֆոտո, վիդեո պատմությունների, կամ բլոգային նոթագրությունների համար:
Ի՞նչ է հարկավոր անել` մրցույթին մասնակցելու համար:

Ուղարկի՜ր հանրային թղթակցություններ (թղթակցություններ՝ որ արված են ոչ թե պրոֆեսիոնալ լրագրողների, այլ քաղաքացիական թղթակիցների կողմից) աղքատության խնդրի վերաբերյալ, պատմի՜ր չպատմված պատմություններ, օգնի՜ր մարդկանց քո թղթակցություններով՝ պատմելով անտեսված ճակատագրերի մասին:

Pages